ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին







UNISTREAM
 համակարգը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում` շուրջ 330 000 սպասարկման կետերում: Փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլիով:

 

UNISTREAM համակարգով առցանց փոխանցումներ քարտից (card2cash)

Տվյալ ծառայությունից կարող են օգտվել VISA և MasterCard համակարգերի բոլոր քարտապանները` անկախ թողարկող բանկից: Առցանց փոխանցումները հասանելի են շուրջօրյա` UNISTREAM առցանց փոխանցումներ քարտից (card2cash) հղումով:

UNISTREAM համակարգով Արցախբանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում իրականացվող փոխանցումների պայմանները և սակագները

Փոխանցվող գումարի արժույթը  

ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Դեպի Բելառուս, Մոլդովա, Ղազախստան և Տաջիկստան փոխանցումները հնարավոր է իրականացնել նաև տվյալ երկրի ազգային արժույթով:

Ստացվող գումարի արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից և Տաջիկստանից փոխանցումները հնարավոր է ստանալ նաև տվյալ երկրի ազգային արժույթով:         

Փոխանցման ժամկետ

5-10 րոպե

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

ՌԴ ռուբլի` 900 000
ԱՄՆ դոլար` 20 000
Եվրո` 15 000

Թուրքմենստան` 5 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՌԴ ռուբլի և Եվրո:
Թուրքիա` 7 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՌԴ ռուբլի և Եվրո:
Ուկրաինա (անհասցե փոխանցումների դեպքում)` 5 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք Եվրո:

Լիտվա` 5 000 ԱՄՆ դոլար/Եվրո:
Միջնորդավճար


Գանձվում է միայն Ուղարկողից ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով:

Փոխանցման ուղղությունը
(համաձայն Unistream համակարգի կողմից սահմանված ցանկի)
Միջնորդավճար

ՀՀ տարածքում

0.6%

Դեպի Ռուսաստան

1.0%

0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար և հակառակը) փոխանցումների դեպքում

Դեպի ԱՊՀ այլ երկրներ`
(Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան)

1.5%

0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար և հակառակը) փոխանցումների դեպքում

Դեպի Ուկրաինա

1.0%` անհասցե փոխանցումների դեպքում
0%` անհասցե երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ԱՄՆ դոլար/Եվրո, եվրո/ԱՄՆ դոլար) փոխանցումների դեպքում 

Դեպի Թուրքմենստան

2%

0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար, Եվրո/ԱՄՆ դոլար) փոխանցումների դեպքում

Դեպի Մերձբալթյան երկրներ`
Լատվիա, Լիտվա
Էստոնիա


1.5%
1.0%
Դեպի Հունաստան եվրոյով փոխանցումների դեպքում` 1.0%, երկարժութային փոխանցումների դեպքում` 0%
Դեպի Վրաստան

1.5%

0%` երկարժութային (երբ Հաճախորդը հնարավորություն ունի ստանալու փոխանցված գումարը այլ արժույթով` ՌԴ ռուբլի/ԱՄՆ դոլար և հակառակը) փոխանցումների դեպքում

Դեպի Իսրայել

մինչև 3 000 ԱՄՆ դոլար/Եվրո` 1.5%

3 000 և ավել ԱՄՆ դոլար/Եվրո` 35 ԱՄՆ դոլար/Եվրո

Դեպի Եվրոպա, Ասիա, Խաղաղօվկյանոսյան տարածաշրջան և աշխարհի այլ երկրներ

UNISTREAM համակարգի կողմից սահմանված սակագին` ըստ երկրի

Փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ                           
  • անձը հաստատող փաստաթուղթ*
  • դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ՝ համակարգի կողմից հաստատված ձևով
  • այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
  • գումարը և միջնորդավճարը
  • ստացողի անուն, ազգանուն, հայրանունը, եթե այն նշված է անձնագրում
  • որոշակի դեպքերում, ըստ ստացողի երկրի, համակարգի կողմից կարող է պահանջվել նաև շահառուի հեռախոսահամարը

Բանկը պարտավոր է Հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր:

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ  
  • անձը հաստատող փաստաթուղթ*
  • փոխանցման ունիկալ կոդը
  • փոխանցողի անուն, ազգանունը
  • փոխանցման գումարի չափը և արժույթը
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն
Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
 
Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:

Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:
Փոխանցման չեղյալացում
Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ:

Չեղյալացման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:
Փոխանցման ետ վերադարձ

Կատարվում է առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից փոխանցման ետ վերադարձի դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, փոխանցված գումարն ամբողջությամբ:

Գումարի վերադարձը իրականացվում է մեկ բանկային օրվա ընթացքում:

Փոխանցման ետ վերադարձի դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում:

Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:
Փոխանցման վաղեմության
ժամկետը
30 օր

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:

UNISTREAM վճարային համակարգով փոխանցումներն իրականացվում են անհասցե և հասցեագրված եղանակներով: Անհասցե փոխանցման դեպքում, շահառուն գումարը կարող է ստանալ ցանկացած UNISTREAM սպասարկման կետից` անկախ փոխանցման ուղղությունից: Հասցեագրված փոխանցման դեպքում շահառուն գումարը ստանում է փոխանցողի կողմից նշված սպասարկման կետից:

Փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով Բանկի Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում:

Համակարգի մասին, այդ թվում սպասարկման կետերի, սակագների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.unistream.ru կայքից:



Էջը թարմացվել է 2017-11-29 14:10:57




 
USD 483.75 486.50 484.99
EUR 545.00 553.00 551.29
RUB 7.15 7.35 7.25
CHF 483.00 490.00 488.02
GBP 611.00 621.00 618.85
GEL 165.00 205.00 181.81
CAD 352.00 364.00 362.15
 
USD 483.75 486.25 484.99
EUR 546.00 554.00 551.29
RUB 7.16 7.38 7.25
CHF 484.00 491.00 488.02
GBP 613.00 624.00 618.85
GEL - - 181.81
CAD - - 362.15

Արխիվ Թարմացվել է 07.12.2018 17:52


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 07.12.2018 09:45