Անշարժ գույքի ձեռքբերում
-
Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 12% -ից
-
Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
-
Ժամկետ մինչև 20 տարի
Վարկային հաշվիչ
Ընդհանուր պայմաններ
- Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ բնակարան, ոչ բնակելի տարածք, առանձնատուն կամ հողատարածք ձեռքբերելու նպատակով:
- Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:
- Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում | Ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում | |
---|---|---|
Վարկի ժամկետ | 60 - 240 ամիս | 36 - 240 ամիս |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար | |
Վարկի տրամադրման եղանակ | անկանխիկ` հաճախորդի Բանկում բացված հաշվին | |
Վարկի սահմանաչափ | 5,000,000 - 75,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար | 3,000,000 - 60,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար |
Տարեկան տոկոսադրույք | ՀՀ դրամով՝ 14.5% ԱՄՆ դոլարով՝ 12.0% |
ՀՀ դրամով՝ 15.0% ԱՄՆ դոլարով՝ 13.0% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք* | ՀՀ դրամով՝ 16.7% - 19.0% ԱՄՆ դոլարով՝ 13.8% - 15% |
ՀՀ դրամով՝ 16.2% - 19.8% ԱՄՆ դոլարով՝ 13.9% - 16.3% |
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն հետևյալ վճարները՝ • բանկային հաշվի բացման/սպասարկման վճար, • նոտարական վավերացման վճար, • գրավի իրավունքի գրանցման վճար, • գույքի ապահովագրության վճար, |
||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: | ||
Կանխավճար | սկսած 10%-ից | |
Վարկ/գրավ առավելագույն գործակից |
|
|
Տոկոսագումարի հաշվարկման կարգ | Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը Ձեր` Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից։ | |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՄԻՆՉԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ՝ ԱՌՆՎԱԶՆ 7 ՕՐ ԱՌԱՋ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՁԵԶ: ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ՝ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ/ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ/: | ||
Վարկի մարում | անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև (մայր գումարի հավասար և տոկոսների ամենամսյա վճարում) | |
Վարկի ապահովություն | 1) ձեռքբերվող անշարժ գույք, 2) կարող է պահանջվել նաև լրացուցիչ ապահովություն` երաշխավորություն/անշարժ գույք |
|
Միջնորդավճարներ (միանվագ) | ||
Վարկային հայտի ուսումնասիրություն | 10,000 ՀՀ դրամ, միանվագ | 15,000 ՀՀ դրամ, միանվագ |
Վարկի տրամադրում | ՀՀ դրամով՝ 1.0%, նվազ. 60 000 ՀՀ դրամ, միանվագ ԱՄՆ դոլարով՝ 0.8%, միանվագ |
|
Վարկի գումարի կանխիկացում | ՀՀ դրամով՝ 0.3% միանվագ ԱՄՆ դոլարով՝ 0.5%, միանվագ |
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկի գումարը բանկային հաշվին մուտքագրելուց հետո վերջինիս սպասարկումն իրականացվում է Բանկում գործող բանկային հաշիվների սպասարկման պայմաններին համապատասխան: Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Ձեր ընտրությամբ: Դուք կատարելու եք այլ վճարներ՝ կապված գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, վարկառուի ու համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից ապահովագրություն, գույքի գնահատում, նոտարական վավերացում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու հետ: |
||
Հաճախորդի այլ ծախսեր (Նշված վճարները կախված գույքի գտնվելու տարածաշրջանից կարող են տարբեր լինել) |
||
Գրավի գնահատում | 12,000 - 35,000 ՀՀ դրամ | |
Նոտարական վավերացման վճար | 5,500 - 30,000 ՀՀ դրամ | |
Գրավի իրավունքի գրանցման վճար | 70,000 - 80,000 ՀՀ դրամ | |
Անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի ստացման վճար | 1,000 ՀՀ դրամ | |
Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման վճար | 10,000 ՀՀ դրամ | |
Ապահովագրավճար | Համաձայն Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների սակագների | |
Վարկի վաղաժամկետ մարում | Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում: | |
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ | 36%, տարեկան | |
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ | 12%, տարեկան | |
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ: | ||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ,ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ՝ ԹՈՂՆԵԼՈՎ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՓՈՓՈԽ,ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ ԹՈՂՆԵԼՈՎ ԱՆՓՈՓՈԽ: |
||
Վարկի պայմանների վերանայման վճար | Վերջին երեք և ավելի տարիներին Բանկի վարկառու հանդիսանալու դեպքում՝ 0 ՀՀ դրամ Այլ դեպքերում՝ 10,000 ՀՀ դրամ |
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր | |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ | որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր | |
Վարկը տրամադրելու ժամկետ | անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր | |
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ |
|
|
Վարկը մերժելու գործոններ |
|
|
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր | ՀՀ/ԱՀ տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի մասնաճյուղեր | |
Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ | ||
Վարկային գիծ ՀԻՓՈԹԵՔ + | ||
*Արտարժութային վարկերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվել՝ - ՀՀ-ում՝ 1 ԱՄՆ դոլար=481.57 փոխարժեքը 25.04.2019թ. դրությամբ, - ԱՀ-ում՝ 1 ԱՄՆ դոլար=488.71 փոխարժեքը 22.02.2019թ. դրությամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից: |
-
Անհրաժեշտ է իմանալ
