Հիփոթեք՝ անմիջապես կառուցապատողից
-
Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 9․5% -ից
-
Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
-
Ժամկետ մինչև 25 տարի
Վարկային հաշվիչ
Ընդհանուր պայմաններ
- Վարկերը տրամադրվում են «Արծաթ» ՓԲԸ կողմից կառուցված/կառուցվող շենքերից անշարժ գույքի և անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով:
- Ձեռքբերման ենթակա անշարժ գույքերը գտնվում են ք.Երևան, Հալաբյան 55/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:
- Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
Վարկի արժույթ | ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար |
Վարկի գումարի տրամադրման եղանակ | անկանխիկ՝ հաճախորդի Բանկում բացված հաշվին |
Վարկի անվանական տոկոսադրույքի տեսակ | Հաստատուն |
Տարեկան անվանական տոկոսադրույք | ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք | ՀՀ դրամ՝ 11․7 - 14․9% ԱՄՆ դոլար՝ 10․0 - 12․6% |
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չէ բանկային հաշվի բացման/սպասարկման վճարը։ | |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: | |
Վարկի նվազագույն գումար | 3,000,000 ՀՀ դրամ համարժեք ԱՄՆ դոլար |
Վարկի առավելագույն գումար | 50,000,000 ՀՀ դրամ համարժեք ԱՄՆ դոլար |
Վարկի ժամկետ | 36 - 300 ամիս |
Վարկի մարման եղանակ | անուիտետային (տոկոսագումարների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև (մայր գումարի հավասար և տոկոսների ամենամսյա վճարում) |
Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ։ Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը Ձեր՝ Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից։ | |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՄԻՆՉԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ՝ ԱՌՆՎԱԶՆ 7 ՕՐ ԱՌԱՋ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՁԵԶ։ դՈՒՔ ՈՒՆԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՕՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ՝ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ/ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ/։ | |
Պարտադիր վճարման ենթակա վճարների ցանկ (միանվագ) | |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 10,000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման վճար | վարկի գումարի 0․5% |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկի գումարը բանկային հաշվին մուտքագրելուց հետո վերջինիս սպասարկումն իրականացվում է Բանկում գործող բանկային հաշիվների սպասարկման սակագներին համապատասխան: | |
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ: | |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ: |
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ,ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ: | |
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ՝ ԹՈՂՆԵԼՈՎ ՎԱՐԿԻ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՓՈՓՈԽ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵԸ՝ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ ԹՈՂՆԵԼՈՎ ԱՆՓՈՓՈԽ։ | |
Վարկի ապահովություն | Վարկը պետք է ապահովված լինի ձեռքբերվող անշարժ գույքով կամ անշարժ գույք գնելու իրավունքով։ |
Կանխավճարի նվազագույն չափ | 10% |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 90%` մասնակի վճարում կատարելու դեպքում (կանխավճարով), դիտարկվում է գույքի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը
75%` առանց մասնակի վճարում կատարելու դեպքում (առանց կանխավճարի), պահանջվում է նաև լրացուցիչ գույքի գրավ, անշարժ գույքի դեպքում դիտարկվում է գնահատված շուկայական արժեքը |
Ապահովագրություն | Վարկառուի/համավարկառու/ներ/ի դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ապահովագրությունը իրականացվում է տարեկան կտրվածքով` Բանկի հետ համագործակցող Ընկերությունների կողմից: Ապահովագրական գումարը պետք է առնվազն հավասար լինի վարկի գումարին (մնացորդին): |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Ձեր ընտրությամբ։ Դուք կատարելու եք այլ վճարներ կապված գույքի գնահատում, նոտարական վավերացում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու հետ։ | |
Այլ վճարների ցանկ | |
Գույքի գնահատման վճար | 15,000 ՀՀ դրամ |
Նոտարական վավերացման վճար | 10,000 - 12,500 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի գրանցման վճար | 26,000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման վճար | 10,000 ՀՀ դրամ |
Ապահովագրավճար | Հաշվարկվում է վարկի մնացորդային գումարի նկատմամբ համաձայն Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների սակագների |
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ | 36%, տարեկան |
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ | 12%, տարեկան |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ | որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր |
Վարկը տրամադրելու ժամկետ | անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր |
Վարկառուի շրջանակ | ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ` Բանկ դիմելու պահին վերջինիս տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 67 տարեկանը |
Համավարկառու/ներ/ի շրջանակ | վարկառուի ամուսին, ծնող/ներ/, երեխա/ներ/, վարկառուի ամուսնու ծնող/ներ/, վարկառուի քույր/եղբայր, վարկառուի ամուսնու քույր/եղբայր |
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ | - վարկը մարելու համար բավարար եկամուտներ, - վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն, - վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին, - բավարար գրավի առկայություն |
Վարկը մերժելու գործոններ | - վարկը մարելու համար անբավարար եկամուտներ, - հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում, - Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն, - հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ, - բավարար գրավային ապահովության բացակայություն |
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր | ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր |
-
Անհրաժեշտ է իմանալ
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՐԲԵՐԱԲԱՐ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՈՒՇ, ՔԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄԻՑ/ՄԱՐՈՒՄԻՑ/ 20 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԱՌԱՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՈՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՌՆՎԱԶՆ 4 ԱՆԳԱՄ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՁԵՐ ՆՇԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՔԱՂՎԱԾՔ:
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԻՓՈԹԵՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՀԻՓՈԹԵՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
-
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Նախնական փաստաթղթեր
- Վարկառուի/համավարկառուի, ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի, երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
- Վարկառուի/Համավարկառուի, Բանկի պահանջով` նաև երաշխավորների և ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 20 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք)
- Վարկառուի ամուսնության վկայական կամ պայմանագիր (եթե ամուսնացած է), ամուսնալուծության վկայական (եթե ամուսնալուծված է) կամ մահվան վկայական (եթե այրի է)
- Ձեռքբերվող անշարժ գույքի սեփականության վկայական/կառուցապատման իրավունքը հավաստող փաստաթուղթ (վկայական)
- Ձեռքբերվող անշարժ գույքի սեփականության իրավունքի gրանցման վկայական և ձեքբերման հիմքեր
- «Արծաթ» ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթղթեր, գույքի օտարման վերաբերյալ որոշում
- Առաջարկվող գրավի նախնական գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
- Անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման դեպքում «ԱՐԾԱԹ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված գույքի վերաբերյալ տեղեկանք (որում նշվում է ըստ նախագծի գույքի մակերեսը, նույնականացնող համարը, վաճառքի արժեքը)
Վարկի տրամադրաման որոշում կայացնելուց հետո պահանջվող փաստաթղթեր - Միասնական տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ
- Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական
- Վարկառուի/համավաևկառու/ներ/ի դժբախտ պատահարներից ապահովագրության վկայական
- Անշարժ գույքի սեփականության նոր վկայական
- Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության