Գրավով ապահովված սպառողական վարկեր

  • Տարեկան անվանական տոկոսադրույք 16% - 17%
  • Արժույթ ՀՀ դրամ
  • Ժամկետ Մինչև 7 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Ընդհանուր պայմաններ
Վարկը տրամադրվում է ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի, ում տարիքը (Բանկ դիմելու պահին) գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի գերազանցում 65 տարեկանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հաճախորդներ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018թ. օգոստոսի 20-ից Արցախբանկ ՓԲԸ-ն, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի անշարժ գույքի գրավով առանց եկամուտների վերլուծույթյան սպառողական վարկերը համարելով ռիսկային, տվյալ վարկատեսակի տրամադրումը դադարեցնում է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Վարկերի տրամադրումը վերսկսելու դեպքում Բանկը Ձեզ կտեղեկացնի:
Տեղեկացնում ենք նաև, որ որպես այլընտրանք կարող եք օգտվել Բանկի կողմից առաջարկվող առանց վարկի և գրավով ապահովված այլ սպառողական վարկերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 25-25 կարճ համարին կամ Բանկի մասնաճյուղերի հեռախոսահամարներով:
  Վարկը տրամադրվում է առանց եկամուտների վերլուծության Վարկը տրամադրվում է եկամուտների վերլուծությամբ
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի գումարի տրամադրման եղանակ անկանխիկ` Հաճախորդի Բանկում գործող հաշվին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկի գումարը բանկային հաշվին մուտքագրելուց հետո վերջինիս սպասարկումն իրականացվում է Բանկում գործող բանկային հաշիվների սպասարկման պայմաններին համապատասխան
Վարկի սահմանաչափ 1,000,000 - 7,000,000 ՀՀ դրամ  1,000,000 - 20,000,000 ՀՀ դրամ
Վարկի անվանական տոկոսադրույքի տեսակ Հաստատուն
Տարեկան անվանական տոկոսադրույք 17.00% 16.00%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 20% - 24% 18% - 24% 
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չէ բանկային հաշվի բացման/սպասարկման վճարը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`  ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Վարկի տոկոսները հաշվարկվում են օրական կտրվածքով` Վարկի մնացորդի վրա` որպես հիմք ընդունելով տարին օրացուցային, բաժանարարը 365 օր (նահանջ տարին` 366 օր): Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը Վարկառուի` Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից:
Վարկի ժամկետ 18 - 60 ամիս 18 - 84 ամիս
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
(հաշվարկվում է գրավի լիկվիդային արժեքը)
35%  60% 
Վարկի մարման եղանակ անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) կամ զսպանակաձև (մայր գումարի հավասար և տոկոսների ամենամսյա վճարում)
Վարկի ապահովություն 1. անշարժ գույք
2. անհրաժեշտության դեպքում՝ վարկառուի հետ համատեղ տնտեսություն վարող անձի/անձանց երաշխավորություն
3. անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ գրավ/երաշխավորություն
Ապահովագրություն Անհրաժեշտության դեպքում՝ ելնելով գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրվող գույքը ենթակա է ապահովագրման գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից նվազագույնի չափով, եթե շուկայական արժեքը բարձր է «վարկ գումարած չփոխհատուցվող գումարի» արժեքից, հակառակ դեպքում հաշվի է առնվում գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից առավելագույնը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝

