ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԲԻԶՆԵՍ Բիզնես ֆինանսավորում "ԲԻԶՆԵՍ ԱՋԱԿԻՑ" առևտրային վարկային գիծ





Ընդհանուր պայմաններ

  • «Արցախբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է ֆինանսական հոսքերով ապահովված առևտրային վարկային գծեր Բանկի հաճախորդ հանդիսացող այն իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց և անհատ ձեռնարկատերերին, ովքեր վարկավորման հայտ ներկայացնելու պահին ունեն առնվազն 1 տարվա գործունեության փորձ:

  • Վարկային գծերը տրամադրվում են MasterCard Business քարտով: 

  • Վարկերը ձևակերպվում են Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղում (Կնունյանցների փող.25), ԱՀ և ՀՀ տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի այլ մասնաճյուղերում: 


«Արցախբանկ» ՓԲԸ առևտրային վարկային գծերի տեղեկատվական ամփոփագիր 


Վարկի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի գումար Հաճախորդի Բանկում ունեցած բանկային հաշիվների վերջին 6 ամսվա միջին ամսական /միայն կրեդիտային/ կայուն դրամական հոսքերի* 40%-ը, առավելագույնը՝ 30,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար:
Վարկի ժամկետ մինչև 36 ամիս
Տարեկան տոկոսադրույք 
  • ՀՀ դրամով՝ սկսած 15%-ից
  • ԱՄՆ դոլարով՝ սկսած 11%-ից
Չոգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույք 
0%
Տարեկան տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում:    
Ապահովության միջոց (գրավ)
  • Վարկառուի Բանկում սպասարկվող հաշիվներով շրջանառվող դրամական միջոցները և դրանց նկատմամբ պահանջի իրավունքը՝ առանց արգելադրման կիրառման:
  • Ֆիզ.անձի երաշխավորություն /տնօրենի, հիմնադիրների/:
Վարկի տրամադրման եղանակ 
անկանխիկ

Վարկային պարտավորությունների մարման եղանակ

վարկային գծի գումարի մարման համար սահմանվում է արտոնյալ ժամկետ` առավելագույնը գծի գործողության ժամկետի 1/3-ը, որից հետո  կատարվում են վարկային գծի սահմանաչափի նվազեցումներ՝ սահմանված ժամանակացույցի համաձայն: Վարկային գծի գործողությունը դադարեցվում է գծի մարման վերջնաժամկետից ոչ ուշ, քան  3 ամիս առաջ: Վարկային գծի օգտագործման համար հաշվարկված տոկոսները մարվում են քարտային հաշվին ցանկացած մուտքի ժամանակ, բայց ոչ ուշ, քան 30-օրյա պարբերականությամբ` մինչև տվյալ պահը հաշվարկված տոկոսների չափով, ընդ որում 30-օրյա հաշվարկն սկսվում է տոկոսի գծով յուրաքանչյուր նախորդ վճարման օրվան հաջորդող օրվանից:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:
Միջնորդավճարներ   

Հայտի ուսումնասիրություն

  • Միկրո վարկավորում՝ 5,000 ՀՀ դրամ
  • Փոքր վարկավորում՝ 10,000 ՀՀ դրամ
  • Միջին վարկավորում.
    • մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 5,000 ՀՀ դրամ
    • մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 10,000 ՀՀ դրամ
    • մինչև 40 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 20,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրում

  • Միկրո վարկավորում՝
    • մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով առանց գույքի գրավի վարկավորում՝ 3.0%
    • մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով գյուղատնտեսական նպատականերով վարկավորում՝ 2.0%
    • այլ միկրովարկավորում՝ 0.7%, նվազ. 10,000 ՀՀ դրամ
  • Փոքր վարկավորում՝ 0.5%, նվազ. 30,000 ՀՀ դրամ
  • Միջին վարկավորում՝ 0.4%

Վարկային միջոցների կանխիկացում

  • ՀՀ դրամով՝ 0.3%
  • ԱՄՆ դոլարով՝ 0.5%

Վարկի պայմանների վերանայման վճար (վերանայվող պարտավորությունների չափի նկատմամբ)

  • Միկրո վարկավորում` 1.5%, նվազ. 20,000 ՀՀ դրամ
  • Փոքր վարկավորում` 0.75%, նվազ. 50,000 ՀՀ դրամ
  • Միջին վարկավորում` 0.5%, առավ. 150,000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տուժանք Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսագումարի գծով` տարեկան 12%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:      
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ 15 աշխատանքային օր՝ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո:

Վարկավորման հայտը հաստատվելու/մերժվելու դեպքում հաճախորդին տեղեկացնելու ժամկետ՝ 2 աշխատանքային օր:
Վարկի վերաբերյալ դրական որոշման գործոններ
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին
Վարկի մերժման գործոններ
  • Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  • Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ պահանջներ
  • Վարկառուն վարկը տրամադրելու պահին պետք է չունենա ժամկետանց պարտավորություններ և նախորդ մեկ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չի ունեցել հանրագումարային 30 օրը գերազանցող ժամկետանց պարտավորություններ:
  • Երաշխավորը վարկը տրամադրելու պահին պետք է չունենա ժամկետանց պարտավորություններ և նախորդ մեկ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չի ունեցել 90 օրը գերազանցող ժամկետանց պարտավորություններ:  

* Կայուն դրամական հոսքեր են համարվում այն հոսքերը, որոնք կրեդիտագրվում են Հաճախորդի հաշվին կայուն հաճախականությամբ (նվազագույնը` ամիսը մեկ անգամ), որոնց առանձին մուտքերի ծավալները միմյանցից չեն տարբերվում 20% և ավելի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ դրամական հոսքերը ունեն աճի միտում, տվյալ դեպքում միջին ամսական շրջանառության հաշվարկում  ներառվում է նվազագույն հոսքի առավելագույնը 120 տոկոսին հավասար  գումարը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
 
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում, Բանկի կողմից գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում Ձեր պարտականությունները կարող են մարվել Ձեզ պատկանող այլ գույքի հաշվին:


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 



Էջը թարմացվել է 2019-03-22 17:44:52




 
USD 480.50 483.50 482.31
EUR 537.00 544.50 542.36
RUB 7.45 7.62 7.54
CHF 469.00 476.50 475.89
GBP 618.00 628.00 627.00
GEL 170.00 200.00 179.03
CAD 348.00 362.00 360.71
 
USD 480.50 483.50 482.31
EUR 537.00 544.50 542.36
RUB 7.46 7.63 7.54
CHF 470.50 478.00 475.89
GBP 620.00 630.00 627.00
GEL - - 179.03
CAD - - 360.71

Արխիվ Թարմացվել է 22.04.2019 09:50


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 22.04.2019 09:40