Դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ
  • Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով և արտարժույթով` Բանկի կողմից սահմանված պայմաններով և սակագներով:
  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի:
  • Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
  • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
  • Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`

             - Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,

            - հեռահաղորդակցման միջոցների խափանման,

            - երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,

            - ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/հանգամանքների առաջացման դեպքում։ 

 

Փոխանցումների իրականացման ժամանակացույց
                       Արժույթ Փոխանցման վերջնաժամկետ
Ներբանկային
 

ՀՀ դրամ   

Արտարժույթ

 

17:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 17:30

Միջբանկային
 
ՀՀ դրամ  14:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 15:30 
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի  15:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 16:30
  • Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
  • 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետից հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են «հնարավորության դեպքում» սկզբունքով:
  • Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:
  • Նշված ժամանակացույցը չի տարածվում արագ դրամական փոխանցումների համակարգերով ֆիզիկական անձանց փոխանցումների վրա:
 
Փոխանցումների պայմաններ և սակագներ

 

Կոմունալ վճարումների ընդունում (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի սպառման և սպասարկման, ջրմուղ կոյուղու, աղբահանության և այլ ծառայությունների վճարներ)
0 ՀՀ դրամ
Տեխնիկական զննության կտրոնների տրամադրում
 
Տեխնիկական զննության ծառայության վճարների ընդունում, ներառյալ՝ կտրոնի տրամադրում 1 000 ՀՀ դրամ
Տեխնիկական զննման կտրոնի կրկնակի տրամադրում 2 000 ՀՀ դրամ
Վճարման հանձնարարականի պատրաստում (ներառյալ ԱԱՀ)
 
ՀՀ դրամով 300 ՀՀ դրամ
Արտարժույթով 1 000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցման չեղյալ հայտարարում կամ տվյալների փոփոխում` համաձայն հաճախորդի դիմումի
 (Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար:)
 
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար 5 000 ՀՀ դրամ
Միջազգային փոխանցումների դեպքում
ՌԴ ռուբլի 5 000 ՀՀ դրամ
Այլ արժույթ 25 000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցման վերաբերյալ հարցումների կատարում` համաձայն հաճախորդի դիմումի 
(Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարման համար) 
 
ՀՀ դրամով փոխանցումներ 3 000 ՀՀ դրամ
 ՌԴ ռուբլով փոխանցումներ 10 000 ՀՀ դրամ
Այլ արժույթներով փոխանցումներ 30 000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշվից գումարի փոխանցում վաճառողի հաշվին
0.05%, նվազագույնը՝ 15000 ՀՀ դրամ,  առավելագույնը՝ 100 000 ՀՀ դրամ