Ուսանողական վարկեր (պետական ծրագիր)

  • Տարեկան անվանական տոկոսադրույք մինչև 7 %
  • Արժույթ ՀՀ դրամ
  • Ժամկետ մինչև 10 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Ընդհանուր պայմաններ
• Ուսումնական վարկը տրամադրվում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի «Ուսանողական վարկավորման» ծրագրի շրջանակներում:
• Վարկը տրամադրվում է ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի, ով պետական և/կամ պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-ի ուսանող է:  
• Վարկը տրամադրվում է պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈւՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի), մագիստրոսի և կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների ուսման վարձի վճարման նպատակով։
• Եթե ուսումնական հաստատության ուսանողի 18 տարին չի լրացել, ապա ուսանողը հանդես է գալիս իր օրինական ներկայացուցիչների՝ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
Վարկի ժամկետ նվազ.` 24 ամիս
առավ.` ուսումնառության ժամկետ գումարած 6 տարի, սակայն ոչ ավել քան 10 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ)
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գույն գումար 70,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս.տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում ամեն մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը: 
Վարկի գումարի տրամադրման եղանակ անկանխիկ` փոխանցվում է ուսումնական հաստատության հաշվին
Վարկի անվանական տոկոսադրույքի տեսակ Հաստատուն
Տարեկան անվանական տոկոսադրույք 9%, որից 2 կամ 3 տոկոսային կետ սուբսիդավորվում է պետության կողմից՝ կախված հաճախորդի առաջադիմությունից (կախված հաճախորդի առաջադիմությունից՝ մինչև 31.12.2020թ.-ը պետության կողմից վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի ամբողջությամբ կամ 5 տոկոսային կետով)*
* Սույն կետի դրույթները չեն տարածվում 01.05.2020թ.-ի դրությամբ ուսումնառությունն ավարտած ուսանողների ուսանողական վարկերի վրա:
Տարեկան փաստացի առավելագույն տոկոսադրույք 7.3%  (մինչև 31.12.2020թ.-ը՝ առավելագույնը 4.07%)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Վարկի տոկոսները հաշվարկվում են օրական կտրվածքով` Վարկի մնացորդի վրա` որպես հիմք ընդունելով տարին օրացուցային, բաժանարարը 365 օր (նահանջ տարին` 366 օր): Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը ուսումնական հաստատության հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից:
Վարկի մարման եղանակ անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում), ընդ որում` ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 5 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ:
Վարկի ապահովություն Ուսանողի ծնողի(ների), խնամակալի(ների) կամ այլ անձանց երաշխավորություն
Վարկառուի վարկունակության գնահատման գործակից Վարկի տրամադրման պահին ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն
Պարտադիր վճարման ենթակա վճարներ
Վարկային հայտի ուսումնասիրություն 0 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում 0 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ 36%, տարեկան
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 12%, տարեկան
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 1 աշխատանքային օր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ     որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ
  • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին
Վարկը մերժելու գործոններ    
  • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
  • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  • Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
  • հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
Վարկի տրաադրման/ձևակերպման վայր Բանկի ՀՀ տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր
  • Անհրաժեշտ է իմանալ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

      ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
       
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • Տեղեկատվություն երաշխավորների համար՝
    • եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից,
    • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
    • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով,
    • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
    • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,
    • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

      ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՝
    • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
    • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Վարկային հայտ/դիմում (լրացվում է Բանկում).
    • Վարկառուի (առկայության դեպքում` երաշխավորների, ծնողների, խնամակալների) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ).
    • Առկայության դեպքում` երաշխավորների, ծնողների,խնամակալների) եկամուտները հավաստող փաստաթուղթ (Բանկի աշխատավարձային քարտապանների համար` հաշվից քաղվածք, Նորք տեղեկատվական կենտրոնից հարցում, Բանկի համար ընդունելի եկամուտները հավաստող այլ տեղեկություն)` վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ.
    • Տեղեկանք ուսանողի ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան/կիսամյակային վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի տվյալները։ Տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության կնիքով, համապատասխան ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ.
    • Ուսումնական հաստատությունից ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, փոխանցման հաշիվ և այլն).
    • Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում).
    • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության.

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 

  • Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
    • «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ն վարկի տրամադրման պահից առնվազն ամիսը մեկ անգամ Վարկառուին ներկայացնում է վարկային պայմանագրից բխող Վարկառուի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների /տուժանքի կամ Վարկառուի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների/ սպառիչ ցանկը, Վարկառուի` վարկային պայմանագրում նախընտրած եղանակով:
    • Քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

      Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

       
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Նախորդ ամսվա համար՝ 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
    • Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 3 000 ՀՀ դրամ

      Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ)
       
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ
    • 31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3 000 ՀՀ դրամ

      Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներառյալ ԱԱՀ)*
       
    • ֆաքսով (մեկ էջի համար)՝ 1 800 ՀՀ դրամ
    • էլ փոստով՝ 0 ՀՀ դրամ
    • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով՝ 35 000 ՀՀ դրամ


      * Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաճախորդին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը և քաղվածքները տրամադրելիս:
  • Վեճերի լուծման կարգը
    • Վարկային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում` Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    • Բանկը տեղեկացնում է, որ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով չվիճարկելու համաձայնագիր այն պահանջներով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: