ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Ոսկյա իրերի գրավով ապահովված վարկեր





 

Ընդհանրական թերթիկ
 
Վարկի ժամկետ

3 - 24 ամիս

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ
կանխիկ
Վարկի սահմանաչափ 30,000 - 7,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք
  • 3 ամիս ժամկետով` 10%
  • 6 ամիս ժամկետով` 14%
  • 12 և 24 ամիս ժամկետով` 16%
Վարկ/գրավ գործակից

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն չափը.

  • 3 ամիս ժամկետով` 100%
  • 6 ամիս ժամկետով` 100%
  • 12 ամիս ժամկետով` 100%
  • 24 ամիս ժամկետով` 120%

Սպիտակ ոսկու գրավով (ինչպես բացառապես սպիտակ ոսկու գրավով, այնպես էլ ընդհանուր գրավի մեջ սպիտակ ոսկու ջարդոնի կամ զարդի առկայության դեպքում)` առավելագույնը 80% (անկախ մարման եղանակից):

Վարկ/գրավ հարաբերակցությունը 100%-ը գերազանցելու  դեպքում պահանջվում է լրացուցիչ ապահովություն` կայուն դրամական եկամուտներ ունեցող անձի երաշխավորություն, ընդ որում գրավի 100%-ը գերազանցող մասը կարող է առավելագույնը կազմել 500,000 ՀՀ դրամ:  Տվյալ դեպքում նշված փաստաթղթերի հետ մեկտեղ պահանջվում է նաև երաշխավորի եկամուտները հավաստող փաստաթուղթ (եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում` անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ(աշխատավայրից տեղեկանք կամ ««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում կամ աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից Բանկում առկա քաղվածք):

Ապահովություն

Վարկը պետք է ապահովված լինի ոսկյա (նաև սպիտակ) ոչ ստանդարտացված ձուլակտորի, ջարդոնի կամ զարդեղենի գրավով: Ընդ որում` գրավի առարկա հանդիսացող իրերի գեղարվեստական արժեքը, դրանց վրա թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի առկայությունը գրավի առարկայի արժեքի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում, եթե Բանկի ներքին իրավական ակտերով այլ բան սահմանված չէ:

Վարկ/գրավ հարաբերակցությունը 100%-ը գերազանցելու  դեպքում պահանջվում է լրացուցիչ ապահովություն` կայուն դրամական եկամուտներ ունեցող անձի երաշխավորություն, ընդ որում գրավի 100%-ը գերազանցող մասը կարող է առավելագույնը կազմել 500,000 ՀՀ դրամ:

Ոսկու գնահատման արժեքը`ըստ հարգերի

375 հարգի 7,600 ՀՀ դրամ
585 հարգի 11,900 ՀՀ դրամ
750 հարգի 15,200 ՀՀ դրամ
875 հարգի 17,800 ՀՀ դրամ
900 հարգի 18,300 ՀՀ դրամ
916 հարգի 18,600 ՀՀ դրամ
958 հարգի 19,400 ՀՀ դրամ
999 հարգի 20,300 ՀՀ դրամ
Տոկոսագումարի հաշվարկման կարգ

Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:

Վարկային պարտավորությունների մարման կարգ
  •  3, 6 և 12 ամիս ժամկետով տրամադրվող վարկերի դեպքում` մայր գումարը ժամկետի վերջում, տոկոսները` ամսական
  • 24 ամիս ժամկետով տրամադրվող վարկերի դեպքում`անուիտետային (մայր գումարի և տոկոսների ամենամսյա հավասարաչափ վճարումներ)
Այլ պայմաններ
  • Երրորդ անձին պատկանող գույքի գրավով վարկավորում չի իրականացվում:
  • Վարկը մարելուց հետո` մեկամսյա ժամանակահատվածում, Հաճախորդի կողմից գրավը չվերցնելու դեպքում այն դիտարկվում է որպես ի պահ ընդունված արժեք, որի համար Բանկը գանձում է վճար` իր սակագների համաձայն, ընդ որում, նման դեպքերում սակագնի կիրառման հաշվարկը սկսվում է վարկի մարման օրվանից:
Միջնորդավճարներ (միանվագ)
Հայտի
ուսումնասիրություն
0 ՀՀ դրամ
Վարկի
տրամադրում
  • 3 ամիս ժամկետով` 1.5%, միանվագ
  • 6 ամիս ժամկետով` 1.5%, միանվագ
  • 12 ամիս ժամկետով` 1.5%, միանվագ
  • 24 ամիս ժամկետով` 1.0%, միանվագ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժեր 0.1%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.03%, օրական
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար 10,000 ՀՀ դրամ
Անհրաժեշտ փաստքթղթերի ցանկ
  • վարկային հայտ/դիմում (լրացվում է Բանկում)
  • վարկառուի (առկայության դեպքում՝ նաև երաշխավորի) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
  • երաշխավորի առկայության դեպքում՝ երաշխավորության հավաստագիր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ   բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 1 աշխատանքային օր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ  որոշումը կայացնելուց հետո մինչև գործառնական օրվա ավարտը
 Վարկը տրամադրելու դրական որոշման գործոններ • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին
 Վարկը մերժելու գործոններ  • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
 Վարկի ձևակերպման վայր  ԱՀ և ՀՀ տարածքում Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր
կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջ:

 

Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2019-05-16 15:38:08




 
USD 478.50 481.00 479.72
EUR 531.50 538.00 535.56
RUB 7.32 7.49 7.43
CHF 468.50 476.00 474.55
GBP 605.00 614.00 612.17
GEL 170.00 200.00 174.92
CAD 344.00 358.50 355.53
 
USD 478.00 481.00 479.72
EUR 531.50 538.50 535.56
RUB 7.33 7.50 7.43
CHF 470.50 477.00 474.55
GBP 606.00 616.00 612.17
GEL - - 174.92
CAD - - 355.53

Արխիվ Թարմացվել է 20.05.2019 09:35


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 20.05.2019 09:35