Նորություններ

26.11.2020
Երաշխավորված ավանդների չափերն ավելացվել են

Հարգելի´ ավանդատուներ

Համաձայն 2020թ. սեպտեմբերի 16-ին ընդունված՝ ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ 2020թ. դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝

• միայն դրամային ավանդի դեպքում` 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ՝ նախկին 10 (Տասը) միլիոն ՀՀ դրամի փոխարեն.

• միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ՝ նախկին 5 (Հինգ) միլիոն ՀՀ դրամի փոխարեն.

• և´ դրամային (7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամից ավել), և´ արտարժութային ավանդների դեպքում` միայն դրամային ավանդը` մինչև 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ՝ նախկին 10 (Տասը) միլիոն ՀՀ դրամի փոխարեն.

• և´ դրամային (մինչև 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ), և´ արտարժութային ավանդների դեպքում` դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (Յոթ) միլիոն (նախկինում 5 (Հինգ) միլիոն) ՀՀ դրամի  և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով:

Նոր սահմանաչափերը տարածվելու են նաև 2020թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Բանկում գործող ավանդային պայմանագրերի վրա:

«Արցախբանկ» ՓԲԸ-ում գործող ֆիզիկական անձանց ավանդների պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: