«Արցախբանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր՝ հիփոթեք անմիջապես կառուցապատողից:

Արցախբանկի և «Արծաթ» ՓԲԸ համագործակցության շրջանակներում Բանկը հնարավորություն է ընձեռում օգտվելու հիփոթեքային վարկերից, որոնք տրամադրվում են ընկերության կողմից կառուցված/կառուցվող շենքերից անշարժ գույքի և անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով: Ձեռքբերման ենթակա անշարժ գույքերը գտնվում են ք.Երևան, Հալաբյան 55/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:

Վարկերը տրամադրվում են Բանկի ք․Երևանում գործող մասնաճյուղերում հետևյալ բացառիկ պայմաններով.

- անվանական տոկոսադրույքը՝

                  - ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ սկսած 11%-ից

                  - ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ սկսած 9.5%-ից

- վարկի գումարը՝ մինչև 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

- ժամկետը՝ մինչև 25 տարի

- կանխավճարը՝ սկսած 10%-ից:
 

Վարկերը կարող են մարվել ինչպես անուիտետային, այնպես էլ զսպանակաձև եղանակով:

Վարկավորման պայմաններին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անմիջապես կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում վարկառուները կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։