ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Գրավով ապահովված սպառողական վարկեր





Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:
  • Անհրաժեշտության դեպքում վարկի վերադարձելիությունը երաշխավորվում է նաև Հաճախորդի հետ համատեղ տնտեսություն վարող բոլոր չափահաս անձանց կողմից: 
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ, 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից Արցախբանկ ՓԲԸ-ն, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի անշարժ գույքի գրավով առանց եկամուտների վերլուծույթյան սպառողական վարկերը համարելով ռիսկային, տվյալ վարկատեսակի տրամադրումը դադարեցնում է մինչև 30.06.2019թ:

Վարկերի տրամադրումը վերսկսելու դեպքում Բանկը Ձեզ կտեղեկացնի:

Տեղեկացնում ենք նաև, որ որպես այլընտրանք կարող եք օգտվել Բանկի կողմից առաջարկվող առանց վարկի և գրավով ապահովված այլ սպառողական վարկերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 25-25 կարճ համարին կամ Բանկի մասնաճյուղերի հեռախոսահամարներով:

  առանց եկամուտների հավաստման փաստաթղթերի
(միայն ՀՀ-ում)
եկամուտները հավաստող փաստաթղթերով
(ՀՀ-ում և ԱՀ-ում)
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ` Հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին
 
Վարկի սահմանաչափ 1,000,000 - 7,000,000 ՀՀ դրամ  1,000,000 - 20,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք

17.00%

16.00%

Վարկի ժամկետ

18 - 60 ամիս

18 - 84 ամիս

Վարկ/գրավ գործակից
(հաշվարկվում է գրավի լիկվիդային արժեքը)
մինչև 35% (ներառյալ) մինչև 60% (ներառյալ)
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր: 
Վարկային պարտավորությունների մարման կարգ անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև (մայր գումարի հավասար և տոկոսների ամենամսյա վճարում)
Վարկի ապահովություն 1. անշարժ գույք
2. անհրաժեշտության դեպքում՝ վարկառուի հետ համատեղ տնտեսություն վարող անձի/անձանց երաշխավորություն
3. անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ գրավ/երաշխավորություն

Ապահովություն

Ելնելով  գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրվող գույքը ենթակա է ապահովագրման գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից նվազագույնի չափով, եթե շուկայական արժեքը բարձր է «վարկ գումարած չփոխհատուցվող գումարի» արժեքից, հակառակ դեպքում հաշվի է առնվում գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից առավելագույն արժեքը:
Ապահովագրությունը  կատարվում է Բանկի հետ համագործակցող Ընկերությունների  կողմից:
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն 0 ՀՀ դրամ
 
Վարկի տրամադրում վարկի գումարի 2.0%, միանվագ
վարկի գումարի 1.5%, միանվագ
Վարկի կանխիկացում 0.3%


Այլ վճարներ

 
Գրավի գնահատում

Հայաստան` 15 000 - 35 000 ՀՀ դրամ, միանվագ
Արցախ` 12 000 - 24 000 ՀՀ դրամ, միանվագ

Նոտարական վավերացում

Հայաստան` 12 000 - 20 000 ՀՀ դրամ, միանվագ
Արցախ
` 500 - 2 500 ՀՀ դրամ, միանվագ

Կադաստրային վճար
Հայաստան` 36 000 ՀՀ դրամ, միանվագ
Արցախ` 40 000 ՀՀ դրամ, միանվագ
 
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.1%, օրական 
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03%, օրական 
Վարկի պայմանների վերանայման վճար 10,000 ՀՀ դրամ 
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ  անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օր 
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ
                    • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին
• բավարար գրավի առկայություն
Վարկը մերժելու գործոններ
• վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
• հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
• բավարար գրավային ապահովության բացակայություն
Վարկերի տրամադրման/ձևակերպման վայր ԱՀ  և ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի), Հաճախորդների սպասարկման բաժին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ

Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2019-05-14 17:03:49




 
USD 475.50 478.00 477.81
EUR 539.50 545.00 544.32
RUB 7.52 7.68 7.60
CHF 482.00 490.00 489.81
GBP 601.00 610.00 609.64
GEL 168.00 190.00 170.73
CAD 345.00 363.00 362.44
 
USD 475.50 478.00 477.81
EUR 540.00 545.50 544.32
RUB 7.53 7.69 7.60
CHF 485.00 491.00 489.81
GBP 602.00 612.00 609.64
GEL - - 170.73
CAD - - 362.44

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 16:14


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 09:40