Գրավադրվող գույքը գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Ձեր ընտրությամբ:
Անհրաժեշտության դեպքում իրականացվում է գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն՝ Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված վճարների համաձայն:
Դուք կատարելու եք այլ վճարներ՝ կապված գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն (անհրաժեշտության դեպքում), գույքի գնահատում, նոտարական վավերացում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու հետ:
Պարտադիր վճարման ենթակա վճարներ
Վարկի տրամադրում վարկի գումարի 2.0%, միանվագ վարկի գումարի 1.5%, միանվագ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ 36%, տարեկան
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 12%, տարեկան
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Այլ վճարների ցանկ՝ (Նշված վճարները՝ կախված գույքի գտնվելու տարածաշրջանից, կարող են տարբեր լինել) 
Գույքի գնահատում 12 000 - 60 000 ՀՀ դրամ, միանվագ
Նոտարական վավերացում  500 - 40 000 ՀՀ դրամ, միանվագ
Գրավի իրավունքի գրանցման վճար 26,000-40,000 ՀՀ դրամ, միանվագ 
Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման վճար 10,000 ՀՀ դրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ:
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման
առավելագույն ժամկետ
բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 10 աշխատանքային օր
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ  անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օր 
Երաշխավոր/ներ/ի շրջանակ (առկայության դեպքում) երաշխավոր՝ ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը (Բանկ դիմելու պահին) գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի գերազանցում 65 տարեկանը:
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
• վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից վարկավորման պահանջներին
• բավարար գրավի առկայություն
Վարկը մերժելու գործոններ • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
• Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
• հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
• բավարար գրավային ապահովության բացակայություն
Վարկերի տրամադրման ձևակերպման վայր ԱՀ  և ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի), Հաճախորդների սպասարկման բաժին
Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական և գնահատող ընկերություններ:
  • Անհրաժեշտ է իմանալ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի: 

      ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
       
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • Տեղեկատվություն երաշխավորների համար՝
    • եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից,
    • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
    • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով,
    • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
    • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,
    • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

      ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՝
       
    • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Անհրաժեշտ փաստաթղթեր՝ մինչև վարկի հաստատումը
    • Վարկառուի և երաշխավոր/ներ/ի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
    • Վարկառուի, երաշխավոր/ներ/ի (առկայության դեպքում) եկամուտները հավաստող փաստաթուղթ՝ վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ, կամ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում կամ աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից Բանկում առկա քաղվածք:
    • Եկամուտների վերլուծությամբ վարկերի դեպքում՝ վարկառուի, երաշխավոր/ներ/ի(առկայության դեպքում), ընտանիքի անմիջական անդամների եկամուտները հավաստող փաստաթուղթ (Հաճախորդի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից գոյանալու դեպքում`անհրաժեշտության դեպքում առևտրային ֆինանսավորման պայմաններով նախատեսվող վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր)` վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (տեղեկանք աշխատավայրից կամ ««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում կամ աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից Բանկում առկա քաղվածք)
    • Անշարժ գույքի սեփականության վկայական
    • Վարկառուի և գրավադրվող գույքի սեփականատեր/եր/ի ամուսնության վկայական կամ պայմանագիր (եթե ամուսնացած է), ամուսնալուծության վկայական (եթե ամուսնալուծված է) կամ մահվան վկայական (եթե այրի է)
    • Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
    • Առաջարկվող գրավի գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
    • Եկամուտների վերլուծությամբ վարկերի դեպքում՝ ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք
    • Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
       
    • Անհրաժեշտ փաստաթղթեր՝ վարկի հաստատումից հետո
    • Անշարժ գույքի միասնական տեղեկանք
    • Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական
    • Առաջարկվող գրավի հիմնական գնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք (գնահատումը նախնական լինելու դեպքում)
    • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 

  • Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը

     

    • «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ն վարկի տրամադրման պահից առնվազն ամիսը մեկ անգամ Վարկառուին ներկայացնում է վարկային պայմանագրից բխող Վարկառուի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների /տուժանքի կամ Վարկառուի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների/ սպառիչ ցանկը, Վարկառուի` վարկային պայմանագրում նախընտրած եղանակով:
    • Քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.  

      Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Նախորդ ամսվա համար՝ 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
    • Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 3 000 ՀՀ դրամ

      Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ)
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ
    • 31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3 000 ՀՀ դրամ

      Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներառյալ ԱԱՀ)* 
    • ֆաքսով (մեկ էջի համար)՝ 1 800 ՀՀ դրամ
    • էլ փոստով՝ 0 ՀՀ դրամ
    • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով՝ 35 000 ՀՀ դրամ

      *Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաճախորդին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը և քաղվածքները տրամադրելիս:
  • Վեճերի լուծման կարգը
    • Վարկային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում` Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    • Բանկը տեղեկացնում է, որ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով չվիճարկելու համաձայնագիր այն պահանջներով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: