Տվյալ ծառայությունից կարող են օգտվել VISA և MasterCard համակարգերի բոլոր քարտապանները` անկախ թողարկող բանկից: Առցանց փոխանցումները հասանելի են շուրջօրյա` UNISTREAM առցանց փոխանցումներ քարտից (card2cash) հղումով:
UNISTREAM համակարգով Արցախբանկի մասնաճյուղերում իրականացվող փոխանցումների պայմանները և սակագները
Փոխանցվող գումարի արժույթը
|
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով: Դեպի Բելառուս, Մոլդովա, Ղազախստան և Տաջիկստան փոխանցումները հնարավոր է իրականացնել նաև տվյալ երկրի ազգային արժույթով: |
Ստացվող գումարի արժույթը
|
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով: Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից և Տաջիկստանից փոխանցումները հնարավոր է ստանալ նաև տվյալ երկրի ազգային արժույթով: |
Փոխանցման ժամկետ
|
5-10 րոպե |
Մեկ փոխանցման առավելագույն գումարը
|
ՌԴ ռուբլի` 900 000 ԱՄՆ դոլար` 20 000, China Union Pay քարտապաններին` 5 000 Եվրո` 15 000 Թուրքմենստան` 5 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՌԴ ռուբլի/ Եվրո: Թուրքիա` 7 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՌԴ ռուբլի/ Եվրո (ժամանակավորապես դադարեցված է): Ուկրաինա (անհասցե փոխանցումների դեպքում)` 5 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք Եվրո: Լիտվա` 5 000 ԱՄՆ դոլար/Եվրո: |
Միջնորդավճար
|
Գանձվում է միայն Ուղարկողից ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: |
Փոխանցման ուղղությունը (համաձայն Unistream համակարգի կողմից սահմանված ցանկի) |
Միջնորդավճար |
ՀՀ տարածքում | 0.6% |
Դեպի Ռուսաստան | 1.0% 0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար և հակառակը) փոխանցումների դեպքում |
Դեպի ԱՊՀ այլ երկրներ` (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան) |
1.5% 0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար և հակառակը) փոխանցումների դեպքում |
Դեպի Ուկրաինա | 1.0%` անհասցե փոխանցումների դեպքում 0%` անհասցե երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ԱՄՆ դոլար/Եվրո, եվրո/ԱՄՆ դոլար) փոխանցումների դեպքում |
Դեպի Թուրքմենստան | 2% 0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար, Եվրո/ԱՄՆ դոլար) փոխանցումների դեպքում |
Դեպի Մերձբալթյան երկրներ` Լատվիա, Լիտվա, Էստոնիա | 1.5% 1.0% |
Դեպի Հունաստան | եվրոյով փոխանցումների դեպքում` 1.0%, երկարժութային փոխանցումների դեպքում` 0% |
Դեպի Վրաստան | 1.5% 0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար և հակառակը) փոխանցումների դեպքում |
Դեպի Իսրայել | մինչև 3 000 ԱՄՆ դոլար/Եվրո` 1.5% 3 000 և ավել ԱՄՆ դոլար/Եվրո` 35 ԱՄՆ դոլար/Եվրո |
Դեպի Եվրոպա, Ասիա, Խաղաղօվկյանոսյան տարածաշրջան և աշխարհի այլ երկրներ | UNISTREAM համակարգի կողմից սահմանված սակագին` ըստ երկրի |
Փոխանցում China Union Pay քարտապաններին |
|
Փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ
|
|
Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ
|
|
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն
|
Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը: Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով: Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները: |
Փոխանցման չեղյալացում
|
Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ: Չեղյալացման են ենթակա միայն չվճարված փոխանցումները: |
Փոխանցման ետ վերադարձ
|
Կատարվում է առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից փոխանցման ետ վերադարձի դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, փոխանցված գումարն ամբողջությամբ: Գումարի վերադարձը իրականացվում է մեկ բանկային օրվա ընթացքում: Փոխանցման ետ վերադարձի դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում: Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները: |
Փոխանցման վաղեմության ժամկետը
|
30 օր |
1 Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:
UNISTREAM վճարային համակարգով փոխանցումներն իրականացվում են անհասցե և հասցեագրված եղանակներով: Անհասցե փոխանցման դեպքում, շահառուն գումարը կարող է ստանալ ցանկացած UNISTREAM սպասարկման կետից` անկախ փոխանցման ուղղությունից: Հասցեագրված փոխանցման դեպքում շահառուն գումարը ստանում է փոխանցողի կողմից նշված սպասարկման կետից:
Փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով Բանկի ցանկացած մասնաճյուղում:
Համակարգի մասին, այդ թվում սպասարկման կետերի, սակագների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.unistream.ru կայքից:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նախորդ մեկ տարվա սակագներ
![]() |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |