ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Հիփոթեքային վարկեր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիր Հայաստանում





«Բնակարան երիտասարդներին»
վերաֆինանսավորող վարկային կազմակերպության համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմաններն ու վարկառուներին ներկայացվող պահանջները

Վարկերը տրամադրվում են Երևան քաղաքում և մերձակա մարզերում (համայնքներում) բազմաբնակարան շենքերում բնակարաններ և սեփական տներ` հիմնական բնակության նպատակով ձեռք բերելու համար

Պահանջներ Վարկառուի նկատմամբ

1. ՀՀ  քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի:
2. Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների առավելագույն գումարային տարիքը չի գերազանցում 65-ը:
3. Երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվում է 18-35-ը:

Հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 

Վարկի ժամկետ

նվազ.՝ 10 տարի, առավ.՝ 15 տարի

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին 
Վարկի  սահմանաչափ նվազ.՝ 3,000,000 ՀՀ դրամ, առավ.՝ 17,500,000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք

8.0% (որից պետության կողմից սուբսիդավորվում է. ք.Երևանում` 2 տոկոսային կետ, ՀՀ մարզերում` 4 տոկոսային կետ):

Տարեկան փաստացի տոկոսադրույք*

8.4% - 9.0%

 

Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը Ձեր` Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից։ Հաշվարկների համար տարին ընդունվում է 365/366 օր:

Կանխավճար

սկսած 30%-ից, Վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու դեպքում՝ սկսած 10%-ից

Վարկ / գրավ առավելագույն  գործակից

  • 70%` հաշվի է առնվում գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը 
  • 90%`  եթե բացի ձեռքբերվող գույքից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք
Բնակարանի ձեռքբերման առավելագույն գին 25,000,000 ՀՀ դրամ 
Վարկի մարման եղանակ

անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև(մայր գումարի հավասար  և տոկոսների ամենամսյա վճարում)

Միջնորդավճարներ (միանվագ)

Վարկային հայտի ուսումնասիրություն

 7,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրում

 0.5%, նվազ. 20,000 ՀՀ դրամ, միանվագ

Հաճախորդի այլ ծախսեր
Գրավի գնահատում

15,000 - 35,000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ

Նոտարական ձևակերպում

15,000 - 30,000 ՀՀ դրամ, միանվագ

Կադաստրային ձևակերպում

81,000 ՀՀ դրամ, միանվագ

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Համաձայն Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների սակագների` վարկի գումարից:

Գրավադրված գույքի ապահովագրություն

Համաձայն Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների սակագների` անշարժ գույքի շուկայական արժեքից:

Վարկի վաղաժամկետ մարում 

Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում:

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.1%, օրական

Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ

0.03%, օրական

Վարկի պայմանների վերանայման վճար

10,000 ՀՀ դրամ

Ապահովվածություն

Ապահովվածություն է հանդիսանում ձեռքբերվող անշարժ գույքը: Որպես լրացուցիչ գրավ կարող է գրավադրվել նաև այլ գույք:

Գնահատում

Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» կողմից արտոնագիր ունեցող անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը համագործակցում է:
Գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 25 000 000 ՀՀ դրամ:

Ապահովագրություն

Իրականացվում է 
• գույքի ապահովագրություն վարկի մնացորդային գումարի չափով,
վարկառուի ու համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում) դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն վարկի մնացորդի գումարի չափով, ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և  համավարկառու/ներ/ի եկամուտների համամասն:

Ապահովագրությունն իրականացվում է Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված վճարների համաձայն:

Վարկի տրամադրման/ձևակերպման վայր

ՀՀ տարածքում Բանկի մասնաճյուղեր

 

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ

    Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա/երաշխավորի վարկունակության վերլուծությունը:

    Հայտը կարող է մերժվել, եթե
    - Հաճախորդի եկամուտները չեն համապատասծանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - Հաճախորդն ունի բացասական վարկային պատնություն,
    - առաջարկվող գրավն անբավարար է,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից առավելագույնը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում: 
    Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և առավելագույնը 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է Վարկատուի կողմից միակողմանիորեն` առանց Վարկառուի/ Համավարկառուների լրացուցիչ համաձայնության փոփոխվել, եթե «Բնակարան երիտասարդականներին» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից փոփոխվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքը կամ վարկը չի վերաֆինանսավորվում: Այդ դեպքում վարկի նոր տոկոսադրույքը սկսվում է հաշվարկվել Վարկատուի կողմից Վարկառուին տոկոսադրույքի փոփոխության մասին պատշաճ գրավոր ծանուցելու օրվանը հաջորդող ամսի 1-ից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել արտադատական կարգով:


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ



Էջը թարմացվել է 2018-10-30 10:17:23




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00