Ներբանկային դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ
  • Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով և արտարժույթով` ստորև ներկայացված պայմաններով և սակագներով:
  • Առանց հաշվի բացման ներբանկային միանվագ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի: Միջնորդավճարը գանձվում է փոխանցողից:
  • Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արժույթով կամ այլ արտարժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
  • Փոխանցում նախաձեռնողը անհրաժեշտ է ներկայացնի.

         - անձը հաստատող փաստաթուղթ (Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ)

        - փոխանցվող գումարը և միջնորդավճարը,

        - ստացողի անուն, ազգանուն, հայրանունը, եթե վերջինս նշված է անձնագրում, անձնագրի սերիան և համարը: 

  • Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ.

         - անձը հաստատող փաստաթուղթ,

        - փոխանցման կոդը,

        - փոխանցողի անուն, ազգանունը,

        - փոխանցման գումարի չափը և արժույթը:

 

  • Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
  • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
  • Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`

         - Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,

        - հեռահաղորդակցման միջոցների խափանման,

        - երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,

        - ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։

Արցախբանկի մասնաճյուղային ցանցի ներսում փոխանցումների սակագներ
Գործարքի տեսակ  Սակագներ և դրույքներ
Բանկային հաշվից բանկային հաշիվ կատարվող փոխանցումներ 0 ՀՀ դրամ
Առանց հաշվի բացման ներբանկային (ֆիզիկական անձանց) փոխանցումներ*  0 ՀՀ դրամ

Կատարված փոխանցման հետ կանչում, անվավեր ճանաչում կամ տվյալների

փոփոխում` համաձայն Հաճախորդի դիմումի**

Ֆիզիկական անձանց համար  1 000 ՀՀ դրամ
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար 5 000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցման վերաբերյալ հարցումների կատարում` համաձայն Հաճախորդի դիմումի**
ՀՀ դրամով փոխանցումներ 3 000 ՀՀ դրամ
ՌԴ ռուբլով փոխանցումներ 10 000 ՀՀ դրամ
Այլ արժույթներով փոխանցումներ 30 000 ՀՀ դրամ

* Փոխանցման առավելագույն գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:

** Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար:

Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նախորդ մեկ տարվա սակագներ

 

Գլխավոր

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 

  • Անձը հաստատող փաստաթուղթ (Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ)

    Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`


    • անձնագիրը,
    • նույնականացման քարտը,
    • զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,
    • Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,

    փախստականների համար`


    • փախստականի վկայականը,
    • փախստականի ճամփորդական փաստաթուղթը,

    օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`


    • օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,
    • Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
    • կացության վկայականը:

    Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:

    Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում: