Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր
«Արցախբանկ» ՓԲԸ-ն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ 2019 թվականի օգոստոսի 20-ին կնքված պայմանագրի համաձայն՝ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր և կատարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկում ԱՀ-ում:
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացրած մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, անկախ տարիքից՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացրած կամ երբևիցե սոցիալական վճար կատարած ինքնազբաղված անձինք կարող են Բանկի՝ ԱՀ տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում ներկայացնել դիմումներ, որոնք վերաբերում են`
հաշիվների կառավարմանը
-
անձնական տվյալների փոփոխություն,
-
կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն և/կամ փոփոխություն,
-
կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում,
հաշվետվությունների տրամադրմանը
-
հաշվով գործառնությունների մասին տեղեկանք,
-
հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն,
-
կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն,
-
կենսաթոշակային հաշվի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ,
միջոցների ստացմանը
-
կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցում,
-
կենսաթոշակային ֆոնդի փայերի ժառանգության ստացում,
-
նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացում,
-
կենսաթոշակի տեսակի ընտրության կատարում,
-
կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության հրաժարում/ընդունում:
Անկախ տարիքից՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կարելի է միանալ նաև կամավորության սկզբունքով, որին կարող է անդամակցել ցանկացած անձ:
Դիմումների ձևաչափերը ներկայացված են ստորև՝
- Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում
- Անձնական տվյալները փոփոխելու դիմում
- Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում
- Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմում
- Կենսաթոշակի տեսակ ընտրելու դիմում
- Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու դիմում
- Մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու դիմում
- Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացման դիմում
- Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմում