Արցախբանկն առաջարկում է օգտվել Բանկի պահատվական ծառայությունից, որի միջոցով Դուք կարող եք Ձեր համար արժեքավոր իրերը պահել շուրջօրյա հսկողության ներքո գտնվող և համապատասխան պաշտպանվածությամբ ապահովված անհատական պահատուփերում (դեպոզիտար արկղերում):
Պահատեղում արգելվում է պահել թմրանյութ, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր, ռադիոակտիվ նյութեր, թունաքիմիկատներ և սննդամթերք:
• Անհատական պահատեղը գտնվում է հատուկ կառուցված անվտանգության միջոցներով հագեցված չհրկիզվող սենյակում, որն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ և հագեցած է ժամանակակից սարքավորումներով:
• Պահատեղերից յուրաքանչյուրն ունի երկուական բանալիներով կողպեք: Պահատեղը կարող է բացել և փակել միայն Պահառուի պատասխանատու աշխատակիցն ու Պահատուն կամ լիազորված անձը:
• Պայմանագրի գործողության ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հնարավոր են ի պահ հանձնված արժեքների համալրում և պակասեցում, որը տեղի է ունենում միայն Պահատուի ներկայությամբ:
Պայմանագրի կնքման օրը պահատուն պահառուին վճարում է պահատվության վարձավճար` կանխիկ/անկանխիկ եղանակով:

Անհատական պահատուփերի օգտագործման պայմաններ
Վարձակալության ժամկետ | 500*300*85 (փոքր) ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ | 500*300*170 (միջին) ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ | 500*600*170 (մեծ) ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ |
---|---|---|---|
մինչև 7 օր | 2,000 | 4,000 | 8,000 |
8-ից 14 օր | 4,000 | 6,000 | 10,000 |
15-ից 30 օր | 6,000 | 9,000 | 15,000 |
31-ից 90 օր | 8,000 | 18,000 | 25,000 |
91-ից 180 օր | 15,000 | 25,000 | 30,000 |
181-ից 270 օր | 20,000 | 28,000 | 35,000 |
271-ից 365 օր | 25,000 | 33,000 | 45,000 |
366-ից 730 օր | 40,000 | 50,000 | 60,000 |
Արժեքների ի պահ ընդունում Բանկի դրամապահոցում
Վարձակալության Ժամկետ | Սակագին* (ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ) |
---|---|
1-ից 3 ամիս | 10,000 |
3-ից 6 ամիս | 15,000 |
6-ից 9 ամիս | 20,000 |
9 ամսից 1 տարի | 25,000 |
1 տարուց ավել | 30,000 |
*Սակագինը տարածվում է նաև ոսկյա իրերի գրավով ապահովված վարկը մարվելուց հետո մեկամսյա ժամանակահատվածում Հաճախորդի կողմից գրավը չվերցնելու դեպքում ի պահ ընդունված գրավի վրա, ընդ որում, նման դեպքերում սակագնի կիրառման հաշվարկը սկսվում է վարկի մարման օրվանից:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նախորդ մեկ տարվա սակագներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անհատական պահատուփերում արժեքների պահատվության համար Պահատուից գանձվում է երաշխիքային գումար` 10,000 ՀՀ դրամ: Այս գումարը ենթակա է հետ վերադարձման պայմանագրի ժամկետի ավարտից և Պահատուի կողմից անհատական պահատուփի բանալին պատշաճ վիճակում վերադարձնելուց հետո:
Հաճախորդի նախաձեռնությամբ կամ կողպեքի վնասման դեպքում անհատական կողպեքի փոփոխության և նոր բանալու տրամադրման համար գանձվում է 15,000 ՀՀ դրամ:
Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո բանալին Բանկին չվերադարձնելու դեպքում գանձվում է 500 ՀՀ դրամ, ուշացված յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետը:
Եթե Պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Պահատուի կողմից ի պահ հանձնված արժեքները հետ չեն վերցվում, ապա հաջորդ օրվանից սկսած մինչև 60-րդ օրը ներառյալ Բանկը գանձում է սակագներով սահմանված գումար՝ յուրաքանչյուր օրվա համար:
Պահատուն կարող է երկարաձգել Պայմանագրի ժամկետը` շարունակելով վարձակալել Պահատուփը: Տվյալ դեպքում` Պայմանագրի համաձայն, գանձվում է երկարաձգված ժամկետի համար Բանկում տվյալ պահին գործող սակագներով տվյալ Պահատուփի համար սահմանված Վարձակալման վճարը:
Պայմանագրի ժամկետն երկարաձգելու համար պահատուի հետ կնքվում է լրացուցիչ համաձայնագիր, ընդ որում թույլատրվում է Պայմանագիրը երկարաձգել առավելագույնը երեք անգամ լրացուցիչ համաձայնագիր կնքելով:
Բանկը երաշխավորում է Ձեր անհատական պահատուփի պարունակության և գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն օգտվել Ձեր անհատական արկղից բացարձակ գաղտնի պայմաններում: Սակայն Բանկը պատասխանատվություն չի կրում անհատական պահատուփերում տեղադրված արժեքների կորստի կամ վնասման համար, եթե այդպիսի կորուստը չի առաջացել Բանկի աշխատակիցների մեղքով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Պայմանագիրը երկարաձգվելուց հետո Պահատուի չհայտնվելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` Պայմանագրում սահմանված չափով:
2. Անհատական պահատեղի բանալին կորցնելու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացվում է պահառուին:
3. Եթե պահատուն չի վերադարձնում բանալին կամ այն վերադարձնում է վնասվածքներով, ապա պահատուի կողմից վճարված երաշխիքային վճարը վերջինիս հետ չի վերադարձվում:

Անհատական պահատուփի ծառայությունից օգտվելու համար կարող եք դիմել
«Արցախբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղ
ԱՀ 375000, ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 25
Հեռ.` +374 47 944856
[email protected]
Հեռ.` +374 47 944856
[email protected]
«Արցախբանկ» ՓԲԸ Նաիրի մասնաճյուղ
ք.Երևան, Սայաթ-Նովա պող., 10/1
Հեռ.` +374 12 317001, 317002
[email protected]
Հեռ.` +374 12 317001, 317002
[email protected]
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Դիմում` (Բանկի կողմից հաստատված ձևով),
- Պահատուի անձը հաստատող փաստաթուղթ,
- Հանրային ծառայության համարանիշ (առկայության դեպքում):