ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Գրավով ապահովված սպառողական վարկեր





Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Անհրաժեշտության դեպքում վարկի վերադարձելիությունը երաշխավորվում է նաև Հաճախորդի հետ համատեղ տնտեսություն վարող բոլոր չափահաս անձանց կողմից: 
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ, 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից Արցախբանկ ՓԲԸ-ն, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի անշարժ գույքի գրավով առանց եկամուտների վերլուծույթյան սպառողական վարկերը համարելով ռիսկային, տվյալ վարկատեսակի տրամադրումը դադարեցնում է մինչև 31.12.2018թ:

Վարկերի տրամադրումը վերսկսելու դեպքում Բանկը Ձեզ կտեղեկացնի:

Տեղեկացնում ենք նաև, որ որպես այլընտրանք կարող եք օգտվել Բանկի կողմից առաջարկվող առանց վարկի և գրավով ապահովված այլ սպառողական վարկերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 25-25 կարճ համարին կամ Բանկի մասնաճյուղերի հեռախոսահամարներով:

  առանց եկամուտների հավաստման փաստաթղթերի
(միայն ՀՀ-ում)
եկամուտները հավաստող փաստաթղթերով
(ՀՀ-ում և ԱՀ-ում)
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ` Հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին
 
Վարկի սահմանաչափ 1,000,000 - 7,000,000 ՀՀ դրամ  1,000,000 - 20,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք

17.00%

16.00%

Վարկի ժամկետ

18 - 60 ամիս

18 - 84 ամիս

Վարկ/գրավ գործակից
(հաշվարկվում է գրավի լիկվիդային արժեքը)
մինչև 35% (ներառյալ) մինչև 60% (ներառյալ)
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր: 
Վարկային պարտավորությունների մարման կարգ անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)

Այլ պայմաններ

Կախված գրավի արժեքից, գրավի գնահատումն իրականացվում է համապատասխան մասնագիտական լիցենզավորված և Բանկի հետ համագործակցող անձանց միջոցով կամ Բանկի կողմից: 
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն 0 ՀՀ դրամ
 
Վարկի տրամադրում վարկի գումարի 2.0%, միանվագ
վարկի գումարի 1.5%, միանվագ
Վարկի կանխիկացում 0.3%


Այլ վճարներ

 
Գրավի գնահատում

Հայաստան` 15 000 - 35 000 ՀՀ դրամ, միանվագ
Արցախ` 12 000 - 24 000 ՀՀ դրամ, միանվագ

Նոտարական վավերացում

Հայաստան` 12 000 - 20 000 ՀՀ դրամ, միանվագ
Արցախ
` 500 - 2 500 ՀՀ դրամ, միանվագ

Կադաստրային վճար
Հայաստան` 36 000 ՀՀ դրամ, միանվագ
Արցախ` 40 000 ՀՀ դրամ, միանվագ
 
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.1%, օրական 
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03%, օրական 
Վարկի պայմանների վերանայման վճար 10,000 ՀՀ դրամ 
Վարկերի տրամադրման/ձևակերպման վայր ԱՀ  և ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի), Հաճախորդների սպասարկման բաժին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:

  • Ապահովություն, ապահովագրություն
    Որպես ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ չարգելված և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված անշարժ գույք:

    Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է:

    Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ, ելնելով  գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրվող գույքը ենթակա է ապահովագրման գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից նվազագույնի չափով, եթե շուկայական արժեքը բարձր է «վարկ գումարած չփոխհատուցվող գումարի» արժեքից, հակառակ դեպքում հաշվի է առնվում գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից առավելագույն  արժեքը:Ապահովագրությունը  կատարվում է Բանկի հետ համագործակցող Ընկերությունների  կողմից:

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և հաճախորդին ներկայացման կարգ

    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը  ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:

    Հայտը կարող է մերժվել, եթե.
    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է առավելագույնը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
    Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում Հաճախորդի հետ կնքվում է վարկային պայմանագիր և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ

Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2018-11-19 16:51:48




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00