Նորություններ

29.04.2020
Ի գիտություն Արցախբանկի Ստեփանակերտի կենտրոնական գրասենյակի հաճախորդներին

Հարգելի հաճախորդներ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, 2020 թվականի մայիսի 4-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում, «Արցախբանկ» ՓԲԸ Կենտրոնական գրասենյակի (ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 25) հաճախորդների սպասարկումը կիրականացվի Բանկի «Կենտրոն» (ք.Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 24) և այլ մասնաճյուղերում: 

Բանկի մասնաճյուղերի հասցեներին, հեռախոսահամարներին և աշխատանքային ռեժիմին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Շնորհակալություն ենք հայտնում Արցախբանկի ծառայություններից օգտվելու համար: