ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին






Ընդհանուր պայմաններ

Բանկային երաշխիք է համարվում այլ անձի (Պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորությունը, որով Բանկը պարտավորություն է ստանձնում Պրինցիպալի պարտարիրոջ (Բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան պարտատիրոջը վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:

Պրինցիպալ կարող են հանդիսանալ ՀՀ/ԱՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր:

Մրցութային (տենդերային) երաշխիք` տրամադրվում է որպես մրցութային պարտավորությունների կատարման ապահովություն: Եթե մրցույթի մասնակիցը (Պրինցիպալը) հրաժարվում է կատարել մրցույթի պայմաններից բխող ցանկացած պարտավորություն, ապա Բենեֆիցիարն իրավունք է ստանում Բանկից պահանջել երաշխիքում նշված գումարը:

Կատարման երաշխիք` տրամադրվում է որպես Պրինցիպալի և Բենեֆիցիարի միջև կնքված հիմնական պայմանագրով Բենեֆիցիարի հանդեպ Պրինցիպալի (պարտատիրոջ) ստանձնած պարտավորության կատարումն ապահովելու միջոց:  

Կանխավճարային երաշխիք` տրամադրվում է պայմանագրերի ներքո կանխավճարի ստացման դեպքերում և կիրառվում է Բենեֆիցիարի հանդեպ Պրինցիպալի ստանձնած պայմանագրային պարտավորությունների ձախողման հետևանքով կանխավճարի գումարների վերականգնելու նպատակով:

Ապահովություն

Բանկի կողմից որպես երաշխիքի ապահովություն կարող են ընդունվել.

- անշարժ գույք,
- սարքավորումներ,
- շրջանառու միջոցներ,

- դրամական միջոցներ,
- մրցութային երաշխիքների դեպքում` նաև իրավաբանական անձ հանդիսացող Պրինցիպալի գործադիր մարմնի ղեկավարի և/կամ բաժնետերերի/մասնակիցների/անդամների անձնական երաշխավորությունը,
- Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ իրացվելի ապահովության միջոցներ:

Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով.
 - անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում` լիկվիդային գին.
 - այլ միջոցների դեպքում` շուկայական գին։

 

Երաշխիքի սահմանաչափ

  • դրամական միջոցների ապահովվածության դեպքում` մինչև 100%-ի չափով
  • այլ ապահովության (գրավի) դեպքում`մինչև 80%-ի չափով:

Միջնորդավճար

Երաշխիքի տրամադրման դիմաց Պրինցիպալից գանձվում է միանվագ միջնորդավճար` երաշխիքի գործողության ողջ ժամկետի համար: 
 

Գործարքի տեսակ Սակագներ և դրույքներ
Հայտի դիտարկում  10,000 ՀՀ դրամ
Երաշխիքի տրամադրում  
Առաջնակարգ ապահովվածության դեպքում
մինչև 90 օր ժամկետով
0.3%, նվազ. 10,000 ՀՀ դրամ, առավ. 100,000 ՀՀ դրամ 
91-ից 180 օր ժամկետով
0.5%, նվազ. 10,000 ՀՀ դրամ, առավ. 100,000 ՀՀ դրամ 
181-ից 270 օր ժամկետով 0.7%, նվազ. 10,000 ՀՀ դրամ, առավ. 100,000 ՀՀ դրամ  
271-ից 365 օր ժամկետով
1.0%, նվազ. 10,000 ՀՀ դրամ, առավ. 100,000 ՀՀ դրամ 
366 օր և ավել ժամկետով
1.2% առաջին տարվա համար՝ նվազ. 10,000 ՀՀ դրամ + 0.1% ամսական՝ յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար, առավ. 100,000 ՀՀ դրամ
/ոչ լրիվ ամիսը համարվում է ամբողջական ամիս/
Այլ միջոցներով ապահովված լինելու դեպքում
մինչև 90 օր ժամկետով
1.0%, նվազ. 25,000 ՀՀ դրամ
91-ից 180 օր ժամկետով
1.2%, նվազ. 25,000 ՀՀ դրամ
181-ից 270 օր ժամկետով
1.5%, նվազ. 25,000 ՀՀ դրամ
271-ից 365 օր ժամկետով
1.8%, նվազ. 25,000 ՀՀ դրամ
366 օր և ավել ժամկետով
2.0% առաջին տարվա համար՝ նվազ. 25,000 ՀՀ դրամ + 0.2% ամսական՝ յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար, առավ. 100,000 ՀՀ դրամ
/ոչ լրիվ ամիսը համարվում է ամբողջական ամիս/
Տրամադրված երաշխիքի տեքստի կամ պայմանների փոփոխություն 30,000 ՀՀ դրամ + ժամկետի երկարաձգման և/կամ գումարի ավելացման դեպքում` ավելացվող ժամանակահատվածի/գումարի նկատմամբ հաշվարկված համապատասխան տրամադրման միջնորդավճար

 

  • Անհրաժեշտ փաստաթղթեր

    Հիմնական փաստաթղթեր

    Առևտրավարկային Ֆինանսավորման տրամադրելու վերաբերյալ դիմում` ներառյալ ֆինանսավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները: Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվի հիմնավորող փաստաթուղթ:

    Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ:

    Կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անփի դեպքում` անփը հաստատող փաստաթղթի պատճենը:

    Պետական ռեգիստրի վկայականի պատճենը:

    ՀՎՀՀ (հարկային կոդ):

    Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճենները:

    Տեղեկանք այլ ընկերություններում ընկերության և բաժնետերերի բաժնեմասերի վերաբերյալ:

    Տեղեկանք հարկային և սոցապ.պարտավորությունների վերաբերյալ:

    Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ (օր.սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայականի և /անհրաժեշտության դեպքում/ պայմանագրի պատճենը, ֆիզիկական անձի դեպքում` նաև տեղեկանք բնակության վայրից:

    Արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում` արտոնագրեր/լիցենզիա:

    Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր դառնալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր /սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` նաև տեխ.անձնագրերի բնօրինակները/:

    Առաջարկվող գրավի գնահատման/վերագնահատման/ ակտ կամ արժեքի որոշման հիմք:

    Ֆիզիկական  անձ  գրավատուների,  երաշխավորողների  դեպքում` վերջիններիս անձնագրերի պատճենները և համաձայնությունը վարկային   պատմության   վերաբերյալ   հարցումների  կատարելու մասին:

    ԱՁ և ֆիզիկական անձ վարկառուների դեպքում (գյուղատնտեսական ֆինանսավորման նպատակով)` բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին:

    Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ

    Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ/, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, ֆինանսավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար:

    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Էջը թարմացվել է 2018-06-18 15:41:20




 
USD 484.00 487.00 485.13
EUR 547.00 553.75 553.48
RUB 7.20 7.35 7.32
CHF 487.00 492.00 490.18
GBP 602.00 617.10 617.04
GEL 165.00 205.00 182.55
CAD 352.00 364.50 364.24
 
USD 483.75 486.50 485.13
EUR 546.50 555.00 553.48
RUB 7.21 7.38 7.32
CHF 488.00 493.00 490.18
GBP 603.00 617.10 617.04
GEL - - 182.55
CAD - - 364.24

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 09:59


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 11.12.2018 10:00