- Փոխանցումներն իրականացվում են արտարժույթով` ստորև ներկայացված պայմաններով և սակագներով:
- Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով`ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի:
- Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արտարժույթով կամ այլ արժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
- Փոխանցում նախաձեռնողը անհրաժեշտ է ներկայացնի.
Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
- անձնագիրը,
- նույնականացման քարտը,
- զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,
- փախստականների համար`
- փախստականի վկայականը,
- փախստականի ճամփորդական փաստաթուղթը,
- օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`
- օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,
- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
-կացության վկայականը:
Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:
Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում:
-ստացողի բանկային հաշվի վավերապայմանները (ռեկվիզիտները):
- Փոխանցման ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
- Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
- Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արժույթով կամ այլ արտարժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
- Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
- Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`
- Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,
- հեռահաղորդակցման միջոցների խափանման,
- երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,
- ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։
- Միջազգային դրամական փոխանցումների դեպքում փոխանցողի և շահառուի միջև ծախսերը կարող են բաշխվել 2 տարբերակով.
- OUR տարբերակ` փոխանցողից գանձվում են Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները և միջնորդ-բանկի(երի) ծախսերը
- BEN տարբերակ` փոխանցողից գանձվում են միայն Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները, մինչդեռ միջնորդ-բանկի(երի) ծախսերը գանձվելու են շահառուից` անմիջապես փոխանցվող գումարից:
Փոխանցումների իրականացման ժամանակացույց
Արժույթ | Փոխանցման վերջնաժամկետ |
USD, EUR, RUR | նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 15:00 |
Այլ արտարժույթ | Գանձապետարանի համաձայնությամբ |
- Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
- 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետւց հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են «հնարավորության դեպքում» սկզբունքով:
- Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:
Գործարքի տեսակ | Սակագներ և դրույթներ |
Բանկային հաշվից կատարվող փոխանցումներ | |
BEN տարբերակով2 | |
ԱՄՆ դոլար, Եվրո | 2 000 ՀՀ դրամ |
OUR տարբերակներով3 | |
ԱՄՆ դոլար | 0,15% նցազագույնը՝ 7 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40 000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլի | 0,1% նցազագույնը՝ 3 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 15 000 ՀՀ դրամ |
Եվրո Այլ արժույթներ4 |
0,15% նցազագույնը՝ 6 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ |
Երաշխավորված OUR տարբերակով (Guaranteed OUR)5 | |
ԱՄՆ դոլար | OUR տաբերակ + 10 000 ՀՀ դրամ |
Շտապ միջազգային փոխանցումներ6 | |
Արտարժույթով | հավելյալ 6 000 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցուման չեղյալ հայտարարում կամ տվյալների փոփոխում՝ համաձայն հաճախորդի դիմումի7 | |
ՌԴ ռուբլի | 5 000 ՀՀ դրամ |
Այլ արժույթ | 25 000 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցումների վերաբերյալ հարցումների կատարում՝ համաձայն հաճախորդի դիմումի | |
ՀՀ դրամով փոխանցումներ | 30 000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլով փոխանցումներ | 10 000 ՀՀ դրամ |
Այլ արժույթներով փոխանցումներ | 30 000 ՀՀ դրամ |
1 Նշված սակագները կիրառվում են մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գումարների փոխանցումների համար: Ավելի մեծ գումարներով փոխանցումների նշված սակագները համար սակագները համարվում են ուղենշային և գոծարքի կատարման պահին կարող են փոփոխվել՝ Գլխավոր գանձապետի ներկայացմամբ և Վարչության նախագահի հաստամամբ:
2 BEN տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են շահառուից՝ փոխանցվող գումարի հաշվին:
3 OUR տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են փոխանցողից:
4 Կոնկրետ արժույթով գործարքի իրականացման հնարավորությունը յուրաքանչյուր անգամ համաձայնեցվում է անկանխիկ գործարքների կառավարման համար պատասխանատու ստորաբաժանման հետ:
5 Guaranteed OUR տարբերակը նշանակում է՝ շահառուի կողմից փոխանցվող գումարի ամբողջ չափով ստացում:
6 Տվյալ ծառայությունն իրականացվում է Անկանխիկ դրամական հոսքերի և կանխիկի կառավարման բաժնի թույլտվությամբ՝ «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար:
7 Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նախորդ մեկ տարվա սակագներ
![]() |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |