ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





 

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նոր սակագները, որոնք պարունակում են մի շարք բարելավված պայմաններ, մասնավորապես`

 
  • ՀՀ դրամով բանկային հաշվից կանխիկացման նվազեցված սակագին,
  • վճարային քարտերի գծով ուղարկվող կարճ հաղորդագրությունների նվազեցված սակագին,
  • հաշվարկային (աշխատավարձային նախագծերի շրջանակներում չներառված) վճարային քարտերից կանխիկացման բարձրացված սահմանաչափեր,
  • վճարային քարտի շտապ տրամադրման նվազեցված սակագին,
  • MC Business քարտերին կից քարտերի ստացման հնարավորություն,
  • ԱՄՆ դոլարից բացի այլ միջազգային արժույթներով փոխանցումների սակագների նվազագույն և առավելագույն գումարների նվազեցված չափ,
  • միջազգային փոխանցումների դեպքում փոխանցման չեղյալ հայտարարման կամ տվյալների փոփոխման նվազեցված սակագներ,
  • վճարման հանձնարարականների պատրաստման նվազեցված սակագին,
  • առանց գրավի և գյուղատնտեսական միկրովարկավորման տրամադրման նվազեցված սակագին,
  • ավելի բարձր տոկոսադրույքի հաշվեգրում պետական աջակցության հաշվի մնացորդի նկատմամբ,
  • նվազեցված սակագին՝ էսքրոու պայմանագրի պայմանների փոփոխության գծով:

Միաժամանակ հայտնում ենք, որ սակագները պարունակում են նաև փոփոխություններ վարկային պայմանագրով նախատեսված ամսական մարումների օրերի փոփոխության, անհատական պահատեղերի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո բանալին Բանկին չվերադարձնելու դեպքում սակագների կիրառման, MC Gold քարտի սպասարկման, քարտային հաշվից փոխանցումների իրականացման սակագների գծով:

Լրացուցիչ տեղեկացնում ենք նաև, որ այսուհետ կարող եք Բանկում իրականացնել տեխզննման կտրոն ստանալու համար անհրաժեշտ վճարումները, օգտվել կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին մատուցվող ծառայություններից՝ անվճար, Բանկի միջոցով իրականացնել ՀՀ տարածքում գույքային ապահովության գրավի իրավունքի գրանցումը, օգտվել ԱՀ տարածքում պետական ծրագրի շրջանակներում Բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգից, Բանկի միջոցով իրականացնել ք. Երևանում գույքահարկի, հողի հարկի և աղբահանության գծով վճարները, օգտվել Բանկի կողմից մատուցվող ներդրումային և ոչ հիմնական ծառայություններից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի ցանկացած մասնաճյուղում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.


«Արցախբանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագներ (ուժի մեջ է մինչև 31.08.2019թ. ներառյալ)
«Արցախբանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագներ (ուժի մեջ է սկսած 01.09.2019թ.-ից)

 



Էջը թարմացվել է 2019-08-09 16:14:11




 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.06 7.26 7.22
CHF 481.00 487.00 485.39
GBP 573.00 579.00 578.43
GEL 150.00 180.00 163.41
CAD 346.00 358.50 358.05
 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.07 7.27 7.22
CHF 483.50 488.50 485.39
GBP 574.00 584.00 578.43
GEL - - 163.41
CAD - - 358.05

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 18:20


 
XAU 1գրամ - 36000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 23400000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 09:40