ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ բնակարան, ոչ բնակելի տարածք, առանձնատուն կամ հողատարածք ձեռքբերելու նպատակով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:

Բնակելի անշարժ գույքի հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 

Ոչ բնակելի անշարժ գույքի հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 

 

Վարկի ժամկետ

Բնակելի անշարժ գույքի
ձեռքբերում
Ոչ բնակելի անշարժ գույքի
ձեռքբերում
60 - 240 ամիս

24 - 240 ամիս

Վարկի արժույթ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ`հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին 
Վարկի սահմանաչափ 5,000,000 - 75,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար 3,000,000 - 60,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Տարեկան տոկոսադրույք

  • ՀՀ դրամով՝ 14.5%
  • ԱՄՆ դոլարով՝ 12.0%
  • ՀՀ դրամով՝ 15.0%
  • ԱՄՆ դոլարով՝ 13.0%
Կանխավճար սկսած 10%-ից
Վարկ/գրավ
գործակից

  • 90%` մասնակի վճարում կատարելու դեպքում (կանխավճարով), դիտարկվում է գրավի շուկայական արժեքը
  • 75%` առանց մասնակի վճարում կատարելու դեպքում (առանց կանխավճարի), պահանջվում է նաև լրացուցիչ անշարժ գույքի գրավ, դիտարկվում է գրավի շուկայական արժեքը
  • 90%` մասնակի վճարում կատարելու դեպքում (կանխավճարով), դիտարկվում է գրավի շուկայական արժեքը
  • 50%` առանց մասնակի վճարում կատարելու դեպքում (առանց կանխավճարի), պահանջվում է նաև լրացուցիչ անշարժ գույքի գրավ, դիտարկվում է գրավի շուկայական արժեքը
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:
Վարկի մարում անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև (մայր գումարի հավասար  և տոկոսների ամենամսյա վճարում)
Վարկի ապահովություն 1) ձեռքբերվող անշարժ գույք,                                             
2)կարող է պահանջվել  նաև լրացուցիչ ապահովություն` երաշխավորություն/անշարժ գույք
Միջնորդավճարներ (միանվագ)
Վարկային հայտի ուսումնասիրություն 10,000 ՀՀ դրամ  15,000 ՀՀ դրամ
Վարկի
տրամադրում
  • ՀՀ դրամով՝ 1.0%, նվազ. 60 000 ՀՀ դրամ, միանվագ
  • ԱՄՆ դոլարով՝ 0.8%, միանվագ
Վարկի գումարի
կանխիկացում
  •  ՀՀ դրամով՝ 0.3%, միանվագ
  • ԱՄՆ դոլարով՝ 0.5%, միանվագ
Հաճախորդի այլ ծախսեր
Գրավի գնահատում

Հայաստան
15 000 - 35 000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ

Արցախ
12 000 - 24 000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ

Նոտարական ձևակերպում

Հայաստան
15 000 - 30 000 ՀՀ դրամ, միանվագ

Արցախ
5 500 - 7 000 ՀՀ դրամ, միանվագ

Կադաստրային ձևակերպում

Հայաստան
81 000 ՀՀ դրամ, միանվագ

Արցախ
70 000 ՀՀ դրամ, միանվագ

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում:

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.1%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03% օրական
Վարկի պայմանների վերանայման վճար 10,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր  ՀՀ/ԱՀ  տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի մասնաճյուղեր

 

  • Ապահովություն, ապահովագրություն
    - Վարկը պետք է ապահովված լինի ձեռքբերվող անշարժ գույքով: Գրավադրվող գույքի գին` վարկ /գրավ գործակցի հաշվարկի տեսանկյունից, դիտարկվում է գույքի ձեռքբերման կամ գնահատված լիկվիդային գներից նվազագույնը:
    - Ձեռքբերվող անշարժ գույքի առանց մասնակի վճարման ձեռքբերման դեպքում պահանջվում է լրացուցիչ անշարժ գույքի գրավ:
    - Նորակառույց բնակարանի/տարածքի ձեռքբերման դեպքում` եթե կառուցապատվող շենքը շահագործման չի հանձնվել (անկախ սեփականության վկայականի առկայությունից) պետք է գրավադրվի այլ գույք, ինչպես նաև հնարավորության դեպքում ձեռքբերվող գույքը: Շահագործման հանձնելուց հետո, եթե այդ գույքը չի գրավադրվել, ապա պարտադիր պետք է գրավադրվի, իսկ նախկինում
    գրավադրվածը կարող է ազատվել գրավից` հաշվի առնելով վարկ/գրավ հարաբերակցության համապատասխան շեմը պահպանելու պարտադիր պահանջը:
    - Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է:

    Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ, ելնելով  գրավի տեսակից, կարող է պահանջվել  գույքի ապահովագրություն: Ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրվող գույքը ենթակա է ապահովագրման գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից նվազագույնի չափով, եթե շուկայական արժեքը բարձր է «վարկ գումարած չփոխհատուցվող գումարի» արժեքից, հակառակ դեպքում հաշվի է առնվում գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից առավելագույն  արժեքը: Ապահովագրությունը  կատարվում է Բանկի հետ համագործակցող Ընկերությունների  կողմից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Շուկայական պայմաններից ելնելով վերանորոգման հիփոթեքային վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել, որի մասին Բանկը նախապես տեղեկացնում է վարկառուին:
2. Արտարժույթի փոխարժեքի հնարավոր փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերի մարումների վրա, քանի որ վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները, տույժերն ու տուգանքները գանձվում են ՀՀ դրամով: Հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց գանձելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքին գումարած 1 ՀՀ դրամ գումարը, իսկ 08.04.2016թ.-ից կնքված պայմանագրերի դեպքում` տվյալ արժույթի համար վճարման օրվա Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:


  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի գույքի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:

    Հայտը կարող է մերժվել, եթե.
    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ: 

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից առավելագույնը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում: Բանկի Ֆինանսական խորհրդատուն 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ


Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2018-10-30 10:06:09




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00