ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԲԻԶՆԵՍ Բիզնես ֆինանսավորում Միկրո և փոքր առևտրային վարկեր





Ընդհանուր պայմաններ

  • «Արցախբանկ» ՓԲԸ-ն ՀՀ և ԱՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է միկրո և փոքր առևտրային վարկեր՝ ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեություն և/կամ դրա հետ կապված գործառնություններ իրականացնելու նպատակով:

  • Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին:

  • Բանկի կողմից առաջարկվող գործիքներ.
    • վարկ
    • վարկային գիծ
    • օվերդրաֆտ
    • համակցված օվերդրաֆտ
    • բանկային երաշխիք
    • ֆակտորինգ
    • առևտրային հիփոթեք
  • Վարկերը ձևակերպվում են Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղում (Կնունյանցների փող. 25), ԱՀ և ՀՀ տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի այլ մասնաճյուղերում: 



Վարկի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար՝ կախված Հաճախորդի գործունեության բնույթից և ֆինանսավորման նպատակից
Վարկի սահմանաչափ նվազագույնը՝ սահմանված չէ
առավելագույնը՝ 20,000,000 մլն ՀՀ դրամ կամ համարժեք գումար
Վարկի ժամկետ
  • առավելագույնը` 7 տարի ժամկետով՝ հիմնական միջոցների ձեռքբերման և վերանորոգման, արտադրական հզորությունների վերազինման, այգիների և ջերմոցների հիմնադրման, և այլ նման երկարաժամկետ կապիտալ ներդրումների համար:
  • առավելագույնը 10 տարի ժամկետով՝ առևտրային հիփոթեքի դեպքում
  • առավելագույնը 5 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների, ապրանքանյութական պաշարների ընդլայնման, պարարտանյութի, սերմերի, մատղաշ անասունների և թռչունների ձեռքբերման համար
  • Ֆինանսավորումը վարկային գծի տեսքով իրականացնելու դեպքում` առավելագույն ժամկետ՝ 5 տարի 
Տարեկան տոկոսադրույք 
ՀՀ դրամ
  • Միկրո և փոքր առևտրային ֆինանսավորում՝  14% - 18%
  • ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակներում՝ 17%
  • ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ 15% - 18%
  • ԳՖԿ-ԾԻԳ ՊՀ ծրագրերի շրջանակներում՝ սկսած 14%-ից 
ԱՄՆ դոլար
  • Միկրո և փոքր առևտրային ֆինանսավորում՝  12% - 16%
  • ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակներում՝ 15%
  • ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ 12% - 16%
  • ԳՖԿ-ԾԻԳ ՊՀ ծրագրերի շրջանակներում՝ սկսած 10%-ից

Բանկում ներդրված դրամակ միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է գրավադրվող միջոցների տոկոսադրույք գումարած.
  • միևնույն արժույթի դեպքում` նվազ.`3%.
  • վարկը գրավադրվող միջոցներից տարբերվող արժույթով ստանալու դեպքում` նվազագույնը Բանկի կողմից սահմանված մարժա:

Վարկային գծերի չօգտագործված սահմանաչափի նվազագույն ուղեցուցային տոկոսադրույքը սահմանվում է 3%: 
Տարեկան տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում:    
Ապահովության միջոց (գրավ) Բանկի նկատմամբ հաճախորդների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար որպես գրավի առարկա կարող են հանդիսանալ երաշխավորություններ, ցանկացած գույք կամ գույքային իրավունք (պահանջ), որի գրավադրումն արգելված չէ գործող օրենսդրությամբ:

Վարկավորման չափ/ապահովության արժեք


Վարկավորման չափ/ապահովության արժեք առավելագույն գործակիցները սահմանվում են ապահովության միջոցներ իրացվելիության աստիճանից ելնելով և կարող են կազմել առավելագույնը.

