ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Վարկային գծեր վճարային քարտերով Վարկային գծեր ժամկետային ավանդի գրավադրմամբ




  

Ընդհանուր պայմաններ 

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
  • Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:


Վարկի արժույթ  ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Վարկի ժամկետ 1-60 ամիս
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված քարտային հաշվին
Վարկային գծի նվազագույն սահմանաչափ 100,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դելար կամ 90 Եվրո
Վարկային գծի առավելագույն սահմանաչափ 10,000,000 ՀՀ դրամ կամ 20,000 ԱՄՆ դոլար կամ 18,000 Եվրո
Վարկի ապահովություն

ժամկետային ավանդ

անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվի լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն

Վարկ հարաբերած գրավի արժեք
  • միևնույն արժույթի դեպքում՝ մինչև 95%
  • տարբեր արժույթների դեպքում՝ մինչև 90%
Տարեկան անվանական տոկոսադրույք
  • ՀՀ դրամով ավանդների դեպքում՝ գրավադրվող ավանդի տոկոսադրույք +3%
  • արտարժույթով ավանդների դեպքում՝ գրավադրվող ավանդի տոկոսադրույք +4%
Չօգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույք 0%

Տարեկան տոկոսադրույքի հաշվարկման ձևը 
հաշվարկվում է վարկային գծի օգտագործված մասի նկատմամբ
Վարկային գծի և տոկոսագումարի մարման եղանակ

1. Վարկային գծի ամսական հավասարաչափ մարում, հաշվեգրված տոկոսագումարի ամսական վճարում

2. Վարկային գծի մարում ժամկետի վերջում, հաշվեգրված տոկոսագումարի ամսական վճարում

Վարկային գծի տրամադրման համար պահանջ Քարտի տեսակներ` ArCa Classic, MasterCard Maestro, MasterCard Standard
Միջնորդավճարներ 
Վարկի տրամադրում 0%
Վարկի սպասարկում վարկային գծի սահմանաչափի 0.1%, ամսական
Վարկային գծի միջոցների կանխիկացում
Համաձայն Բանկի կողմից սահմանված սակագներով
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ

0.1%, օրական

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.03%, օրական

Վարկի պայմանների վերանայման վճար

նվազ. 10,000 ՀՀ դրամ

Դրական որոշման և վարկի մերժման գործոն Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ Հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա/երաշխավորի վարկունակության վերլուծությունը:
Հայտը կարող է մերժվել, եթե
- Քարտապանի եկամուտները բավարար չեն վարկային գծի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,
- Քարտապանը և/կամ երաշխավորն ունեն ժամկետանց պարտավորություններ,
- առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
- առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:
Որոշման կայացման ժամկետը և Հաճախորդին տեղեկացման կարգը Վարկի տրամադրման որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային /իրավասու մարմնի հաստատումից կախված՝ 10/ օրվա ընթացքում: 
Բանկի ֆինանսական խորհրդատուն մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկային գիծը: Մերժելու դեպքում քարտապանի դիմումի դարձերեսին նշագրվում է «մերժվում է» արտահայտությունը` նշելով մերժման պատճառները:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  • Վարկային գծի ստացման դիմում (լրացվում է Բանկում).
  • Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ.
  • Բանկի համապատասխան ստորաբաժանումից ապահովությունը հավաստող փաստաթղթեր (ժամկետային ավանդի պայմանագիր), գրավատուի առկայության դեպքում` նաև վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ.
  • Երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հավաստագիր, վերջինիս եկամուտները հավաստող փաստաթուղթ (եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում` անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետն առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումն ընդունելու օրվա դրությամբ (««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում, աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից քաղվածք):
Վարկային գծի տրամադրման վայր ԱՀ և ՀՀ տարածքում Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր
Վաղաժամկետ մարում Վարկային գծի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրաԻսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը Ձեզ համար` տոկոսագումարները և այլ վճարները
սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1.Ձեր գույքը կարող է առգրավվելեթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
2.Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը
կգրանցվի վարկային ռեգիստրում:
3.Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:



Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2019-08-16 10:25:00




 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.06 7.26 7.22
CHF 481.00 487.00 485.39
GBP 573.00 579.00 578.43
GEL 150.00 180.00 163.41
CAD 346.00 358.50 358.05
 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.07 7.27 7.22
CHF 483.50 488.50 485.39
GBP 574.00 584.00 578.43
GEL - - 163.41
CAD - - 358.05

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 18:20


 
XAU 1գրամ - 36000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 23400000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 09:40