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ: ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՐԲԵՐԱԲԱՐ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՈՒՇ, ՔԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄԻՑ/ՄԱՐՈՒՄԻՑ/ 20 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԱՌԱՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՈՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՌՆՎԱԶՆ 4 ԱՆԳԱՄ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՁԵՐ ՆՇԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՔԱՂՎԱԾՔ:
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԻՓՈԹԵՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՀԻՓՈԹԵՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ: ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ:
-
Ապահովություն, ապահովագրություն
- Վարկը պետք է ապահովված լինի ձեռքբերվող անշարժ գույքով: Գրավադրվող գույքի գին` վարկ /գրավ գործակցի հաշվարկի տեսանկյունից, դիտարկվում է գույքի ձեռքբերման կամ գնահատված լիկվիդային գներից նվազագույնը:
- Ձեռքբերվող անշարժ գույքի առանց մասնակի վճարման ձեռքբերման դեպքում պահանջվում է լրացուցիչ անշարժ գույքի գրավ:
- Նորակառույց բնակարանի/տարածքի ձեռքբերման դեպքում` եթե կառուցապատվող շենքը շահագործման չի հանձնվել (անկախ սեփականության վկայականի առկայությունից) պետք է գրավադրվի այլ գույք, ինչպես նաև հնարավորության դեպքում ձեռքբերվող գույքը: Շահագործման հանձնելուց հետո, եթե այդ գույքը չի գրավադրվել, ապա պարտադիր պետք է գրավադրվի, իսկ նախկինում գրավադրվածը կարող է ազատվել գրավից` հաշվի առնելով վարկ/գրավ հարաբերակցության համապատասխան շեմը պահպանելու պարտադիր պահանջը:
- Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է:
- Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ, ելնելով գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրվող գույքը ենթակա է ապահովագրման գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից նվազագույնի չափով, եթե շուկայական արժեքը բարձր է «վարկ գումարած չփոխհատուցվող գումարի» արժեքից, հակառակ դեպքում հաշվի է առնվում գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից առավելագույն արժեքը: Ապահովագրությունը կատարվում է Բանկի հետ համագործակցող Ընկերությունների կողմից:
-
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ
Նախնական փաստաթղթեր - Վարկառուի/համավարկառուի, ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի, երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
- Վարկառուի/Համավարկառուի, Բանկի պահանջով` նաև երաշխավորների և ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 20 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք)
- Վարկառուի և գրավադրվող գույքի սեփականատեր/եր/ի ամուսնության վկայական կամ պայմանագիր (եթե ամուսնացած է), ամուսնալուծության վկայական (եթե ամուսնալուծված է) կամ մահվան վկայական (եթե այրի է) կամ ամուսնության մեջ չգտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՔԿԱԳ-ից
- Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի սեփականության վկայական և ձեռքբերման հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր, ժառանգություն և այլն)
- Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր
- Առաջարկվող գրավի գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
- Անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
- Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
- Վարկը ԱՄՆ դոլարով նախընտրելու դեպքում հայտարարագիր
- Տեղեկանք վարկառուի ընտանիքի կազմի վերաբերյալ
- Առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման դեպքում՝ վերջին 6 ամսվա ընթացքում վարկառուի/համավարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարի չափի վերաբերյալ տեղեկանք
Վարկի տրամադրման որոշում կայացնելուց հետո պահանջվող փաստաթղթեր - Անշարժ գույքի միասնական տեղեկանք
- Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական
- Անշարժ գույքի սեփականության նոր վկայական
- Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
- Ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ
Նախնական փաստաթղթեր - Վարկառուի/համավարկառուի, ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի, երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
- Վարկառուի/Համավարկառուի, Բանկի պահանջով` նաև երաշխավորների և ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 20 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք)
- Վարկառուի և գրավադրվող գույքի սեփականատեր/եր/ի ամուսնության վկայական կամ պայմանագիր (եթե ամուսնացած է), ամուսնալուծության վկայական (եթե ամուսնալուծված է) կամ մահվան վկայական (եթե այրի է) կամ ամուսնության մեջ չգտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՔԿԱԳ-ից
- Ձեռքբերվող ոչ բնակելի անշարժ գույքի սեփականության վկայական և ձեռքբերման հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր, ժառանգություն և այլն)
- Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր
- Առաջարկվող գրավի գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
- Անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
- Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
- Վարկը ԱՄՆ դոլարով նախընտրելու դեպքում հայտարարագիր
- Տեղեկանք վարկառուի ընտանիքի կազմի վերաբերյալ
Վարկի տրամադրման որոշում կայացնելուց հետո պահանջվող փաստաթղթեր - Անշարժ գույքի միասնական տեղեկանք
- Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական
- Անշարժ գույքի սեփականության նոր վկայական
- Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
- Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