ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Հիփոթեքային վարկեր Հիփոթեքային վարկեր Արցախում` ԱՍՀ ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում




 

«ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող  երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները  կատարելիս զոհված  զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային  վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ  բնակելի տներ կառուցելու և/կամ վերանորոգելու նպատակով ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններն ու վարկառուներին ներկայացվող պահանջները 


Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են  ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող  երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները  կատարելիս զոհված  զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին Արցախում բնակարաններ, բնակելի տներ ձեռքբերման կամ կառուցման և կամ վերանորոգելու նպատակով:
  • Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:

Հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր  

  Բազմաբնակարան շենքերում առանձին բնակարանների, սեփական տների ձեռքբերում/կառուցապատում Բնակարանի, սեփական տան վերանորոգում
Վարկի ժամկետ 120 ամիս 48-84 ամիս
Վարկի արժույթ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրման եղանակը անկանխիկ`Հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին
Վարկի նվազագույն գումար  1,300,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի
առավելագույն գումար
 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

- բնակարանի վերանորոգման դեպքում` 5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
- բնակելի տան վերանորոգման դեպքում` 7,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն արժեք

Անշարժ գույքի ձեռքբերում
- 90%` մասնակի վճարում կատարելու դեպքում (կանխավճարով), դիտարկվում է գրավի շուկայական արժեքը
- 75%` առանց մասնակի վճարում կատարելու դեպքում (առանց կանխավճարի), պահանջվում է նաև լրացուցիչ անշարժ գույքի գրավ, դիտարկվում է գրավի շուկայական արժեքը

Անշարժ գույքի կառուցապատում
գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը, բայց ոչ ավել, քան գույքի գնահատված լիկվիդային արժեքի 80%-ը

գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը, բայց ոչ ավել, քան գույքի գնահատված լիկվիդային արժեքի 80%-ը

Կանխավճար (միայն ձեռքբերման վարկերի դեպքում)
  • 01.01.2018թ.-ից հետո շահագործման հանձնված անշարժ գույքի դեպքում` սկսած 10%-ից
  • 01.01.2005թ.-ից մինչև 31.12.2017թ. շահագործման հանձնված անշարժ գույքի դեպքում` սկսած 15%-ից
  • մինչև 01.01.2015թ.-ը շահագործման հանձնված անշարժ գույքի դեպքում` սկսած 20%-ից
 -
Տարեկան անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ` 15.0%
ԱՄՆ դոլար՝ 12.0%

ՀՀ դրամ` 17.0%
ԱՄՆ դոլար՝ 14.0%
Տարեկան փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ` 16.4% - 19%
ԱՄՆ դոլար՝ 12.9% - 16%

ՀՀ դրամ` 19% - 23.8%
ԱՄՆ դոլար՝ 15.2% - 20%
 

Նշված տոկոսադրույքները ամբողջության սուբսիդավորվում են Արցախի սոցիալական հիմնադրամի կողմից առաջին 5 տարիների համար: 

Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը Ձեր` Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից։
Վարկի մարման եղանակ
Վարկային պարտավորությունները ենթակա են մարման պարբերական վճարումներով, որպես կանոն վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամսական մարումներով՝ ոչ հավասարաչափ (զսպանակաձև)
Միջնորդավճարներ
Վարկային հայտի ուսումնասիրություն 7,000 ՀՀ դրամ, միանվագ
5,000 ՀՀ դրամ, միանվագ
Վարկի տրամադրում  ՀՀ դրամով՝ 0.5%, նվազ.20 000 ՀՀ դրամ, միանագ
ԱՄՆ դոլարով՝ 0.3%, նվազ.15 000 ՀՀ դրամ, միանվագ
Վարկի կանխիկացում ՀՀ դրամով` 0.3%
ԱՄՆ դոլարով` 0.5%
Վարկի
սպասարկման գին
  • մինչև 60 ամիս (ներառյալ) ժամկետով հիփոթեքային վարկերի դեպքում՝ վարկի ամսական վճարվելիք գումար + վարկառուի կողմից վճարվելիք առաջին ամսվա տոկոսագումար (առանց սուբսիդավորման ենթակա տոկոսագումարի), 
  • վարկի ժամկետը 60 ամսից մեծ լինելու դեպքում` վարկի ամսական վճարվելիք գումար + 61-րդ ամսվա վարկի ամսական վճարվելիք տոկոսագումար (ամբողջությամբ)
Հաճախորդի այլ ծախսեր
Գրավի գնահատում 12,000 - 24,000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ
Նոտարական վավերացման վճար 500 - 1,000 ՀՀ դրամ, միանվագ
Կադաստրային ձևակերպում 30,000 ՀՀ դրամ, միանվագ
Անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի ստացման վճար 1,000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման վճար 10,000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկի գումարի գծով տոկոսներ 0.1%, օրական 
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03% օրական
Վարկի վաղաժամկետ մարում Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում:
Ապահովագրություն չի պահանջվում
Վարկի պայմանների վերանայման վճար 10,000 ՀՀ դրամ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր  
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասի տղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո  2 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2  աշխատանքային օր
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն,
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին,
• բավարար գրավի առկայություն
Վարկը մերժելու գործոններ

• վերջին 5 տարվա ընթացքում անհուսալի դասով դասակարգման առկայություն,

• վարկը մարելու համար անբավարար եկամուտներ,
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում,
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն,
• հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ,
• բավարար գրավային ապահովության բացակայություն

Վարկի տրամադրման/ձևակերպման վայր Արցախի տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի)


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Շուկայական պայմաններից ելնելով վերանորոգման հիփոթեքային վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել, որի մասին Բանկը նախապես տեղեկացնում է վարկառուին
2.Արտարժույթի փոխարժեքի հնարավոր փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերի մարումների վրա, քանի որ վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսավճարները, տույժերն ու տուգանքները գանձվում են ՀՀ դրամով: Հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց գանձելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքին գումարած 1 ՀՀ դրամ գումարը, իսկ 08.04.2016թ.-ից կնքված պայմանագրերի դեպքում` տվյալ արժույթի համար վճարման օրվա Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 


Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ



Էջը թարմացվել է 2018-11-01 17:53:21




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00