ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Հիփոթեքային վարկեր «Ազգային հիփոթեքային ընկերության» վարկեր Հայաստանում





«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմաններն ու վարկառուներին ներկայացվող պահանջները

Վարկերը տրամադրվում են  ՀՀ տարածքում  բնակելի տներ (առանձնատներ) և բազմաբնակարան բնակելի շենքերում առանձին բնակարաններ ձեռք բերելու, կառուցելու և վերանորոգելու նպատակով:

Հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 



Վարկի ժամկետ

Անշարժ գույքի
ձեռքբերում/կառուցապատում
Անշարժ գույքի վերանորոգում

նվազ.՝ 10 տարի
առավ.՝ 20 տարի 

նվազ.՝ 5 տարի
առավ.՝ 12 տարի

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին 
Վարկի սահմանաչափ նվազ.` 3,000,000 ՀՀ դրամ, առավ.` 25,000,000 ՀՀ դրամ:
Կառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը     
նվազ.` 1,000,000 ՀՀ դրամ, առավ.` 25,000,000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք 10.9% - 11.3% 12.0%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 11.4% - 13.0% 12.6% - 19.0%
  Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը Ձեր` Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից։ Հաշվարկների համար տարին ընդունվում է 365/366 օր:
Վարկի մարման եղանակ

անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև (մայր գումարի հավասար  և տոկոսների ամենամսյա վճարում)

Կանխավճար
  • 10% - 30%
  • 7.5%`մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար, եթե բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից
 -

Վարկ / գրավ
առավելագույն
գործակից

Ձեռքբերում
  • 90%, եթե բացի  ձեռքբերվող գույքից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, առկա է կանխավճարի ապահովագրություն վարկ/գրավ  գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով
  • 92.5%՝ մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար, եթե բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից)
Կառուցապատում՝ 
70%` Կառուցվող բնակելի անշարժ գույքի (կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան) ձեռք բերման դեպքում վարկի ապահովություն է հանդիսանում կառուցվող բնակելի անշարժ գույքը կամ այլ բնակելի անշարժ գույքը ։
Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի դեպքում՝  բացի հողատարածքից, որի վրա կառուցվում է բնակելի տունը, պետք է գրավադրվի նաև գոյություն ունեցող այլ բնակելի անշարժ գույք։
գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը
Վարկի մարման եղանակ
անուիտետային՝ տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև՝ մայր գումարի հավասար  և տոկոսների ամենամսյա վճարում)
Միջնորդավճարներ 
Վարկային հայտի ուսումնասիրություն 7,000 ՀՀ դրամ, միանվագ
5,000 ՀՀ դրամ, միանվագ
Վարկի տրամադրում 0.5%, նվազ.՝ 20,000 ՀՀ դրամ  
Հաճախորդի այլ ծախսեր
Գրավի գնահատում 15,000 - 30,000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ
Նոտարական ձևակերպում 10,000 - 12,500 ՀՀ դրամ, միանվագ
Կադաստրային ձևակերպում 36,000 ՀՀ դրամ, միանվագ 
Դժբախտ պատահարներից ապահովագրություն Համաձայն Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների սակագների` կախված վարկի գումարից
Գրավադրված գույքի ապահովագրություն Համաձայն Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների սակագների` կախված անշարժ գույքի շուկայական արժեքից

Ապահովվածություն

Ապահովվածություն է հանդիսանում ձեռքբերվող/կառուցվող/վերանորոգվող անշարժ գույքը: Որպես լրացուցիչ գրավ կարող է գրավադրվել նաև այլ գույք:
Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» կողմից արտոնագիր ունեցող անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը համագործակցում է:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում:

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.1%, օրական

Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ

0.03%, օրական

Վարկի պայմանների վերանայման վճար

10,000 ՀՀ դրամ
Ապահովագրություն

Իրականացվում է
• գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն տրամադրված վարկի մնացորդային գումարի չափով,
• վարկառուի ու համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում) դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն վարկի մնացորդի գումարի չափով, ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և  համավարկառու/ներ/ի եկամուտների համամասն: 

Ապահովագրությունն իրականացվում է Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված վճարների համաձայն:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ

բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր

Վարկային հայտի վերաբերյալ որոշման
մասին տեղեկացնելու ժամկետ
որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման 
դրական որոշման գործոններ
• վարկը մարելու համար բավարար եկամուտներ
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն 
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին
• բավարար գրավի առկայություն
Վարկը մերժելու գործոններ • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
• հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
• բավարար գրավային ապահովության բացակայություն
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է Վարկատուի կողմից միակողմանիորեն` առանց Վարկառուի/ Համավարկառուի լրացուցիչ համաձայնության փոփոխվել, եթե «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից փոփոխվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքը կամ վարկը չի վերաֆինանսավորվում: Այդ դեպքում վարկի նոր տոկոսադրույքը սկսվում է հաշվարկվել Վարկատուի կողմից Վարկառուին տոկոսադրույքի փոփոխության մասին պատշաճ գրավոր ծանուցելու օրվանը հաջորդող ամսի 1-ից:   

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել արտադատական կարգով:

 

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ

Վարկային գիծ ՀԻՓՈԹԵՔ +



Էջը թարմացվել է 2019-06-25 14:50:37




 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.06 7.26 7.22
CHF 481.00 487.00 485.39
GBP 573.00 579.00 578.43
GEL 150.00 180.00 163.41
CAD 346.00 358.50 358.05
 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.07 7.27 7.22
CHF 483.50 488.50 485.39
GBP 574.00 584.00 578.43
GEL - - 163.41
CAD - - 358.05

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 18:20


 
XAU 1գրամ - 36000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 23400000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 09:40