  • բնակելի անշարժ գույքի գրավի դեպքում՝  գրավի լիկվիդային արժեքի մինչև 80% 
  • արտադրական նշանակության անշարժ գույքի գրավի դեպքում՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 70%
  • տրանսպորտային միջոցների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 60%
  • սարքավորումների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 50%
  • շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 65%
  • ամբողջությամբ նույն արժույթով արտահայտված դրամական միջոցների, բյուջետային երաշխիքների գրավի դեպքում՝  գրավի արժեքի/երաշխիքի գումարի մինչև 100%
  • այլ երաշխիքների գրավի դեպքում՝ երաշխիքի գումարի մինչև 80% 
  • այլ արժույթներով արտահայտված դրամական միջոցների, ոսկու ստանդարտված ձուլակտորների, պետական պարտատոմսերի գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 95%
  • ապրանքանյութական արժեքների գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 40%
  • պետական արժեթղթերի, այլ բարձր իրացվելի ակտիվների գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 90%
  • կորպորատիվ արժեթղթերի գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 60%
  • թանկարժեք մետաղների գրավի դեպքում՝ 80-95%, կախված վարկի մարման եղանակից
  • Հաճախորդի վարկանիշի և/կամ շուկայում զբաղեցրած դիրքի հիման վրա վարկավորման դեպքում՝ հաճախորդի, դիտարկման պահին, ակտիվների մինչև 70%, եթե ընթացիկ ակտիվները կազմում են ընդհանուր ակտիվներում առնվազն 40%-ը, ալ դեպքերում` առավելագույնը ընթացիկ ակտիվների չափով: 
Ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկավորման գումար/ապահովության արժեք հարաբերակցության առավելագույն գործակիցը կազմում է ձեռքբերվող գույքի լիկվիդային արժեքի մինչև 90%:

Հաճախորդի վարկավորման համախառն չափը 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթը չգերազանցելու դեպքում հնարավոր է վարկն ապահովված լինի միայն երաշխավորություններով, ընդ որում, նախընտրելի է, որ երաշխավորներից երկուսը չունենան Հաճախորդի հետ ընդհանուր տնտեսական շահեր և ունենան կայուն եկամտի աղբյուր:
Վարկի տրամադրման եղանակ 
Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, անկանխիկ եղանակով   

Վարկային պարտավորությունների մարման եղանակ



  • Վարկային պարտավորությունները ենթակա են մարման պարբերական վճարումներով, որպես կանոն ամսական մարումներով։ Վարկային պարտավորությունների մարումների եղանակն ու ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով վարկառուի  բիզնես ցիկլը, դրամական հոսքերի պարբերականությունը և վարկի նպատակայնությունը։
  • Ելնելով Վարկառուի բիզնեսի առանձնահատկություններից, Բանկը կարող է սահմանել վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ։    

Վարկի վաղաժամկետ մարում


Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:
Միջնորդավճարներ   

Հայտի ուսումնասիրություն

  • Միկրո վարկավորում՝ 5,000 ՀՀ դրամ
  • Փոքր վարկավորում՝ 10,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրում (մասնաբաժինների դեպքում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի համար)

Միկրո վարկավորում՝
  • մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով առանց գույքի գրավի վարկավորում՝ 3.0%
  • մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով գյուղատնտեսական նպատականերով վարկավորում՝ 2.0%
  • այլ միկրովարկավորում՝ 0.7%, նվազ. 10,000 ՀՀ դրամ
Փոքր վարկավորում՝ 0.5%, նվազ. 30,000 ՀՀ դրամ

Վարկային միջոցների կանխիկացում

ՀՀ դրամով՝ 0.3%

ԱՄՆ դոլարով՝ 0.5%

Վարկի պայմանների վերանայման վճար (վերանայվող պարտավորությունների չափի նկատմամբ)

  • Միկրո վարկավորում` 1.5%, նվազ. 20,000 ՀՀ դրամ
  • Փոքր վարկավորում` 0.75%, նվազ. 50,000 ՀՀ դրամ 

