ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





 

Ընդհանուր պայմաններ

  • «ՏՈՆԱԿԱՆ +» վարկային գիծը տրամադրվում է կայուն եկամտի աղբյուր ունեցող ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (ինչպես Բանկի հաճախորդներին, այնպես էլ նոր հաճախորդներին)՝ սպառողական նպատակներով: 
  • Բանկի հաճախորդ է համարվում Բանկում գործող (արգելադրված կարգավիճակում չգտնվող) ցանկացած տեսակի հաշիվ ունեցող և/կամ գործող ցանկացած տեսակի վարկ ունեցող ֆիզիկական անձը:
  • Բանկ դիմելու պահին վարկառուի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:   
  • Վարկային գիծը տրամադրվում է ArCa Classic Տոնական վարկային քարտով: 
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:


ArCa Տոնական քարտի սպասարկման պայմաններ

Ընդհանրական թերթիկ

Վարկային գծի ժամկետ մինչև 24 ամիս
Վարկի արժույթ  ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակը անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված քարտային հաշվին
Վարկային գծի սահմանաչափը Նվազ.` 50,000 ՀՀ դրամ, առավ.` հաճախորդի 1 ամսվա զուտ աշխատավարձի, կենսաթոշակի չափով, բայց ոչ ավել քան 400,000 ՀՀ դրամ
Բանկի աշխատավարձային, կենսաթոշակային քարտապաններին և ավանդատուներին հասանելիք առավելագույն գումարը կարող է ավելացվել մինչև 50,000 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավելի քան վարկային գծի առավելագույն գումարը:
Վարկի ապահովություն
Բանկի հայեցողությամբ` անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ֆիզիկական անձի երաշխավորություն: 
Վարկ հարաբերած գրավի արժեք չի պահանջվում
Տարեկան տոկոսադրույքի չափը

Բանկի հաճախորդների համար` 17%
Նոր հաճախորդների համար` 18%
 


Տոնական օրերին (դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, հունվարի 6-ը, 28-ը, մարտի 8-ը, ապրիլի 7-ը, մայիսի 1-ը, 9-ը, 28-ը, հուլիսի 5-ը, սեպտեմբերի 2-ը և 21-ը, դեկտեմբերի 10-ը)՝ 0%: 

Չօգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույքի չափը
0%
Տարեկան տոկոսադրույքի հաշվարկման ձևը 
հաշվարկվում է վարկային գծի օգտագործված մասի նկատմամբ
Վարկային պարտավորությունների մարման պայման  Վարկային գծի ամսական հավասարաչափ մարում, տոկոսագումարի ամսական (30-օրյա պարբերականությամբ) մարում:
Միջնորդավճարներ 
Վարկի տրամադրում 0 ՀՀ դրամ
Վարկի սպասարկում վարկային գծի պայմանագրի գումարի 0.1%, ամսական
Կանխիկացում
0.3%` Արցախբանկի և Յունիբանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից
Քարտի սպասարկում 0 ՀՀ դրամ
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ

0.1%, օրական

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.03%, օրական

Դրական որոշման և վարկի մերժման գործոն Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ Հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա/երաշխավորի վարկունակության վերլուծությունը:
Հայտը կարող է մերժվել, եթե
- Քարտապանի եկամուտները բավարար չեն օվերդրաֆտի/վարկային գծի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,
- Քարտապանը և/կամ երաշխավորն ունեն ժամկետանց պարտավորություններ,
- առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
- առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:
Որոշման կայացման ժամկետը և Հաճախորդին տեղեկացման կարգը Վարկի տրամադրման որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկի ֆինանսական խորհրդատուն մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում քարտապանի դիմումի դարձերեսին նշագրվում է "մերժվում է" արտահայտությունը` նշելով մերժման պատճառները:
Վարկերի տրամադրման/ձևակերպման վայր  ԱՀ  և ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի), Հաճախորդների սպասարկման բաժին 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրաԻսկ տարեկան փաստացի
տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը Ձեզ համար` տոկոսագումարները և այլ վճարները
սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

1.Ձեր գույքը կարող է առգրավվելեթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
2.Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:


Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Վարկային քարտի և գծի ստացման դիմում (լրացվում է Բանկում):
  • Վարկառուի, երաշխավորի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշի բնօրինակը և պատճենը կամ Նույնականացման քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու համար: 
  • Եկամուտները հավաստող փաստաթուղթ, Բանկի աշխատավարձային և կենսաթոշակային քարտապանների համար՝ քարտային հաշվից քաղվածք:  


Էջը թարմացվել է 2019-06-24 12:45:21




 
USD 475.50 477.50 476.45
EUR 531.00 536.50 534.43
RUB 7.48 7.63 7.58
CHF 477.00 483.50 481.51
GBP 587.50 595.50 590.89
GEL 163.00 193.00 166.59
CAD 348.00 366.00 364.98
 
USD 475.50 477.50 476.45
EUR 531.50 537.00 534.43
RUB 7.49 7.64 7.58
CHF 481.00 485.50 481.51
GBP 588.00 597.50 590.89
GEL - - 166.59
CAD - - 364.98

Արխիվ Թարմացվել է 18.07.2019 15:05


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 18.07.2019 09:30