ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Հիփոթեքային վարկեր Բնակարանային միկրովարկեր և էներգաարդյունավետ վերանորոգման վարկեր





Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում` բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն վարկի տրամադրումից առավելագույնը մեկ տարի հետո:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:

Հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 



Վարկի ժամկետ

Բնակարանային
միկրովարկեր
Էներգաարդյունավետ
վերանորոգման վարկեր

նվազ.՝ 5 տարի
առավ.՝ 12 տարի

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին
Վարկի սահմանաչափ նվազ.՝ 500,000 ՀՀ դրամ
առավ.՝ 2,000,000 ՀՀ դրամ
նվազ.՝ 2,000,000 ՀՀ դրամ
առավ.` 5,000,000 ՀՀ դրամ

Տարեկան անվանական տոկոսադրույք

12.0%

10.0%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

13.1% - 14.0%

10.8% - 12.4%

Վարկի նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը. ընդ որում վարկի միջոցներով ձեռք բերված վերանորոգման նյութերի/պարագաների գումարի նվազ.50%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը սահմանվում է "Ազգային հիփոթեքային Ընկերություն" ՎՎԿ-ի կողմից):

Վարկ/գրավ
առավելագույն
գործակից
 

մինչև 80%՝ համաձայն Բանկի Ֆիզիկական անձանց վարկավորման կարգի (կախված գրավի տեսակից) 

70%` հաշվի է առնվում գույքի գնահատված
և ձեռքբերման  արժեքներից նվազագույնը
90%`  եթե բացի ձեռքբերվող գույքից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:
Վարկի մարում
6-12 ամիս արտոնյալ ժամանակահատված:
Արտոնյալ ժամանակահատվածում` միայն տոկոսագումարների մարում: Արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո ամսական պարբերականությամբ՝ անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև (մայր գումարի հավասար և տոկոսների ամենամսյա վճարում): 
Վարկի
ապահովություն*
Երրորդ անձի/անձանց/ երաշխավորություն, շարժական գույքի գրավ կամ այլ տեսակի ապահովման միջոց (բացառությամբ անշարժ գույքի):             Վերանորոգվող անշարժ գույք, որը ֆինանսավորման պահին պետք է հանդիսանա առաջնային գրավ (բացառությամբ երբ անշարժ գույքը որպես առաջնային գրավ գրավադրված է Բանկում` "Ազգային հիփոթեքային Ընկերություն" ՎՎԿ-ի "Հիփոթեքային վարկերի վերաֆինանսա-վորման կարգի" շրջանակներում
Լրացուցիչ
պայմաններ

Վարկառուն ստանում է դրամաշնորհ**՝ վարկի պայմանագրային գումարի  10%-ի չափով, որն ուղղվում է մայր գումարի մարմանը, եթե վարկի գումարի 50%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով:

Վարկառուն ստանում է դրամաշնորհ**՝ վարկի պայմանագրային գումարի 5%-ի չափով, որն ուղղվում է մայր գումարի մարմանը,  եթե վարկի միջոցներով ձեռք բերված վերանորոգման նյութերի/պարագաների գումարի նվազ.50%-ը ուղղվել է բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերմանը, վերանորոգման արդյունքում էներգախնայողության ցուցանիշը կազմում է նվազ.35%:
Միջնորդավճարներ (միանվագ)  
Վարկային հայտի ուսումնասիրություն 2,000 ՀՀ դրամ, միանվագ 5,000 ՀՀ դրամ, միանվագ
Վարկի տրամադրում վարկի գումարի 2%, միանվագ վարկի գումարի 0.5%, նվազ.` 20,000 ՀՀ դրամ, միանվագ
Հաճախորդի այլ ծախսեր
Գրավի գնահատում

15,000 - 35,000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ

Նոտարական ձևակերպում

15,000 - 30,000 ՀՀ դրամ, միանվագ

Կադաստրային ձևակերպում

անշարժ գույքի վերանորոգում` 36,000 ՀՀ դրամ, միանվագ

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում:

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.1%, օրական 
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03% օրական
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար 10,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր ՀՀ տարածքում Բանկի մասնաճյուղեր

* Գրավադրվող գույքի գին` վարկ /գրավ գործակցի հաշվարկի տեսանկյունից, դիտարկվում է գույքի գնահատված  և ձեռքբերման գներից նվազագույնը:
** Վարկառուն պետք է դրամաշնորհի հայտի ներկայացման պահի դրությամբ չունենա ընթացիկ ժամկետանց վարկային պարտավորություններ: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Շուկայական պայմաններից ելնելով վերանորոգման հիփոթեքային վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել, որի մասին Բանկը նախապես տեղեկացնում է վարկառուին: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
 

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ

    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի գույքի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:

    Հայտը կարող է մերժվել, եթե.
    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:  

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից առավելագույնը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում: Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և առավելագույնը 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ





Էջը թարմացվել է 2018-10-30 10:11:00




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00