ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր «Ավանդատու-ծնող» սպառողական վարկեր




Վարկերը տրամադրվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակներում ընդգրկված ավանդատերերի ծնողներին կամ խնամակալներին:


Ընդհանրական թերթիկ` 7-18 ամիս ժամկետով

Ընդհանրական թերթիկ` 16-18 ամիս ժամկետով

Վարկի ժամկետ 16-18 ամիս` 45,000 - 100,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
7-18 ամիս` 100,001 - 500,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի գումար

45,000 - 100,000 ՀՀ դրամ` 16-18 ամիս ժամկետով վարկերի դեպքում
100,001 - 500,000 ՀՀ դրամ` 7-18 ամիս ժամկետով վարկերի դեպքում

Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ
Տարեկան տոկոսադրույք

18%

Տոկոսագումարի հաշվարկման կարգ

Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365/366 օր:

Վարկային պարտավորությունների մարման կարգ

անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)

Ապահովման միջոց

նպատակային ժամկետային ավանդների գումարին հավելագրվող տոկոսներ

Միջնորդավճար
Հայտի ուսումնասիրություն 
1,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման պայմաններ 1) ԱՀ կառավարության կողմից իրականացվող ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակներում Բանկում երեխայի/երեխաների անվամբ գործող ավանդ/ներ/ին   հավելագրվող տարեկան  տոկոսագումարի 1.2 պատիկը, սակայն վարկի գծով ամսական մարումների չափը չպետք է գերազանցի ավանդին հավելագրվող  ամսական տոկոսագումարը (կամ ավանդներին հավելագրվող ամսական տոկոսագումարների հանրագումարը): 
2) Երեխայի/երեխաների անվամբ գործող ավանդ/ներ/ին յուրաքանչյուր ամիս հավելագրվող տոկոսագումարները ամսական կտրվածքով ուղղվում են վարկի / և հաշվեգրված տոկոսագումարի մարմանը:
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.1%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03% օրական
Վարկի ձևակերպման վայր ԱՀ և ՀՀ տարածքում Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրաԻսկ տարեկան փաստացի
տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը Ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ 
վճարները 
սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ   
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 
1.Ձեր գույքը կարող է առգրավվելեթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի 
մարումները
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին
տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:

 

  • Որոշման կայացման գործոն, կայացման ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները:
    Հայտը կարող է մերժվել, եթե.
    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ: 

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից առավելագույնը 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում:
    Բանկի Ֆինանսական խորհրդատուն տեղեկացնում է հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և մինչև գործառնական օրվա ավարտը տրամադրվում է վարկ: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր
    - Վարկային դիմում` Բանկում սահմանված ձևով,
    - Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայության համարանիշի բնօրինակը և պատճենը կամ  Նույնականացման Քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ,
    - Ավանդատիրոջ ծննդյան վկայականը,
    - Վարկառուի ամուսնության վկայականը և ամուսնու համաձայնությունը` վարկի ստացման վերաբերյալ: 


Ֆինանսական օգնական
 



Էջը թարմացվել է 2018-11-19 15:21:09




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00