Վարկեր՝ զինվորական կոչում ունեցող անձնակազմին

  • Տարեկան անվանական տոկոսադրույք 9% - 10%
  • Արժույթ ՀՀ դրամ
  • Ժամկետ մինչև 7 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Ընդհանուր պայմաններ
  • Վարկերը տրամադրվում են ՀՀ/ԱՀ Պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող անձնակազմին մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը տրամադրված սպառողական վարկերի վերակառուցման նպատակով:  
  • Վարկառու կարող է հանդիսանալ ՊՆ համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը) շարքային, ենթասպայական և սպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների): 
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
Վարկի արժույթ ՀՀ դրամ 
Վարկի առավելագույն գումար (յուրաքանչյուր վարկառուի հաշվով) • կրտսեր և ավագ սպայական կազմի (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ) համար` 1,000,000 ՀՀ դրամ
• շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների) համար՝ 500,000 ՀՀ դրամ 
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես ուղղվի այլ պարտավորության/ների՝ մինչև 01.12.2018թ. տրամադրված և գործող սպառողական վարկերի մայր գումարների մարմանը
Տարեկան անվանական տոկոսադրույք 12%, որից 2 կամ 3 տոկոսային կետ կսուբսիդավորվի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից
Տարեկան փաստացի տոկոսադրույք 12.75%
Վարկի ժամկետ 7 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ)
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր: 
Վարկի մարման եղանակ անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա
հավասարաչափ վճարում)  
Վարկի ապահովություն աշխատավարձ, անհաժեշտության դեպքում՝ ֆիզ.անձի/անձանց
երաշխավորություն/ներ և/կամ այլ գրավ 
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն  0 ՀՀ դրամ 
Վարկի տրամադրում 0 ՀՀ դրամ
 
Ժամկետանց վարկի գումարի գծով
տույժ/տուգանք
0.1%, օրական 
Ժամկետանց տոկոսագումարների գծով
տույժ/տուգանք
0.03% օրական 
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման
առավելագույն ժամկետ  
բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 2 աշխատանքային օր  
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին
տեղեկացնելու ժամկետ
որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր 
Վարկը տրամադրելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր 
Վարկը տրամադրելու դրական
որոշման գործոններ
• համապատասխանում է զինվորական կոչում ունեցող անձնակազմին տրամադրված սպառողական վարկերի վերաֆինանսավորման հատուկ ծրագրին ներկայացվող պահանջներին
• վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն 
Վարկը մերժելու գործոններ • չի համապատասխանում զինվորական կոչում ունեցող անձնակազմին տրամադրված սպառողական վարկերի վերաֆինանսավորման հատուկ ծրագրին ներկայացվող պահանջներին  
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
Վարկերի տրամադրման/ձևակերպման վայր  ԱՀ  և ՀՀ տարածքում գործող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերի), Հաճախորդների սպասարկման բաժին 
  • Անհրաժեշտ է իմանալ
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:
      Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

      Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

      Բանկը պարտավոր Է մինչև պայմանագրի կնքումը՝ առնվազն 7 օր առաջ, կրեդիտավորամն պայմանագիր կնքելու առաջարկը և կրեդիտավորման պայմանագրի նախգիծը տրամադրել Ձեզ: Դուք ունեք հնարավորություն  միակողմանիորեն լուծելու պայմանագիրը՝ դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա  ընթացքում/մտածելու ժամանակ/:
    • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

      ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

      ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
       
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Վարկային հայտ/դիմում (լրացվում է տեղում).
    • Վարկառուի (առկայության դեպքում` երաշխավորի) անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ).
    • Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը` վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ.
    • Տեղեկանք երաշխավոր/ներ/ի եկամուտների վերաբերյալ` վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ (««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում, աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից քաղվածք).
    • Ամուսնության/ամուսնալուծության վկայականի պատճեն (ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող զինծառայողների դեպքում).
    • Զինծառայողի երեխաների ծննդյան վկայականները պատճեները (ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող զինծառայողների դեպքում).
    • Երաշխավորության հավաստագիր երաշխավորի առկայության դեպքում:
    • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: