ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին


Արցախբանկի գավաթը` հայկական քիք-բոքսինգի 2019թ. լավագույն ակումբին



«Արցախբանկ» ՓԲԸ-ը, կարևորելով սպորտի զարգացումը Հայաստանում և Արցախում, հանդիսացավ 2019թ. մայիսի 31-ին ք. Երևանի Դինամո մարզական հասարակական կազմակերպությունում կայացած «Քիք-բոքսինգի մեծահասակների, պատանիների առաջնության» գլխավոր հովանավորը:

ՀՀ  «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի»  կողմից կազմակերպված պետական առաջնությանը մասնակցել են քիք-բոքսինգի 140-ից ավելի առաջատար մարզիկ Հայաստանի մարզերից և Արցախից:

Մրցաշարի լավագույն թիմային արդյունք ցուցաբերած Երևանի Դավիթաշենի մարզական ակումբը պարգևատրվեց Արցախբանկի գավաթով:

Առաջնությանը ձևավորվել է քիք-բոքսինգի հավաքական թիմ, որը կմասնակցի ս.թ. օգոստոսի 10-15-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ լավագույն մեծահասակ մարզիկների թիմը կներկայանա ս.թ. սեպտեմբերին ՌԴ Անապա քաղաքում կայանալիք Պատանիների և երիտասարդների աշխարհի գավաթի առաջնությանը, այնուհետև՝ նոյեմբերին քիք-բոքսինգի հայ մարզիկները իրենց ուժերը կփորձեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Միջոցառման շրջանակներում Արցախբանկը արժանացել է Քիք-բոքսինգի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի (WAKO) գավաթի, ինչպես նաև Բանկի Վարչության Նախագահ - Գործադիր տնօրեն Արտակ Բալայանին շնորհվել է Ֆեդերացիայի «Պատվավոր անդամի» կոչում:

Հետևողական լինելով որդեգրած քաղաքականությանը, Արցախբանկը կարևորում է սպորտի բնագավառի նախաձեռնությունները և պատրաստակամ է շարունակելու սատարել հայ մարզիկներին՝ կերտելու իրենց մասնագիտական ապագան և նորանոր բարձունքներին հասնելով աշխարհին պատվով ներկայացնելու հայկական եռագույնը:

 

     

 



Էջը թարմացվել է




 
USD 475.50 478.00 477.81
EUR 539.50 545.00 544.32
RUB 7.52 7.68 7.60
CHF 482.00 490.00 489.81
GBP 601.00 610.00 609.64
GEL 168.00 190.00 170.73
CAD 345.00 363.00 362.44
 
USD 475.50 478.00 477.81
EUR 540.00 545.50 544.32
RUB 7.53 7.69 7.60
CHF 485.00 491.00 489.81
GBP 602.00 612.00 609.64
GEL - - 170.73
CAD - - 362.44

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 16:14


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 09:40