Ընդհանուր պայմաններ
- Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
- Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
- Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
- Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
ՀՀ դրամով ավանդների դեպքում՝ գրավադրվող ավանդի տոկոսադրույք + 3%, նվազագույնը ՀՀ դրամի համար սահմանված Բանկի հաշվարկային տոկոսադրույք, Արտարժույթով ավանդների դեպքում` գրավադրվող ավանդի տոկոսադրույք + 4%, նվազագույնը ՀՀ դրամի համար սահմանված Բանկի հաշվարկային տոկոսադրույք |
Վարկի ժամկետ |
|
Վարկի տրամադրման եղանակ | անկանխիկ` Հաճախորդի Բանկում բացված խնայողական հաշվին |
Վարկի սահմանաչափ |
|
Վարկ/գրավ գործակից |
|
Ապահովություն |
|
Տոկոսագումարի հաշվարկման կարգ |
Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր: |
Վարկի մարում |
1) անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) |
Միջնորդավճարներ | |
Հայտի ուսումնասիրություն | 0 ՀՀ դրամ |
Վարկի կանխիկացում | 0.3% |
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ |
0.1%, օրական |
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ | 0.03% օրական |
Վարկի պայմանների վերանայման վճար |
10,000 ՀՀ դրամ |
վարկի տրամադրման/ձևակերպման վայր | ԱՀ և ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի), Հաճախորդների սպասարկման բաժին |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի
տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ վճարները
սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ
Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1.Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի
գումարի մարումները:
2.Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին
տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3.Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով` ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:
- Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին ներկայացման կարգՀաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:
Հայտը կարող է մերժվել, եթե.
- Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
- առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
- առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:
Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է առավելագույնը 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում վարկավորման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում Հաճախորդի հետ մինչև գործառնական օրվա ավարտը կնքվում է վարկային պայմանագիր և տրամադրվում վարկ: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
- Անհրաժեշտ փաստաթղթերՎարկային դիմում` Բանկում սահմանված ձևով:
Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայության համարանիշի բնօրինակը և պատճենը կամ Նույնականացման քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ:
Ապահովությունը հավաստող փաստաթղթեր:
Բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
USD | 486.50 | 489.50 | 487.50 |
EUR | 549.00 | 557.00 | 551.07 |
RUB | 7.30 | 7.50 | 7.36 |
CHF | 481.00 | 489.50 | 485.36 |
GBP | 628.00 | 641.00 | 629.90 |
GEL | 165.00 | 200.00 | 183.96 |
CAD | 355.00 | 371.00 | 367.73 |
USD | 486.50 | 489.50 | 487.50 |
EUR | 549.00 | 557.00 | 551.07 |
RUB | 7.31 | 7.51 | 7.36 |
CHF | 482.00 | 490.50 | 485.36 |
GBP | 629.00 | 642.00 | 629.90 |
GEL | - | - | 183.96 |
CAD | - | - | 367.73 |
XAU 1գրամ | - | 32000.00 |
XAU 50 գրամ | - | 1200000.00 |
XAU 1000 գրամ | - | 21125000.00 |
XAG1000 գրամ | - | 375000.00 |
XAU 1 գրամ | - | - |
XAU 50 գրամ | - | - |
XAU 1000 գրամ | - | - |
XAG1000 գրամ | - | - |