Հաճախորդի այլ ծախսեր

  • Գրավի գնահատման ծախս՝ իրականացվում է Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերության կողմից սահմանված սակագներին համապատսխան
  • ԱՀ/ՀՀ անշարժ գույքի կադաստրի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար՝ 10,000 ՀՀ դրամ
  • Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար` 2,000-25,000 ՀՀ դրամ
  • Գրավի պետական գրանցման վճար՝ 26,000-30,000 ՀՀ դրամ
  • Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի վճար` 3,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք կադաստրից՝ 1,000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տուժանք Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսի գծով` տարեկան 12%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:      
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ 15 աշխատանքային օր՝ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո:

Վարկավորման հայտը հաստատվելու/մերժվելու դեպքում հաճախորդին տեղեկացնելու ժամկետ՝ 2 աշխատանքային օր:
Վարկի վերաբերյալ դրական որոշման գործոններ
  • Բանկն իր կողմից սահմանված ընդհանուր պայմաններով վարկավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ մեկ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ընդհանուր՝ առավելագույնը 90 օրը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Նշված պահանջից շեղումը Բանկի տեսանկյունից հիմնավորված լինելու դեպքում, հայտը կարող է սահմանված կարգով ընթացքավորվել.
  • Բանկին հստակ հայտնի է վարկի օգտագործման նպատակայնությունը.
  • առկա են վարկը մարելու համար բավարար եկամուտներ.
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն.
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին.
  • բավարար գրավի առկայություն:
Վարկի մերժման գործոններ
  • Հաճախորդի ֆինանսական վերլուծության արդյունքները չեն համապատասխանում վարկավորման համար անհրաժեշտ պահանջներին.
  • առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել.
  • Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն.
  • առաջարկվող գրավն անբավարար է.
  • առկա են վարկի օգտագործման նպատակայնության վերաբերյալ կասկածներ.
  • առկա են այլ հիմնավոր պատճառներ:
Լրացուցիչ տեղեկություններ
Վարկերի պայմաններով կամ Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ, ելնելով վարկային գործիքի կամ դրա վերադարձելիությունն ապահովող գրավի ռիսկայնությունից, կարող է պահանջվել ապահովագրություն: Ապահովագրության դեպքում որպես շահառու հանդիսանում է Բանկը:

Գրավ ընդունվող տրանսպորտային միջոցները, մասնավորապես, տաքսի, հասարակական տրանսպորտ, կամ բեռնափոխադրող մեքենաներ (բացառություն կարող են կազմել գյուղատնտեսությունում կամ շինարարությունում օգտագործվող մեքենաները) պարտադիր ապահովագրվում են, բացառությամբ եթե գույքը գրավադրվում է ի հավելումն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանող վարկավորման ապահովության միջոցների:

Ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրվող գույքը ենթակա է ապահովագրման գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից նվազագույնի չափով, եթե շուկայական արժեքը բարձր է «վարկ գումարած չփոխհատուցվող գումարի» արժեքից, հակառակ դեպքում հաշվի է առնվում գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից առավելագույն արժեքը, բացառությամբ Ծրագրային վարկերի ֆինանսավորման կառույցների հետ համագործակցության շրջանակներում տրամադրվող վարկերի, որոնց պայմանները սահմանվում են վերջիններիս և Բանկի միջև կնքված համագործակցության պայմանագրերով: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում, Բանկի կողմից գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում Ձեր պարտականությունները կարող են մարվել Ձեզ պատկանող այլ գույքի հաշվին:

  • Ապահովություն, ապահովագրություն
    Վարկավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք։ Երաշխավորությունները դիտվում են որպես լրացուցիչ ապահովության միջոց: 

    Սարքավորումները որպես ապահովման միջոց դիտարկվում են, եթե առկա են սեփականությունը վկայող փաստաթղթեր և հնարավոր է իրականացնել նույնականացում։ Այլ դեպքերում նման ապահովման միջոցները դիտարկվում են որպես հավելյալ ապահովում։

    Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է, իսկ Հաճախորդի/ների համախառն վարկային պարտավություններ/ապահովվածություններ հարաբերակցությունը բավարարում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սահմանաչափերը։  

    Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով`
     - անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում ` լիկվիդային գին.
     - այլ միջոցների դեպքում` շուկայական գին։

      



    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
     



Էջը թարմացվել է 2018-11-14 17:02:47




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00