ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Վարկային գծեր վճարային քարտերով Վարկային գծեր աշխատավարձային նախագծերի շրջանակներում




 

Ընդհանուր պայմաններ  

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
  • Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:


Ընդհանրական թերթիկ 

Վարկի արժույթ  ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Տարեկան անվանական տոկոսադրույք՝ կախված վարկի ժամկետից

3 ամիս ժամկետով
ՀՀ դրամով՝ 13%, ԱՄՆ դոլարով՝ 11%


6 ամիս ժամկետով
ՀՀ դրամով՝ 15%, ԱՄՆ դոլարով՝ 13%


12-18 ամիս ժամկետով
ՀՀ դրամով՝ 16%, ԱՄՆ դոլարով՝ 13,5%


19-24 ամիս ժամկետով
ՀՀ դրամով՝ 16,5%, ԱՄՆ դոլարով՝ 14%


25-36 ամիս ժամկետով
ՀՀ դրամով՝ 17%, ԱՄՆ դոլարով՝ 14,5%


37-48 ամիս ժամկետով
ՀՀ դրամով՝ 17,5%, ԱՄՆ դոլարով՝ 15% 

Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված քարտային հաշվին
Վարկային գծի նվազագույն սահմանաչափ 50,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար
Վարկային գծի առավելագույն սահմանաչափ

3 ամիս ժամկետով՝
ամսական զուտ աշխատավարձի 150%, բայց ոչ ավելի քան 1,000,000 ՀՀ դրամ կամ 2,000 ԱՄՆ դոլար


6 ամիս ժամկետով՝
ամսական զուտ աշխատավարձի 250%, բայց ոչ ավելի քան 1,500,000 ՀՀ դրամ կամ 3,000 ԱՄՆ դոլար


12-18 ամիս ժամկետով՝
ամսական զուտ աշխատավարձի 500%, բայց ոչ ավելի քան 2,000,000 ՀՀ դրամ կամ 4,000 ԱՄՆ դոլար


 

19-24 ամիս, 25-36 ամսի, 37-48 ամիս ժամկետնով՝
ամսական զուտ աշխատավարձի 700%, բայց ոչ ավելի քան 3,000,000 ՀՀ դրամ կամ 6,000 ԱՄՆ դոլար

Վարկի ապահովություն

աշխատավարձ

վարկը հաստատող անձի/մարմնի որոշմամբ անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն, ով հանդիսանում է Բանկի հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցության պայմանագիր կնքած կազմակերպության աշխատակից և/կամ Բանկի կենսաթոշակային քարտերով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառու

աշխատավարձ

վարկային գծի գումարը ամսական զուտ աշխատավարձի 500%-ը գերազանցելու  դեպքում մեկ  ֆիզիկական անձի երաշխավորություն, ընդ որում երաշխավորը պետք է հանդիսանա Բանկի հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցության պայմանագիր կնքած կազմակերպության աշխատակից և/կամ Բանկի կենսաթոշակային քարտերով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառու: Վարկը հաստատող անձի/մարմնի որոշմամբ անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն

Չօգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույք 0%

Տարեկան տոկոսադրույքի հաշվարկման ձևը  հաշվարկվում է վարկային գծի օգտագործված մասի նկատմամբ
Վարկային գծի և տոկոսագումարի մարման եղանակ

վարկային գծի ամսական հավասարաչափ մարում, հաշվեգրված տոկոսագումարի ամսական վճարում

Վարկային գծի և տրամադրման համար պահանջ

1) վարկային գծի տրամադրմանը նախորդող երեք ամսվա ընթացքում քարտային (Բանկի կամ այլ բանկի) հաշվին աշխատավարձի մուտք,
2)կվարկառուի Բանկում գործող գրավով չապահովված(նաև ապառիկ) սպառողական վարկերի ամսական մարման չափի և նոր տրամադրվելիք վարկային գծի ամսական մարման չափի հանրագումարը չպետք է գերազանցի վարկառուի ամսական զուտ աշխատավարձի 50%-ը

Միջնորդավճարներ 
Վարկի տրամադրում վարկային գծի 1.0%, միանվագ
Վարկի սպասարկում 0.1% ամսական` վարկային գծի նկատմամբ  
Վարկային գծի միջոցների կանխիկացում Համաձայն Բանկի կողմից սահմանված սակագների
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ

0.1%, օրական

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.03%, օրական

Վարկի պայմանների վերանայման վճար

10,000 ՀՀ դրամ

Դրական որոշման և վարկի մերժման գործոն Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ Հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա/երաշխավորի վարկունակության վերլուծությունը:
Հայտը կարող է մերժվել, եթե
- Քարտապանի եկամուտները բավարար չեն վարկային գծի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,
- Քարտապանը և/կամ երաշխավորն ունեն ժամկետանց պարտավորություններ,
- առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
- առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:
Որոշման կայացման ժամկետը և Հաճախորդին տեղեկացման կարգը Վարկի տրամադրման որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային /իրավասու մարմնի հաստատումից կախված՝ 10/ օրվա ընթացքում: 
Բանկի ֆինանսական խորհրդատուն մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկային գիծը: Մերժելու դեպքում քարտապանի դիմումի դարձերեսին նշագրվում է «մերժվում է» արտահայտությունը` նշելով մերժման պատճառները:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 
  • Վարկային գծի ստացման դիմում (լրացվում է Բանկում).
  • Վարկառուի, երաշխավոր/ներ/ի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ.
  • Բանկի համապատասխան ստորաբաժանումից քարտային հաշվից քազվածք: Նախկինում այլ բանկի քարտով աշխատավարձ ստանալու պարագայում՝ համապատասխան բանկից քարտային հաշվից քաղվածք.
  • Երաշխավոր/ներ/ի առկայության դեպքում՝ երաշխավորության հավաստագիր.
  • Երաշխավոր/ներ/ի առկայության դեպքում՝ Բանկի համապատասխան ստորաբաժանումից քարտային հաշվից քաղվածք:
Վարկային գծի տրամադրման վայր ԱՀ և ՀՀ տարածքում Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր
Վաղաժամկետ մարում Վարկային գծի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրաԻսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը Ձեզ համար` տոկոսագումարները և այլ վճարները
սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվելեթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը
կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:

 

Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2018-12-18 12:39:18




 
USD 484.00 486.50 485.42
EUR 549.00 555.00 553.38
RUB 7.20 7.37 7.31
CHF 484.00 490.00 488.45
GBP 620.00 629.50 628.13
GEL 165.00 200.00 182.35
CAD 353.00 366.50 365.94
 
USD 484.00 486.50 485.42
EUR 549.00 556.00 553.38
RUB 7.21 7.38 7.31
CHF 484.50 491.00 488.45
GBP 621.00 632.00 628.13
GEL - - 182.35
CAD - - 365.94

Արխիվ Թարմացվել է 18.01.2019 18:00


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 18.01.2019 09:46