ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԲԻԶՆԵՍ Բիզնես ֆինանսավորում ՆՎԱԶՈՂ տոկոսադրույքով վարկեր





Հատուկ առաջարկ՝ ՆՎԱԶՈՂ տոկոսադրույքով վարկեր

(ակցիան գործում է 01.11.2018թ.-ից մինչև 01.06.2019թ.)


Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ-ում առնվազն 6 ամսվա գործունեության փորձ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով:

  • Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին  չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ:
  • Վարկերը տրամադրվում են Բանկի ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերում:

 

«Արցախբանկ» ՓԲԸ Միկրո և փորք առևտրային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 

«Արցախբանկ» ՓԲԸ Միջին և խոշոր առևտրային վարկերի տեղեկատվական ամփոփագիր 


Վարկի ժամկետ 24-60 ամիս
Վարկի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի նվազագույն գումար 5,000,000 ՀՀ դրամ կամ 10,000 ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն գումար 50,000,000 ՀՀ դրամ կամ 100,000 ԱՄՆ դոլար
Տարեկան տոկոսադրույք 
ՀՀ դրամ՝ 
14,5%, որը յուրաքանչյուր 12 ամիս հետո նվազում է 0,5%-ով` մինչև 12,5%

ԱՄՆ դոլար՝
12%, որը յուրաքանչյուր 12 ամիս հետո նվազում է 0,5%-ով` մինչև 10%
Տարեկան տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում` համապատասխան յուրաքանչյուր գործիքի նկարագրության։    
Վարկավորման չափ/ապահովության արժեք

Վարկավորման չափ/ապահովության արժեք առավելագույն գործակիցները սահմանվում են ապահովության միջոցներ իրացվելիության աստիճանից ելնելով և կարող են կազմել առավելագույնը.

  • բնակելի անշարժ գույքի գրավի դեպքում՝  գրավի լիկվիդային արժեքի մինչև 80% 
  • արտադրական նշանակության անշարժ գույքի գրավի դեպքում՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 70%
  • տրանսպորտային միջոցների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 60%
  • սարքավորումների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 50%
  • շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 65%
  • ամբողջությամբ նույն արժույթով արտահայտված դրամական միջոցների, բյուջետային երաշխիքների գրավի դեպքում՝  գրավի արժեքի/երաշխիքի գումարի մինչև 100%
  • այլ երաշխիքների գրավի դեպքում՝ երաշխիքի գումարի մինչև 80% 
  • այլ արժույթներով արտահայտված դրամական միջոցների, ոսկու ստանդարտված ձուլակտորների, պետական պարտատոմսերի գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 95%
  • ապրանքանյութական արժեքների գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 40%
  • պետական արժեթղթերի, այլ բարձր իրացվելի ակտիվների գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 90%
  • կորպորատիվ արժեթղթերի գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 60%
  • թանկարժեք մետաղների գրավի դեպքում՝ 80-95%, կախված վարկի մարման եղանակից
  • Հաճախորդի վարկանիշի և/կամ շուկայում զբաղեցրած դիրքի հիման վրա վարկավորման դեպքում՝ հաճախորդի, դիտարկման պահին, ակտիվների մինչև 70%, եթե ընթացիկ ակտիվները կազմում են ընդհանուր ակտիվներում առնվազն 40%-ը, ալ դեպքերում` առավելագույնը ընթացիկ ակտիվների չափով: 
Ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկավորման գումար/ապահովության արժեք հարաբերակցության առավելագույն գործակիցը կազմում է ձեռքբերվող գույքի լիկվիդային արժեքի մինչև 90%:
Վարկի ապահովագրություն

      չի պահանջվում

Վարկի տրամադրման եղանակ 
      անկանխիկ
Վարկային պարտավորությունների մարման եղանակ
  • մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում
  • տոկոսագումարի ամենամսյա վճարում
Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:
Միջնորդավճարներ   

Վարկի տրամադրման վճար

վարկի գումարի 0,5%, միանվագ

Ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տուժանք Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսի գծով` տարեկան 12%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:      
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ 15 աշխատանքային օր՝ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո:

Վարկավորման հայտը հաստատվելու/մերժվելու դեպքում հաճախորդին տեղեկացնելու ժամկետ՝ 2-5 աշխատանքային օր:
Վարկի վերաբերյալ դրական որոշման գործոններ
  • Բանկն իր կողմից սահմանված ընդհանուր պայմաններով վարկավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ մեկ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ընդհանուր՝ առավելագույնը 90 օրը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Նշված պահանջից շեղումը Բանկի տեսանկյունից հիմնավորված լինելու դեպքում, հայտը կարող է սահմանված կարգով ընթացքավորվել.
  • Բանկին հստակ հայտնի է վարկի օգտագործման նպատակայնությունը.
  • առկա են վարկը մարելու համար բավարար եկամուտներ.
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն.
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին.
  • բավարար գրավի առկայություն:
Վարկի մերժման գործոններ
  • Հաճախորդի ֆինանսական վերլուծության արդյունքները չեն համապատասխանում վարկավորման համար անհրաժեշտ պահանջներին.
  • առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել.
  • Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն.
  • առաջարկվող գրավն անբավարար է.
  • առկա են վարկի օգտագործման նպատակայնության վերաբերյալ կասկածներ.
  • առկա են այլ հիմնավոր պատճառներ:
 
 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում, Բանկի կողմից գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում Ձեր պարտականությունները կարող են մարվել Ձեզ պատկանող այլ գույքի հաշվին:


  • Ապահովություն

    Վարկավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք։ Երաշխավորությունները դիտվում են որպես լրացուցիչ ապահովության միջոց: 

    Սարքավորումները որպես ապահովման միջոց դիտարկվում են, եթե առկա են սեփականությունը վկայող փաստաթղթեր և հնարավոր է իրականացնել նույնականացում։ Այլ դեպքերում նման ապահովման միջոցները դիտարկվում են որպես հավելյալ ապահովում։

    Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է, իսկ Հաճախորդի/ների համախառն վարկային պարտավություններ/ապահովվածություններ հարաբերակցությունը բավարարում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սահմանաչափերը։  

    Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով`
     - անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում ` լիկվիդային գին.
     - այլ միջոցների դեպքում` շուկայական գին։
       

       

        Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 



Էջը թարմացվել է 2018-11-15 18:17:55




 
USD 483.75 486.50 484.99
EUR 545.00 553.00 551.29
RUB 7.15 7.35 7.25
CHF 483.00 490.00 488.02
GBP 611.00 621.00 618.85
GEL 165.00 205.00 181.81
CAD 352.00 364.00 362.15
 
USD 483.75 486.25 484.99
EUR 546.00 554.00 551.29
RUB 7.16 7.38 7.25
CHF 484.00 491.00 488.02
GBP 613.00 624.00 618.85
GEL - - 181.81
CAD - - 362.15

Արխիվ Թարմացվել է 07.12.2018 17:52


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 07.12.2018 09:45