Հիփոթեք Արցախում՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում

  • Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 12% -ից
  • Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
  • Ժամկետ մինչև 20 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
«Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար Արցախի Հանրապետության քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններ  
Վարկերը տրամադրվում են  ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ԱՀ տարածքում բնակարան, բնակելի տուն ձեռքբերելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, բարեկարգելու կամ արդիականացնելու նպատակով:
Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:
Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման/կառուցապատման հիփոթեքային վարկ Բնակելի անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկ
Վարկի ժամկետ 36 - 240 ամիս 36 - 120 ամիս, ընդ որում վարկի ժամկետը 60 ամիսը գերազանցելու դեպքում վարկերը տրամադրվում են միայն ԱՄՆ դոլարով
Տոկոսագումարն ամբողջությամբ սուբսիդավորվող վարկերի դեպքում՝ 36 - 180 ամիս Տոկոսագումարն ամբողջությամբ սուբսիդավորվող վարկերի դեպքում՝ 36 - 84 ամիս, ընդ որում վարկի ժամկետը 60 ամիսը գերազանցելու դեպքում վարկերը տրամադրվում են միայն ԱՄՆ դոլարով
Վարկի արժույթ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրման եղանակը անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված հաշվին
Վարկի նվազագույն գումար 1,300,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն գումար 44,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար Տոկոսագումարն ամբողջությամբ սուբսիդավորվող վարկերի դեպքում՝ 15,000,000 ՀՀ դամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
  • բնակարանի վերանորոգման դեպքում`5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
  • բնակելի տան վերանորոգման դեպքում` 7,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Կանխավճարի նվազագույն չափ (միայն ձեռքբերման վարկերի դեպքում)
  • 01.01.2019թ.-ից հետո շահագործման հանձնված բնակարանի/բնակելի տան դեպքում՝ սկսած 10%-ից
  • 01.01.2005թ.-ից մինչև 31.12.2018թ. շահագործման հանձնված բնակարանի/բնակելի տան դեպքում` սկսած 15%-ից
  • մինչև 01.01.2005թ. շահագործման հանձնված բնակարանի/բնակելի տան դեպքում՝  սկսած 20%-ից
-
Վարկ/գրավ առավելագույն
հարաբերակցության 
Անշարժ գույքի ձեռքբերում
  • 90%` մասնակի վճարում կատարելու դեպքում (կանխավճարով), դիտարկվում է գույքի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը
  • 75%` առանց մասնակի վճարում կատարելու դեպքում (առանց կանխավճարի), պահանջվում է նաև լրացուցիչ անշարժ գույքի գրավ, դիտարկվում է գույքի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը
Անշարժ գույքի կառուցապատում գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը, բայց ոչ ավել, քան գույքի գնահատված լիկվիդային արժեքի 80%-ը
գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը, բայց ոչ ավել, քան գույքի գնահատված լիկվիդային արժեքի 80%-ը
Վարկի անվանական տոկոսադրույքի տեսակ Հաստատուն
Տարեկան անվանական տոկոսադրույք ՀՀ դրամ` 15.0%
ԱՄՆ դոլար` 12.0%
ՀՀ դրամ` 15.0%
ԱՄՆ դոլար` 12.0%
  Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից նշված տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման չափը  որոշվում է հիփոթեքային վարկի գումարից և վարկառուի սոցիալական խմբի պատկանելիությունից կախված՝ տոկոսադրույքի մինչև 100%-ի չափով սուբսիդավորում հիփոթեքային վարկի ժամկետով:
Տարեկան փաստացի տոկոսադրույք ՀՀ դրամ` 16.2% - 23.0%
ԱՄՆ դոլար` 12.7% - 19.0% 
ՀՀ դրամ` 16.5% - 22.8%
ԱՄՆ դոլար` 13.1% - 18.8%
  Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չէ բանկային հաշվի բացման/սպասարկման վճարը:
Վարկի մարման եղանակ Վարկային պարտավորությունները ենթակա են մարման պարբերական վճարումներով, որպես կանոն վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամսական մարումներով՝ ոչ հավասարաչափ (զսպանակաձև)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը Ձեր` Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՄԻՆՉԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ՝ ԱՌՆՎԱԶՆ 7 ՕՐ ԱՌԱՋ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՁԵԶ: ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ՝ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ/ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ/:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ: ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ:
