ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Ուսման վարձավճարի մարման նպատակով վարկեր




 

Ընդհանուր պայմաններ

  • Վարկը տրամադրվում է պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
  • Վարկերը ձևակերպվում են Բանկում:
Վարկի ժամկետ

նվազ.` 24 ամիս
առավ.՝ ուսումնառության ժամկետ գումարած 36 ամիս 

Վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ:

Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի
նվազագույն գումար
70,000 ՀՀ դրամ
Վարկի
առավելաույն գումար

1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 8 մասնաբաժնով (յուրաքանչյուր կիսամյակի համար մեկ մասնաբաժին), ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը  չի կարող գերազանցել 450,000 ՀՀ դրամը կամ մեկ կիսամյակի վարձի չափը

Տարեկան անվանական տոկոսադրույք

18%

Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների մարման կարգը

անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում), ընդ որում` ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները, իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ

Վարկի տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է անկանխիկ, առավելագույնը 8 մասնաբաժնով՝ յուրաքանչյուր կիսամյակի համար մեկ մասնաբաժին: Ընդ որում, վարկի գումարը անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը՝ վերջինիս կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթի հիման վրա:

Ապահովություն
Ուսանողի ծնողի(ների) կամ խնամակալի(ների) երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաև լրացուցիչ ապահովություն` գրավ)
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն 1 000 ՀՀ դրամ, միանվագ
Վարկի տրամադրում 1.0%, միանվագ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.1%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03%, օրական
Վարկի պայմանների վերանայման վճար 10,000 ՀՀ դրամ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ Վարկային դիմում` լրացվում է տեղում:

Վարկառուի (անհրաժեշտության դեպքում՝ երաշխավորների, ծնողների, խնամակալների) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ):

Առկայության դեպքոմ` երաշխավորների, ծնողների,խնամակալների)  եկամուտները հավաստող փաստաթուղթ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք, Նորք տեղեկատվական կենտրոնից հարցում, Բանկի համար ընդունելի եկամուտները հավաստող այլ տեղեկություն)`  վաղեմության ժամկետը առավելագույնը  15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ:

Տեղեկանք ուսանողի ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան/կիսամյակային վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի տվյալները։ Տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության կնիքով, համապատասխան ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ:

Ուսումնական հաստատությունից ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, փոխանցման հաշիվ և այլն):

Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում):

Բանկի պահանջով այլ փաստաթղթեր: 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 1 աշխատանքային օր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ 
• վարկը մարելու համար բավարար եկամուտներ
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին
 
Վարկը մերժելու գործոններ
• վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
• հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
Վարկի տրամադրման/ձևակերպման  վայր
ԱՀ/ՀՀ  տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի մասնաճյուղեր, Հաճախորդների սպասարկման բաժին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:

 



Էջը թարմացվել է 2019-05-10 15:56:38




 
USD 475.50 478.00 477.81
EUR 539.50 545.00 544.32
RUB 7.52 7.68 7.60
CHF 482.00 490.00 489.81
GBP 601.00 610.00 609.64
GEL 168.00 190.00 170.73
CAD 345.00 363.00 362.44
 
USD 475.50 478.00 477.81
EUR 540.00 545.50 544.32
RUB 7.53 7.69 7.60
CHF 485.00 491.00 489.81
GBP 602.00 612.00 609.64
GEL - - 170.73
CAD - - 362.44

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 16:14


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 09:40