ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ  

2018թ. հունիսի 19-ից մինչև հոկտեմբերի 1-ը Արցախբանկում գործում է «Երեք 0» ակցիան, որի շրջանակներում հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել ապրանքներ ապառիկի ԱՆՆԱԽԱԴԵՊ ՇԱՀԱՎԵՏ պայմաններովՄանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Արցախբանկը հայտարարում «1% սպասարկում» ակցիան, որի շրջանակներում հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել ապրանքներ ապառիկի ԲԱՑԱՌԻԿ պայմաններովՄանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

2018թ.-ի մարտի 15-ից մինչև 2019թ. փետրվարի 28-ը ներառյալ Արցախբանկում գործում են հատուկ պայմաններ AWI ընկերության խանութ-սրահներից ապառիկ կարգով ժամացույցներ ձեռքբերման նպատակով վարկերի համար` 0% տարեկան տոկոսադրույքով, առանց միջնորդավճարների ու սպասարկման վճարների: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ


«Հայդուկ» ՍՊԸ-ից ապրանքների ապառիկ կարգով ձեռքբերման պայմաններ
 


Ընդհանուր պայմաններ

  • Արցախբանկը տրամադրում է ապառիկ վարկեր ՀՀ / ԱՀ քաղաքացի հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձանց (20-70 տարեկան), ովքեր ունեն մշտական գրանցում, մշտական աշխատանք կամ անձնական բիզնես:
  • Նպատակային վարկերը տրամադրվում են կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, ժամացույց, մարզական գույք, ջեռուցման համակարգեր, կահույք, դռներ, պատուհաններ, ավտոմեքենակերի վրա տեղադրվող գազի սարքավորումներ ձեռք բերելու համար: 
  • Վարկավորման օբյեկտ կարող են հանդիսանալ այն ընկերություններից ձեռք բերվող ապրանքները, որոնց հետ Բանկը կնքել է Համագործակցության, Ֆակտորինգային պասարկման Պայմանագրեր:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:


Ընդհանրական թերթիկ` Արցախբանկի հաճախորդ  (ՀՀ տարածքում)

Ընդհանրական թերթիկ` Նոր հաճախորդ (ՀՀ տարածքում)

Ընդհանրական թերթիկ` Արցախբանկի հաճախորդ (ԱՀ տարածքում)

Ընդհանրական թերթիկ` Նոր հաճախորդ (ԱՀ տարածք)

 

Վարկի ժամկետ ՀՀ տարածքում` 3-48 ամիս
ԱՀ տարածքում` 12-48 ամիս
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի սահմանաչափ Նոր հաճախորդների համար՝ նվազ.՝ 50 000 ՀՀ դրամ, առավ.՝ 1,000,000 ՀՀ դրամ:
Արցախբանկի հաճախորդների համար՝ նվազ.՝ 50 000 ՀՀ դրամ, առավ.՝ 1,500,000 ՀՀ դրամ: 
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ
Տարեկան տոկոսադրույք

20%

Վարկի ապահովություն

1. Ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող ապրանքները:
2. Անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ ապահովություն` երաշխավորություն:

Վարկ/գրավ գործակից

100%

Կանխավճար

0%

Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` սկսած Վարկի տրամադրման օրվանից մինչև լրիվ մարման օրը: Տոկոսների հաշվարկն իրականացվում է` օրացուցային տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների մարման կարգ անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)

Միջնորդավճարներ

 

Վարկային հայտի ուսումնասիրություն

0%

Վարկի տրամադրում

ՀՀ տարածքում` 0%
ԱՀ տարածքում` վարկի գումարի 0.7%, միանվագ

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.1%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03%, օրական
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  • ընկերության կողմից Հաճախորդի անունով լրացված ապրանքների ձեռք բերելու համար նախատեսված Հայտ.
  • անձնագիր.
  • անհրաժեշտության դեպքում` տեղեկանք աշխատանքի վայրից.
  • երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում):
Վարկի ձևակերպման վայր ՀՀ տարածքում` Բանկի Ապառիկի բաժնի կողմից (Երևան, Չարենցի 1բ) առցանց` համագործակցող խանութներում / առևտրի կենտրոններում
ԱՀ տարածքում` Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերում


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը 
Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ (Հայաստան)
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ (Արցախ)

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

 

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
    Վարկը տրամադրվում է հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա վարկունակության վերլուծությունը: 

    Հայտը կարող է մերժվել, եթե
    - Հաճախորդի եկամուտները բավարար չեն Վարկի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,

    - Հաճախորդը Բանկ դիմելու պահին ունի ժամկետանց վարկային պարտավորություններ և/կամ օրացուցային նախորդ 1 տարվա ընթացքում Հաճախորդի մոտ վարկերի գծով (մարված և գործող) առկա է առավելագույնը 2 (երկու) դասակարգում,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստ և/կամ դրանք թերի են ներկայացվել, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում գործարքի կնքման օրը լրացված հայտի տվյալների հետ, հայտը լրացրած անձի ինքնությունը չի համապատասխանում իրականում Ապրանքը ձեռք բերող անձի ինքնության հետ,
    - հակասում է Բանկի Վարկային քաղաքականությանը:

    Վարկի տրամադրման/մերժման որոշման մասին Հաճախորդը տեղեկացվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Վարկային հայտը մերժելու դեպքում Հաճախորդը/Կազմակերպությունը նույն օրը տեղեկացվում է մերժման պատճառների մասին: Դրական որոշման դեպքում Վարկը տրամադրվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական որոշման դեպքում Հայտի դարձերեսին նշագրվում է «Մերժվում է» արտահայտությունը` նշելով մերժման պատճառները և Հայտի պատճենը տրամադրվում է Հաճախորդին:

ԱՊԱՌԻԿ վարկավորման շրջանակներում Արցախբանկի հետ համագործակցող ընկերություններ Հայաստանում

ԱՊԱՌԻԿ վարկավորման շրջանակներում Արցախբանկի հետ համագործակցող վաճառքի սրահներ Արցախում


Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2018-10-08 17:50:00




 
USD 482.75 485.00 484.57
EUR 555.00 561.50 560.79
RUB 7.30 7.50 7.40
CHF 484.00 491.00 490.06
GBP 630.00 641.00 639.68
GEL 170.00 205.00 180.47
CAD 363.00 375.00 373.38
 
USD 482.50 485.00 484.57
EUR 557.00 562.00 560.79
RUB 7.31 7.52 7.40
CHF 485.00 492.00 490.06
GBP 631.00 643.00 639.68
GEL - - 180.47
CAD - - 373.38

Արխիվ Թարմացվել է 17.10.2018 09:36


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 17.10.2018 09:37