Նորություններ

11.11.2020
Արցախբանկի քարտապանները սպասարկվում են Յունիբանկի բանկոմատներով միևնույն սակագներով

Հարգելի քարտապաններ 

Հիշեցնում ենք, որ «Արցախբանկ» ՓԲԸ ArCa և Mastercard քարտերի քարտապանները կարող են սպասարկվել նաև «Յունիբանկ» ԲԲԸ բանկոմատներում և կանխիկացման կետերում նույն սակագներով, որոնք կիրառվում են Արցախբանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում:

Արցախբանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Յունիբանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ https://www.unibank.am/hy/bankomats/ հղմամբ:

Շնորհակալություն ենք հայտնում «Արցախբանկ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: