Նորություններ
Հարգելի հաճախորդներ
Տեղեկացնում ենք, որ «Արցախբանկ» ՓԲԸ աշխատավարձային քարտերով 2020թ. հոկտեմբեր ամսվա համար ստացվող աշխատավարձերից վարկային վճարումների մասով որևէ պահում չի իրականացվում:
Եթե առկա են վարկային պարտավորությունների հետ կապված անճշտություններ, խնդրում ենք դիմել Բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 ներքին՝ 110 կամ 180 հեռախոսահամարներով:
Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստեղծված լարված պատերազմական իրավիճակում բոլորիս ուժերը համատեղել՝ հանուն մեր Հաղթանակի:
Բանկի մասնաճյուղերի հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհակալություն ենք հայտնում «Արցախբանկ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար: