Վարկային գիծ «ՀԻՓՈԹԵՔ +»

  • Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 12% -ից
  • Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
  • Ժամկետ մինչև 5 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Ընդհանուր պայմաններ
  • «ՀԻՓՈԹԵՔ +» վարկային գիծը տրամադրվում է ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի, ով Բանկում ունի գործող հիփոթեքային վարկ, որը սպասարկվում է առնվազն երեք տարի, վերջին երեք տարիներին Բանկում առկա պարտավորությունների գծով դասակարգումներ չեն եղել, Բանկից ստացած բոլոր պարտավորությունների գծով նախորդ երեք տարվա ընթացքում ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում 60 օրը:
  • Վարկային գիծը տրամադրվում է Master Card Maestro քարտի միջոցով:
MC Maestro քարտի սպասարկման սակագներ

 

Վարկի արժույթ  ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրման
եղանակը
անկանխիկ՝ հաճախորդի Բանկում բացված առանձին քարտային հաշվին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ 
Վարկի գումարը Mastercard Maestro քարտային հաշվին մուտքագրելուց հետո վերջինիս սպասարկումն իրականացվում է Բանկում «Հիփոթեք+» վարկային գծի համար նախատեսված Mastercard Maestro տեսակի քարտի սակագներին համապատասխան:
Քարտը օգտագործվում է միայն անկանխիկ գնումներ/վճարումներ կատարելու համար, մասնավորապես՝  Բանկի և այլ բանկերի POS-տերմինալներով վճարումների կատարման հնարավորություն, ինտերնետ միջավայրում գործառնությունների կատարման հնարավորություն.
Նշված քարտով քարտից քարտ (card2card)  փոխանցումների հնարավորությունը արգելափակված է։  
Վարկային գծի
նվազագույն ժամկետ 
12 ամիս
Վարկային գծի
առավելագույն ժամկետ 
60 ամիս, բայց ոչ ավել քան հիփոթեքային վարկի ժամկետը
Վարկային գծի
նվազագույն գումար 
100,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար 
Վարկային գծի
առավելագույն գումար 
Հիփոթեքային վարկի պայմանագրային գումարի առավելագույնը 10%-ը, բայց ոչ ավել  2,500,000 ՀՀ դրամ կամ արտարժույթով դրան համարժեք գումարից, իսկ այն դեպքում երբ հիփոթեքային վարկը սպասարկվում է մեկ տարուց պակաս՝ 1,200,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 

Վարկառուի Բանկից ստացած բոլոր առանց գրավի վարկերի (չեն ներառվում աշխատավարձային քարտերի միջոցով տրամադրված վարկային գծերը և ֆակտորինգը)  հանրագումարը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը կամ արտարժույթով դրան համարժեք գումարը
Վարկային գծի
ապահովություն
Հիմնավորված դրամական հոսքեր
Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն
Վարկային գծի
անվանական տոկոսադրույքի
տեսակ
Հաստատուն
Տարեկան անվանական
տոկոսադրույք
  12-24 ամիս
ներառյալ
24-36 ամիս
ներառյալ
36-48 ամիս
ներառյալ
48-60 ամիս 
ներառյալ
ՀՀ դրամով
ԱՄՆ դոլարով
14%
12%
15%
13 %
16%
13.5%
17%
14.5%
Արտարժութային վարկերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվել 1 ԱՄՆ դոլարը=476.21 ՀՀ դրամ փոխարժեքը 26.08.2019թ-ի դրությամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`  ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:  ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Վարկային գծի տոկոսների հաշվարկը կատարվում է վարկային գծի գումարի փաստացի օգտագործած օրերի համար, տարին ընդունելով 365 օր (նահանջ տարին` 366 օր):
Վարկային գծի և տոկոսագումարի
մարման եղանակ
տոկոսները՝ ամսական, վարկային գծի համար` հաճախորդի ցանկությամբ, կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ` մինչև 6 ամիս, որից հետո կատարվում են վարկային գծի սահմանաչափի ամսական հավասարաչափ նվազեցումներ՝ սահմանված ժամանակացույցի համաձայն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ԵՎ ԴՈՒՔ ԵՔ ԿՐՈՒՄ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ: ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ: 

ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ,ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ:

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ:
Պարտադիր վճարման ենթակա վճար 
Վարկային հայտի ուսումնասիրություն  500 ՀՀ դրամ, միանվագ
Վարկի տրամադրում վարկային գծի գումարի 1%, միանվագ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ 36%, տարեկան
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 12%, տարեկան
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:  
  ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:  
Վարկային հայտի
վերաբերյալ  որոշման
կայացման առավելագույն ժամկետ
բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 3 աշխատանքային օր (վարկի հաստատումից կախված՝ 10 աշխատանքային օր)
Վարկային հայտի
վերաբերյալ որոշման մասին
տեղեկացնելու ժամկետ
որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկառուի նկատմամբ պահանջ Հայտի ուսումնասիրման պահին վարկառուի  գործող գրավով չապահովված (նաև ապառիկ) սպառողական վարկերի (այդ թվում այլ բանկերից ստացված)  ամսական մարման չափի և նոր տրամադրվելիք  վարկի ամսական մարման չափի հանրագումարը չպետք է գերազանցի վարկառուի ամսական զուտ աշխատավարձի/եկամտի 70%-ը
Վարկի տրամադրման
դրական որոշման գործոններ
  • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին
Վարկը մերժելու գործոններ
  • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
  • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  • Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
  • հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
Վարկերի
տրամադրման/ձևակերպման վայր
ԱՀ  և ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ ս ահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի), Հաճախորդների սպասարկման բաժին 

 

  • Անհրաժեշտ է իմանալ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

      ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
       
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • Տեղեկատվություն երաշխավորների համար՝
    • եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից,
    • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
    • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով,
    • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
    • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,
    • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

      ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՝
       
    • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
    • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները: 
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Վարկային հայտ/դիմում(լրացվում է Բանկում)
    • Վարկառուի և երաշխավոր/ներ/ի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)
    • Վարկառուի, երաշխավոր/ներ/ի (առկայության դեպքում) եկամուտները հավաստող փաստաթուղթ՝ վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ, կամ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում կամ աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից Բանկում առկա քաղվածք:
    • Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
    • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 

  • Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
    • «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ն վարկի տրամադրման պահից առնվազն ամիսը մեկ անգամ Վարկառուին ներկայացնում է վարկային պայմանագրից բխող Վարկառուի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Բանկի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների /տուժանքի կամ Վարկառուի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների/ սպառիչ ցանկը, Վարկառուի` վարկային պայմանագրում նախընտրած եղանակով:
    • Քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

      Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
    • Յուրաքանչյուր գործարքից հետո`0 ՀՀ դրամ
    • Նախորդ ամսվա համար` 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
    • Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար` 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար` 3 000 ՀՀ դրամ

      Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ)
    • Յուրաքանչյուր գործարքից հետո` 0 ՀՀ դրամ
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող` 500 ՀՀ դրամ
    • 31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող` 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող` 3 000 ՀՀ դրամ

      Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներառյալ ԱԱՀ)*
    • ֆաքսով (մեկ էջի համար)` 1 800 ՀՀ դրամ
    • էլ փոստով` 0 ՀՀ դրամ
    • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում` 500 ՀՀ դրամ
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով` 35 000 ՀՀ դրամ

      * Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաճախորդին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը և քաղվածքները տրամադրելիս:
  • Վեճերի լուծման կարգը
    • Վարկային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում` Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    • Բանկը տեղեկացնում է, որ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով չվիճարկելու համաձայնագիր այն պահանջներով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: