ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Ուսումնական վարկեր (պետական ծրագիր)





Ուսումնական վարկ "Բնակարան երիտասարդներին" ՎՎԿ ՓԲԸ-ի
"Ուսանողական վարկավորման" ծրագրի շրջանակներում


Վարկերը տրամադրվում են  ՀՀ պետական և/կամ  պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ*-ի` վճարովի կարգով ուսումնառող ՀՀ/ԱՀ  քաղաքացի ուսանողներին, որոնք վարկի տրամադրման պահին չպետք է ունենան չաշխատող պարտավորություններ:

Եթե ուսումնական հաստատության ուսանողի 18 տարին չի լրացել, ապա ուսանողը հանդես է գալիս իր օրինական ներկայացուցիչների՝ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:


Ընդհանրական թերթիկ` Ուսումնական վարկեր պետական ծրագրով

Վարկի ժամկետ նվազ.` 24 ամիս
առավ.` ուսումնառության ժամկետ** գումարած 6 տարի, սակայն ոչ ավել քան 10 տարի
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի
նվազագույն գույն գումար
70,000 ՀՀ դրամ

Վարկի
առավելագույն գումար

2,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 4 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս.տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում ամեն մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 700,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը: 

Ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները:

Տարեկան տոկոսադրույք

9%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է՝
• 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար
• 3 տոկոսային կետ՝ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

Տոկոսադրույքի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ սկսած Վարկի տրամադրվան օրվանից մինչև լրիվ մարման օրը: Հաշվարկների համար տարին ընդունվում է 365 օր:
Վարկային պարտավորությունների մարում
անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում), ընդ որում` ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
Վարկի տրամադրման եղանակ վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով` գումարը փոխանցելով համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին
Ապահովման միջոց Ուսանողի ծնողի(ների) կամ խնամակալի(ների) երաշխավորություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսանողը չափահաս է, իսկ ծնողները՝ մահացած (տվյալ դեպքում որպես վարկի ապահովման միջոց պետք է դիտարկել երրորդ անձի երաշխավորությունը):
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն 0 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում 0 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկի գումարի գծով տոկոսներ 0.1%, օրական
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ 0.03%, օրական
Վարկի պայմանների վերանայման վճար 10,000 ՀՀ դրամ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ Վարկային դիմում` լրացվում է տեղում:

Վարկառուի (անհրաժեշտության դեպքում՝ երաշխավորների, ծնողների, խնամակալների) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ):

Առկայության դեպքոմ` երաշխավորների, ծնողների,խնամակալների)  եկամուտները հավաստող փաստաթուղթ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք, Նորք տեղեկատվական կենտրոնից հարցում, Բանկի համար ընդունելի եկամուտները հավաստող այլ տեղեկություն)`  վաղեմության ժամկետը առավելագույնը  15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ:

Տեղեկանք ուսանողի ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան/կիսամյակային վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի տվյալները։ Տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության կնիքով, համապատասխան ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ:

Ուսումնական հաստատությունից ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, փոխանցման հաշիվ և այլն):

Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում):

Բանկի պահանջով այլ փաստաթղթեր: 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 1 աշխատանքային օր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ
• վարկը մարելու համար բավարար եկամուտներ
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին
Վարկը մերժելու գործոններ
• վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
• հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
Վարկի տրաադրման/ձևակերպման վայր Բանկի ՀՀ տարածքում գործող մասնաճյուղեր

* Պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների ցանկը հրապարակվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքէջում` www.edu.am

** Ուսումնառության ժամկետ է համարվում ուսանողի` բակալավրիատում և մագիստրատուրայում սովորելու տարիները:


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ 

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Վարկի տոկոսադրույքը կարող է Վարկատուի կողմից միակողմանիորեն` առանց Վարկառուի լրացուցիչ համաձայնության փոփոխվել, եթե վերաֆինանսավորող ընկերության  կողմից փոփոխվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքը կամ վարկը չի վերաֆինանսավորվում: Այդ դեպքում վարկի նոր տոկոսադրույքը սկսում է հաշվարկվել Վարկատուի կողմից Վարկառուին տոկոսադրույքի փոփոխության մասին պատշաճ գրավոր ծանուցելու օրվանը հաջորդող ամսի 1-ից:

Վարկի մայր գումարի մասնակի մարումները և հաշվարկված տոկոսագումարների կամ դրանց մի մասի վճարումները 60 /վաթսսուն/ օր ուշացնելու դեպքում ուշացման 61-րդ օրվանից սկսած վարկի տոկոսադրույքը սահմանվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

 



Էջը թարմացվել է 2019-05-17 13:33:38




 
USD 478.50 481.00 479.72
EUR 531.50 538.00 535.56
RUB 7.32 7.49 7.43
CHF 468.50 476.00 474.55
GBP 605.00 614.00 612.17
GEL 170.00 200.00 174.92
CAD 344.00 358.50 355.53
 
USD 478.00 481.00 479.72
EUR 531.50 538.50 535.56
RUB 7.33 7.50 7.43
CHF 470.50 477.00 474.55
GBP 606.00 616.00 612.17
GEL - - 174.92
CAD - - 355.53

Արխիվ Թարմացվել է 20.05.2019 09:35


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 20.05.2019 09:35