Միջազգային դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ
- Փոխանցումներն իրականացվում են արտարժույթով` ստորև ներկայացված պայմաններով և սակագներով:
- Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով`ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի:
- Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արտարժույթով կամ այլ արժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
- Փոխանցման իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել.
- անձը հաստատող փաստաթուղթը (Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ)Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
• անձնագիրը,
• նույնականացման քարտը,
• զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,
• Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,
փախստականների համար`
• փախստականի վկայականը,
• փախստականի ճամփորդական փաստաթուղթը,
օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`
• օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,
• Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
• կացության վկայականը:
Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:
Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում:
- ստացողի բանկային հաշվի վավերապայմանները (ռեկվիզիտները):
- Փոխանցման ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
- Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
- Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արժույթով կամ այլ արտարժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
- Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
- Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`
• Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,
• հեռահաղորդակցման միջոցների խափանման,
• երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,
• ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։
Միջազգային դրամական փոխանցումների դեպքում փոխանցողի և շահառուի միջև ծախսերը կարող են բաշխվել 2 տարբերակով.
- OUR տարբերակ` փոխանցողից գանձվում են Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները և միջնորդ-բանկի(երի) ծախսերը
- BEN տարբերակ` փոխանցողից գանձվում են միայն Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները, մինչդեռ միջնորդ-բանկի(երի) ծախսերը գանձվելու են շահառուից` անմիջապես փոխանցվող գումարից:
Փոխանցումների իրականացման ժամանակացույց
Արժույթ |
Փոխանցման վերջնաժամկետ |
USD, EUR, RUR |
նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 15:00 |
Այլ արտարժույթ |
Գանձապետարանի համաձայնությամբ |
- Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
- 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետւց հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են "հնարավորության դեպքում" սկզբունքով:
- Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:
Միջազգային (Բանկային հաշվից և առանց բանկային հաշվի) փոխանցումների սակագներ*
Գործարքի տեսակ | Սակագներ և դրույքներ |
Բանկային հաշվից կատարվող փոխանցումներ | |
BEN տարբերակով** | |
ԱՄՆ դոլար, Եվրո |
2 000 ՀՀ դրամ |
OUR տարբերակով*** |
|
ԱՄՆ դոլար, Եվրո |
0,15% նցազագույնը՝ 7 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40 000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլի |
0,1% նցազագույնը՝ 3 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 15 000 ՀՀ դրամ |
Շվեյցարական ֆրանկ |
0,15% նցազագույնը՝ 10 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 100 000 ՀՀ դրամ |
Այլ արժույթներ |
Պայմանագրային |
Երաշխավորված OUR տարբերակով (Guaranteed OUR)**** (գանձումները կատարվում են ի հավելումն BEN տարբերակով նախատեսված գանձումների) |
|
ԱՄՆ դոլար |
OUR տաբերակ + 10 000 ՀՀ դրամ |
Շտապ միջազգային փոխանցումներ***** | |
Արտարժույթով | հավելյալ 6 000 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցումների հետ կանչում, անվավեր ճանաչում կամ տվյալների փոփոխում՝ համաձայն հաճախորդի դիմումի****** | 30 000 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցումների վերաբերյալ հարցումների կատարում՝ համաձայն հաճախորդի դիմումի****** |
|
ՀՀ դրամով փոխանցումներ | 3 000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլով փոխանցումներ | 10 000 ՀՀ դրամ |
Այլ արժույթներով փոխանցումներ | 30 000 ՀՀ դրամ |
* Նշված սակագները կիրառվում են մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գումարների փոխանցումների համար: Ավելի մեծ գումարներով փոխանցումների նշված սակագները համար սակագները համարվում են ուղենշային և գոծարքի կատարման պահին կարող են փոփոխվել՝ Գլխավոր գանձապետի ներկայացմամբ և Վարչության նախագահի հաստամամբ:
** BEN տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են շահառուից՝ փոխանցվող գումարի հաշվին:
*** OUR տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են փոխանցողից:
**** Guaranteed OUR տարբերակը նշանակում է՝ շահառուի կողմից փոխանցվող գումարի ամբողջ չափով ստացում:
***** Տվյալ ծառայությունն իրականացվում է Անկանխիկ դրամական հոսքերի և կանխիկի կառավարման բաժնի թույլտվությամբ՝ "հնարավորության դեպքում" սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար:
******Տվյալ ծառայությունն իրականացվում է "հնարավորության դեպքում" սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար:
USD | 486.50 | 489.50 | 487.50 |
EUR | 549.00 | 557.00 | 551.07 |
RUB | 7.30 | 7.50 | 7.36 |
CHF | 481.00 | 489.50 | 485.36 |
GBP | 628.00 | 641.00 | 629.90 |
GEL | 165.00 | 200.00 | 183.96 |
CAD | 355.00 | 371.00 | 367.73 |
USD | 486.50 | 489.50 | 487.50 |
EUR | 549.00 | 557.00 | 551.07 |
RUB | 7.31 | 7.51 | 7.36 |
CHF | 482.00 | 490.50 | 485.36 |
GBP | 629.00 | 642.00 | 629.90 |
GEL | - | - | 183.96 |
CAD | - | - | 367.73 |
XAU 1գրամ | - | 32000.00 |
XAU 50 գրամ | - | 1200000.00 |
XAU 1000 գրամ | - | 21125000.00 |
XAG1000 գրամ | - | 375000.00 |
XAU 1 գրամ | - | - |
XAU 50 գրամ | - | - |
XAU 1000 գրամ | - | - |
XAG1000 գրամ | - | - |