Նորություններ

01.08.2020
Գործարկվել է Արցախբանկ Մոբայլ Բանկինգ հավելվածը

Արցախբանկը, հետևողական լինելով ժամանակակից հեռահառ սպասարկման զարգացման քաղաքականությանը, ներկայացնում է նոր առցանց գործիք՝ Արցախբանկ Մոբայլ (Artsakhbank Mobile) հավելվածը:

Անվտանգության տեսանկյունից հավելվածն ունի բարձր պաշտպանվածության աստիճան՝ օգտատիրոջ եռամակարդակ նույնականացում (3D Secure), բիոմետրիկ նույնականացում՝ Touch ID, iOS համակարգի դեպքում՝ նաև Face ID:   

Որպես ֆինանսների հեռահար կառավարման պաշտպանված և հարմար գործիք, Artsakhbank Mobile հավելվածը աչքի է ընկնում մի շարք առավելություններով, մասնավորապես.

  • Պարզ օգտագործում
  • Արագ գործարքներ
  • Ապահով ծառայություններ
  • Շուրջօրյա հասանելիություն
  • Ամենուրեք Ձեզ հետ
  • Եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն):

Հավելվածի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն ցանկացած վայրից և ցանկացած պահին՝ 24/7 ռեժիմով, առանց Բանկ այցելելու անվճար կատարել.

  • Հաշիվների արագ և ապահով կառավարում
  • Ավանդների համալրում
  • Վարկերի (այդ թվում այլ հաճախորդի) մարում
  • Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում
  • Հարկերի վճարում
  • Արտարժույթի փոխարկում
  • Կոմունալ վճարումներ
  • Ճանապարհային ոստիկանության  տուգանքների վճարում
  • Նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Օգտատերերին հասանելի է նաև card2card ծառայությունը` քարտից քարտ փոխանցում ArCa համակարգի անդամ հանդիսացող բանկերի քարտերին:

Հաճախորդները նաև կարող են ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ, ձևավորել գործարքների վերաբերյալ հաշվետվություններ, ստանալ ծանուցումներ Բանկից և կապ հաստատել Բանկի հետ:

Ծրագիրն ակտիվացնելու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը App Store-ից կամ Google Play-ից:

Artsakhbank Mobile-ից օգտվելու հիմնական պայմաններին, սպասարկման սակագներին, ինչպես նաև անվտանգության և գաղտնիության կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ: