ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին






Միջբանկային դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ

  • Միջբանկային փոխանցում կարող են իրականացնել ինչպես Արցախբանկի հաշվետեր հանդիսացող հաճախորդները, այնպես է Բանկի ոչ հաշվետեր հաճախորդները:

  • Փոխանցումներն իրականացվում են ՀՀ տարածքում` ՀՀ դրամով և արտարժույթով:
  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի: Միջնորդավճարը գանձվում է փոխանցողից:

  • Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արժույթով կամ այլ արտարժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
  • Փոխանցման իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել.
    • փոխանցողի անձը հաստատող փաստաթուղթը (Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ)
      Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.

      Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
      • անձնագիրը,
      • նույնականացման քարտը,
      • զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,
      • Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,

      փախստականների համար`

      • փախստականի վկայականը,
      • փախստականի ճամփորդական փաստաթուղթը,

      օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`

      • օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,
      • Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
      • կացության վկայականը:

      Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:

      Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում:
    • ստացողի բանկային հաշվի վավերապայմանները (ռեկվիզիտները):
  • Փոխանցման ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել ստացողի անձը հաստատող փաստաթուղթը:
  • Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:

  • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։

  • Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`

• Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,
• հեռահաղորդակցման միջոցների խափանման,
• երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,
• ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։



Հայտարարություն Գանձապետարան 
ուղղվող վճարների մասին


 Միջբանկային փոխանցումների իրականացման ժամանակացույց

Արժույթ

Փոխանցման վերջնաժամկետ

ՀՀ դրամ                                                 

նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 14:00           

ԱՄՆ դոլար, Եվրո   
  
նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 15:00

  • Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
  • 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետւց հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են "հնարավորության դեպքում" սկզբունքով:
  • Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:

 

Միջբանկային փոխանցումների սակագներ

Գործարքի տեսակ  Սակագներ և դրույքներ
Բանկային հաշվից կատարվող փոխանցումներ
ՀՀ դրամ 0%

ԱՄՆ դոլար

Եվրո

0.1%, նվազ. 2,000 ՀՀ դրամ, առավ. 5,000 ՀՀ դրամ
Առանց հաշվի բացման կատարվող փոխանցումներ* 
ՀՀ դրամ 0.1%, նվազ. 100 ՀՀ դրամ, առավ. 3,000 ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

0.1%, նվազ. 2,000 ՀՀ դրամ, առավ. 5,000 ՀՀ դրամ
Շտապ փոխանցումներ ՀՀ և ԱՀ տարածքում** 
ՀՀ դրամ


հավելյալ 2,000 ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար
Եվրո
Վճարման հանձնարարականի պատրաստում (ներառյալ ԱԱՀ) 
ՀՀ դրամ 500 ՀՀ դրամ
Արտարժույթ 1,000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցումների հետ կանչում, անվավեր ճանաչում կամ տվյալների փոփոխում՝ համաձայն հաճախորդի դիմումի***  2,000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցումների վերաբերյալ հարցումների կատարում՝ համաձայն հաճախորդի դիմումի***
ՀՀ դրամով փոխանցումներ 3,000 ՀՀ դրամ
ՌԴ ռուբլով փոխանցումներ 10,000 ՀՀ դրամ
Այլ արժույթներով փոխանցումներ 30,000 ՀՀ դրամ
UNISTREAM համակարգով դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում****
ՌԴ ռուբլի

0.6%

ԱՄՆ դոլար
Եվրո

* Սակագինը կիրառվում է նաև ՀՀ ու ԱՀ Գանձապետարաններին և ՀՀ ու ԱՀ տարածքում գործող բանկերում վարվող հաշիվներին ուղղված փոխանցումների նկատմամբ: 
** Տվյալ ծառայությունն իրականացվում է "հնարավորության դեպքում" սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարեկու համար:

*** Տվյալ ծառայությունն իրականացվում է "հնարավորության դեպքում" սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար: 

**** Մեկ փոխանցման առավելագույն գումարը` 900 000 ՌԴ ռուբլի կամ համարժեք արտարժույթ: Փոխանցման տևողությունը` 10-20 րոպե:



Էջը թարմացվել է 2018-07-12 17:55:02




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00