ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Հիփոթեքային վարկեր Հիփոթեք Արցախում՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում




 

«Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար Արցախի Հանրապետության քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններ


Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են  ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ԱՀ տարածքում բնակարան, բնակելի տուն ձեռքբերելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, բարեկարգելու կամ արդիականացնելու նպատակով:
  • Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:
  • Համավարկառու կարող են հանդիսանալ վարկառուի ամուսինը, ծնող/ները/ը կամ երեխաներ/ը, իսկ վարկառուի ամուսնու ծնող/ներ/ը, վարկառուի քույրը/եղբայրը, վարկառուի ամուսնու քույրը/եղբայրը որպես համավարկառու ընդգրկելու համար պահանջվում է Վարչության նախագահի համաձայնությունը:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:


Հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 

  Բնակելի անշարջ գույքի ձեռքբերման/կառուցապատման հիփոթեքային վարկ Բնակելի անշարջ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկ
Վարկի ժամկետ

36 - 240 ամիս

Տոկոսագումարն ամբողջությամբ սուբսիդավորվող վարկերի դեպքում՝
36 - 180 ամիս

36 - 120 ամիս

Տոկոսագումարն ամբողջությամբ սուբսիդավորվող վարկերի դեպքում՝ 36 - 84 ամիս:

Վարկի ժամկետը 60 ամիսը գերազանցելու դեպքում վարկերը տրամադրվում են միայն ԱՄՆ դոլարով: 

Վարկի արժույթ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրման եղանակը անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին
Վարկի նվազագույն գումար 1,300,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն գումար 44,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
  • բնակարանի վերանորոգման դեպքում`5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
  • բնակելի տան վերանորոգման դեպքում` 7,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Կանխավճարի նվազագույն չափ (միայն ձեռքբերման վարկերի դեպքում)
  • 01.01.2019թ.-ից հետո շահագործման հանձնված բնակարանի/բնակելի տան դեպքում՝ սկսած 10%-ից
  • 01.01.2005թ.-ից մինչև 31.12.2018թ. շահագործման հանձնված բնակարանի/բնակելի տան դեպքում` սկսած 15%-ից
  • մինչև 01.01.2005թ.-ը՝  սկսած 20%-ից
-
Վարկ/գրավ առավելագույն
հարաբերակցության 

Անշարժ գույքի ձեռքբերում

  • 90%` մասնակի վճարում կատարելու դեպքում (կանխավճարով), դիտարկվում է գույքի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը
  • 75%` առանց մասնակի վճարում կատարելու դեպքում (առանց կանխավճարի), պահանջվում է նաև լրացուցիչ անշարժ գույքի գրավ, դիտարկվում է գույքի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը

Անշարժ գույքի կառուցապատում

գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը, բայց ոչ ավել, քան գույքի գնահատված լիկվիդային արժեքի 80%-ը

գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը, բայց ոչ ավել, քան գույքի գնահատված լիկվիդային արժեքի 80%-ը

Տարեկան անվանական տոկոսադրույք ՀՀ դրամ` 15.0%
ԱՄՆ դոլար` 12.0%

ՀՀ դրամ` 15.0%
ԱՄՆ դոլար` 13.0%

Տարեկան փաստացի տոկոսադրույք ՀՀ դրամ` 16.2% - 23.0%
ԱՄՆ դոլար` 12.7% - 19.0% 
ՀՀ դրամ` 16.5% - 22.8%
ԱՄՆ դոլար` 14.2% - 19.8% 
  Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից նշված տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման չափը  որոշվում է հիփոթեքային վարկի գումարից և վարկառուի սոցիալական խմբի պատկանելիությունից կախված՝ տոկոսադրույքի մինչև 100%-ի չափով սուբսիդավորում հիփոթեքային վարկի ժամկետով:
Վարկի մարման եղանակ
զսպանակաձև՝ մայր գումարի հավասար և տոկոսաների ամենամսյա վճարում
Միջնորդավճարներ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 7,000 ՀՀ դրամ 5,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում ՀՀ դրամով՝ 0.5%, նվազ. 20,000 ՀՀ դրամ, միանագ
ԱՄՆ դոլարով՝ 0.3%, նվազ. 15,000 ՀՀ դրամ, միանվագ
Վարկի կանխիկացում ՀՀ դրամով` 0.3%
ԱՄՆ դոլարով` 0.5%
Վարկի
սպասարկման գին
վարկի ամսական վճարվելիք գումար (մայր գումար)+վարկառուի կողմից վճարվելիք առաջին ամսվա տոկոսագումար (առանց սուբսիդավորման ենթակա տոկոսագումարի), իսկ տոկոսագումարն ամբողջությամբ սուբսիդավորվող վարկերի դեպքում՝ վարկի ամսական վճարվելիք գումար (մայր գումար)
Հաճախորդի այլ ծախսեր
Գրավի գնահատում 12,000 - 24,000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ
Նոտարական վավերացման վճար 500 - 1,000 ՀՀ դրամ, միանվագ
Գրավի իրավունքի գրանցման վճար 30,000 ՀՀ դրամ, միանվագ
Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման վճար 10,000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկի գումարի գծով տոկոսներ 0.1%, օրական 
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03%, օրական
Վարկի վաղաժամկետ մարում Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում:
Վարկի ապահովություն Վարկը պետք է ապահովված լինի ձեռքբերվող / կառուցապատվող / վերանորոգվող անշարժ գույքով:
Կարող է պահանջվել նաև լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն կամ անշարժ գույք:
Ապահովագրություն չի պահանջվում
Վարկի պայմանների վերանայման վճար 10,000 ՀՀ դրամ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր  
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասի տղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո  2 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն,
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին,
• բավարար գրավի առկայություն
Վարկը մերժելու գործոններ
• վերջին 5 տարվա ընթացքում անհուսալի դասով դասակարգման առկայություն
• վարկը մարելու համար անբավարար եկամուտներ,
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում,
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն,
• հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ,
• բավարար գրավային ապահովության բացակայություն
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր ԱՀ տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի մասնաճյուղեր


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արտարժույթի փոխարժեքի հնարավոր փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերի մարումների վրա, քանի որ վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսավճարները, տույժերն ու տուգանքները գանձվում են ՀՀ դրամով: Հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց գանձելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքին գումարած 1 ՀՀ դրամ գումարը, իսկ 08.04.2016թ.-ից կնքված պայմանագրերի դեպքում` տվյալ արժույթի համար վճարման օրվա Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ

Վարկային գիծ ՀԻՓՈԹԵՔ +




Էջը թարմացվել է 2019-06-28 15:23:09




 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.06 7.26 7.22
CHF 481.00 487.00 485.39
GBP 573.00 579.00 578.43
GEL 150.00 180.00 163.41
CAD 346.00 358.50 358.05
 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.07 7.27 7.22
CHF 483.50 488.50 485.39
GBP 574.00 584.00 578.43
GEL - - 163.41
CAD - - 358.05

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 18:20


 
XAU 1գրամ - 36000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 23400000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 09:40