ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Վարկային գծեր վճարային քարտերով Վարկային գծեր քարտային հաշվին կայուն դրամական հոսքերի ապահովվածությամբ




 

Ընդհանուր պայմաններ   

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
  • Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:

 

Ընդհանրական թերթիկ

Վարկի արժույթ  ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Վարկի ժամկետ 18-36 ամիս
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված քարտային հաշվին
Վարկային գծի նվազագույն սահմանաչափ 100,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկային գծի առավելագույն սահմանաչափ 4 ամսվա մուտքերի միջին ամսական գումարի 400%-ը, առավ.՝ 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի ապահովություն

քարտային հաշվին մուտքագրվող դրամական միջոցներ

անհրաժեշտության դեպքում՝ Վարկը հաստատող մարմնի կողմից կարող է պահանջվել լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն

Վարկ հարաբերած գրավի արժեք մինչև 400%
Տարեկան անվանական տոկոսադրույք
  • ՀՀ դրամ՝ 17.5%
  • ԱՄՆ դոլար՝ 16.5% 
  • Եվրո՝ 14.5%
Չօգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույք 0%

Տարեկան տոկոսադրույքի հաշվարկման ձևը 
հաշվարկվում է վարկային գծի օգտագործված մասի նկատմամբ
Վարկային գծի և տոկոսագումարի մարման եղանակ

հաշվեգրված տոկոսագումարի ամսական մարում, վարկային գծի մարման եղանակը՝ ամսական/ժամկետի վերջում/արտոնյալ

Վարկային գծի տչամադրման համար պահանջ

1) վարկային գծի տրամադրմանը նախորդող 6 ամսվա ընթացքում 4 ամիս կանոնավոր մուտքեր քարտային հաշվին, ընդ որում  վերջին ամսվա մուտքը պարտադիր է և չպետք է լինի նվազագույնը, մուտքերի տարբերությունը չպետք է գերազանցի 20%-ը.
2) Բանկի համար ընդունելի հիմնավորում (օր.գործատուի/պատվիրատուի հետ կնքված պայմանագիր, ժամկետային ավանդի պայմանագիր և այլն), որ նշված մուտքերը կամ դրանց մի մասը կստացվեն քարտային հաշվին:

Միջնորդավճարներ 
Վարկի տրամադրում վարկային գծի 1.0%, միանվագ
Վարկի սպասարկում 0.1% ամսական` վարկային գծի նկատմամբ  
Վարկային գծի միջոցների կանխիկացում Համաձայն Բանկի կողմից սահմանված սակագների
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ

0.1%, օրական

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.03%, օրական

Վարկի պայմանների վերանայման վճար

10,000 ՀՀ դրամ

Դրական որոշման և վարկի մերժման գործոն Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ Հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա/երաշխավորի վարկունակության վերլուծությունը:
Հայտը կարող է մերժվել, եթե
- Քարտապանի եկամուտները բավարար չեն վարկային գծի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,
- Քարտապանը և/կամ երաշխավորն ունեն ժամկետանց պարտավորություններ,
- առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
- առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:
Որոշման կայացման ժամկետը և Հաճախորդին տեղեկացման կարգը Վարկի տրամադրման որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային /իրավասու մարմնի հաստատումից կախված՝ 10/ օրվա ընթացքում: 
Բանկի ֆինանսական խորհրդատուն մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկային գիծը: Մերժելու դեպքում քարտապանի դիմումի դարձերեսին նշագրվում է «մերժվում է» արտահայտությունը` նշելով մերժման պատճառները:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  • Վարկային գծի ստացման դիմում (լրացվում է Բանկում).
  • Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ.
  • Եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետն առավելագույնը  15 օրացուցային օր` դիմումն ընդունելու օրվա դրությամբ (««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում, աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից Բանկում առկա քաղվածք).
  • Երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հավաստագիր, վերջինիս եկամուտները հավաստող փաստաթուղթ (եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում` անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետն առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումն ընդունելու օրվա դրությամբ (««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում, աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից քաղվածք):
Վարկային գծի տրամադրման վայր ԱՀ և ՀՀ տարածքում Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր
Վաղաժամկետ մարում Վարկային գծի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրաԻսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը Ձեզ համար` տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1.Ձեր գույքը կարող է առգրավվելեթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
2.Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը
կգրանցվի վարկային ռեգիստրում:
3.Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:


Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2018-10-05 10:41:35




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00