Միջնորդավճարներ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 7,000 ՀՀ դրամ 5,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում ՀՀ դրամով՝ 0.5%, նվազ. 20,000 ՀՀ դրամ, միանվագ
ԱՄՆ դոլարով՝ 0.3%, նվազ. 15,000 ՀՀ դրամ, միանվագ
  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկի գումարը բանկային հաշվին մուտքագրելուց հետո վերջինիս սպասարկումն իրականացվում է Բանկում գործող բանկային հաշիվների սպասարկման պայմաններին համապատասխան:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Ձեր ընտրությամբ: Բանկի հետ համագործակցող գնահատողների ցանկը և վերջիններիս հետ կապվելու համար անհրաժեշտ տեղեկությունները /անվանումներ, գտնվելու վայրեր, հեռախոսի համարներ և այլն/ տեղադրված են Բանկի կայքում՝ «Գործընկերներ» բաժնում: Դուք կատարելու եք այլ վճարներ կապված գույքի գնահատում, նոտարական վավերացում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու հետ:
Գույքի գնահատման վճար 12,000 - 24,000 ՀՀ դրամ (համաձայն Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների), միանվագ
Նոտարական վավերացման վճար 500 - 1,000 ՀՀ դրամ, միանվագ
Գրավի իրավունքի գրանցման վճար 30,000 ՀՀ դրամ, միանվագ
Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման վճար 10,000 ՀՀ դրամ
Տույժեր և տուգանքներ՝ Պայմանագրով սահմանված Վարկի գումարը, այդ թվում մասնակի մարումների գումարները պայմանագրով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ` չվճարված Վարկի գումարի տարեկան 36%-ի չափով:
Պայմանագրով սահմանված Վարկի օգտագործման համար հաշվարկված տոկոսագումարները ժամանակին չվճարելու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` Ժամկետանց տոկոսագումարների նկատմամբ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար ժամկետանց տոկոսագումարի տարեկան 12%-ի չափով:
Վարկի վաղաժամկետ մարում Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում Հաճախորդից որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում:
Վարկի ապահովություն Վարկը պետք է ապահովված լինի ձեռքբերվող / կառուցապատվող / վերանորոգվող անշարժ գույքով: 
Կարող է պահանջվել նաև լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն կամ անշարժ գույք:
Ապահովագրություն չի պահանջվում
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասի տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո  2 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկառուի/Համավարկառու/ներ/ի շրջանակ Վարկառու/Համավարկառու՝ ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ` Բանկ դիմելու պահին վերջինիս տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի գերազանցում 65 տարեկանը, Համավարկառու՝ վարկառուի ամուսին, ծնող/ներ/ կամ երեխա/ներ/, վարկառուի ամուսնու ծնող/ներ/, վարկառուի քույր/եղբայր, վարկառուի ամուսնու քույր/եղբայր
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ
  • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն,
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին,
  • բավարար գրավի առկայություն
Վարկը մերժելու գործոններ
  • վերջին 5 տարվա ընթացքում անհուսալի դասով դասակարգման առկայություն
  • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ,
  • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում,
  • Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն,
  • հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ,
  • բավարար գրավային ապահովության բացակայություն
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր ԱՀ տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի մասնաճյուղեր
Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ
Վարկային գիծ ՀԻՓՈԹԵՔ +
  • Կարևոր է իմանալ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԻՓՈԹԵՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՀԻՓՈԹԵՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ:
       
    • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
      ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
       
    • ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

      ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
      ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ:

      ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ՝ ԹՈՂՆԵԼՈՎ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՓՈՓՈԽ,ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ ԹՈՂՆԵԼՈՎ ԱՆՓՈՓՈԽ:
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ

      Նախնական փաստաթղթեր
    • Վարկառուի/համավարկառուի, ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի, երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ
    • Վարկառուի/Համավարկառուի, Բանկի պահանջով` նաև երաշխավորների և ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 20 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք)
    • Վարկառուի և գրավադրվող գույքի սեփականատեր/եր/ի ամուսնության վկայական կամ պայմանագիր (եթե ամուսնացած է), ամուսնալուծության վկայական (եթե ամուսնալուծված է) կամ մահվան վկայական (եթե այրի է)
    • Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի սեփականության վկայական
    • Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
    • Առաջարկվող գրավի գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
    • Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
    • Վարկը ԱՄՆ դոլարով նախընտրելու դեպքում հայտարարագիր
    • Տեղեկանք վարկառուի ընտանիքի կազմի վերաբերյալ
    • Առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման դեպքում՝ վերջին 6 ամսվա ընթացքում վարկառուի/համավարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարի չափի վերաբերյալ տեղեկանք

      Վարկի տրամադրման որոշում կայացնելուց հետո պահանջվող փաստաթղթեր
    • Անշարժ գույքի միասնական տեղեկանք
    • Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական
    • Անշարժ գույքի սեփականության նոր վկայական
    • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

      Բնակելի անշարժ գույքի կառուցապատման հիփոթեքային վարկ

      Նախնական փաստաթղթեր
    • Վարկառուի/համավարկառուի, ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի, երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ
    • Վարկառուի/Համավարկառուի, Բանկի պահանջով` նաև երաշխավորների և ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 20 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք)
    • Վարկառուի և գրավադրվող գույքի սեփականատեր/եր/ի ամուսնության վկայական կամ պայմանագիր (եթե ամուսնացած է), ամուսնալուծության վկայական (եթե ամուսնալուծված է) կամ մահվան վկայական (եթե այրի է)
    • Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ
    • Առաջարկվող գրավի գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
    • Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
    • Վարկը ԱՄՆ դոլարով նախընտրելու դեպքում հայտարարագիր
    • Տեղեկանք վարկառուի ընտանիքի կազմի վերաբերյալ
    • Առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման դեպքում՝ վերջին 6 ամսվա ընթացքում վարկառուի/համավարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարի չափի վերաբերյալ տեղեկանք

      Վարկի տրամադրման որոշում կայացնելուց հետո պահանջվող փաստաթղթեր
    • Անշարժ գույքի միասնական տեղեկանք
    • Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական
    • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

      Բնակելի անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկ

      Նախնական փաստաթղթեր
    • Վարկառուի/համավարկառուի, ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի, երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ
    • Վարկառուի/Համավարկառուի, Բանկի պահանջով` նաև երաշխավորների և ընտանիքի անմիջական անդամ/ներ/ի եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 20 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք)
    • Վարկառուի և գրավադրվող գույքի սեփականատեր/եր/ի ամուսնության վկայական կամ պայմանագիր (եթե ամուսնացած է), ամուսնալուծության վկայական (եթե ամուսնալուծված է) կամ մահվան վկայական (եթե այրի է)
    • Կառուցապատվող/վերանորոգվող բնակելի անշարժ գույքի սեփականության վկայական և շինարարական աշխատանքների նախահաշվարկ և անհրաժեշտ թույլտվություններ
    • Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
    • Առաջարկվող գրավի գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
    • Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
    • Տեղեկանք վարկառուի ընտանիքի կազմի վերաբերյալ

      Վարկի տրամադրման որոշում կայացնելուց հետո պահանջվող փաստաթղթեր
    • Անշարժ գույքի միասնական տեղեկանք
    • Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական
    • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: