Ապառիկ վարկավորում
-
Տարեկան անվանական տոկոսադրույք 13%
-
Արժույթ ՀՀ դրամ
-
Ժամկետ մինչև 4 տարի
2020թ. սեպտեմբերի 18-ից մինչև 2021թ․ մարտի 18-ը ներառյալ Արցախբանկում գործում է ՀԱՏՈՒԿ ԱԿՑԻԱ՝ AWI ընկերության խանութ-սրահներից ապառիկ կարգով ժամացույցներ ձեռք բերելու նպատակով վարկեր բացառիկ պայմաններով՝ 0% տարեկան տոկոսադրույքով, առանց միջնորդավճարների ու սպասարկման վճարների: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արցախբանկում գործում է «Երեք 0» ակցիա, որի շրջանակներում կարող եք օգտվել Ղարաբաղ Տելեկոմ ընկերության (Արցախ) ծառայություններից ապառիկի ԱՆՆԱԽԱԴԵՊ ՇԱՀԱՎԵՏ պայմաններով. տարեկան տոկոսադրույքը՝ 0%, կանխավճարը՝ 0%, ձևակերպման վճարը՝ 0%: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Հայդուկ» ՍՊԸ-ից ապրանքների ապառիկ կարգով ձեռքբերման պայմաններ։
Ընդհանուր պայմաններ
- Վարկը տրամադրվում է ՀՀ/ԱՀ ռեզիդենտ առնվազն 18 տարին լրացած ֆիզիկական անձի, ում տարիքը (Բանկ դիմելու պահին) գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի գերազանցում 65 տարեկանը:
- Նպատակային վարկերը տրամադրվում են կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, ժամացույց, մարզական գույք, ջեռուցման համակարգեր, կահույք, դռներ, պատուհաններ, ավտոմեքենակերի վրա տեղադրվող գազի սարքավորումներ ձեռք բերելու համար:
- Վարկավորման օբյեկտ կարող են հանդիսանալ այն ընկերություններից ձեռք բերվող ապրանքները, որոնց հետ Բանկը կնքել է Համագործակցության, Ֆակտորինգային պասարկման Պայմանագրեր:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
Վարկի ժամկետ | 3 - 48 ամիս |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի սահմանաչափ (ըստ ապրանքի/ծառայության տեսակի) |
նվազ.՝ 50,000 ՀՀ դրամ, առավ.՝ 1,500,000 ՀՀ դրամ Ապրանքների և ծառայությունների ցանկ |
Վարկի գումարի տրամադրման եղանակ | անկանխիկ՝ Բանկի հետ համագործակցող կազմակերպության Բանկում բացված հաշվին |
Վարկի անվանական տոկոսադրույքի տեսակ | Հաստատուն |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 13% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 20% - 21.4% |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: | |
Վարկի ապահովություն | ձեռքբերվող ապրանքները և անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն: |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 100% |
Կանխավճար | 0% |
Տոկոսագումարի հաշվարկման կարգ | Վարկի տոկոսները հաշվարկվում են օրական կտրվածքով` Վարկի մնացորդի վրա` որպես հիմք ընդունելով տարին օրացուցային, բաժանարարը 365 օր (նահանջ տարին` 366 օր): Տոկոսների հաշվարկը սկսվում է Վարկի գումարը կազմակերպության` Բանկում բացված հաշվին փաստացի մուտքագրելու օրվանից: |
Վարկի մարման եղանակ | անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա հավասարաչափ վճարում) |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ: | |
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ: | |
Պարտադիր վճարման ենթակա վճար | |
Սպասարկման վճար | վարկի գումարի 0.3%, ամսական |
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ | 36%, տարեկան |
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ | 12%, տարեկան |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 1 աշխատանքային օր |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ | որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր |
Վարկը տրամադրելու ժամկետ | որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր |
Երաշխավոր/ներ/ի շրջանակ (առկայության դեպքում) | երաշխավոր՝ ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը (Բանկ դիմելու պահին) գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի գերազանցում 65 տարեկանը: |
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ |
|
Վարկը մերժելու գործոններ |
|
Վարկի տրամադրման/ձևակերպման վայր | ՀՀ տարածքում` Բանկի ապառիկ վարկավորում իրականացնող ստորաբաժանման կողմից (Երևան, Չարենցի 1բ) առցանց` համագործակցող խանութներում / առևտրի կենտրոններում ԱՀ տարածքում` Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղերում |
-
Անհրաժեշտ է իմանալ
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:
-
Տեղեկատվություն երաշխավորների համար
- եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից,
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
- Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով,
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՝ - Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
-
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Ընկերության կողմից Վարկառուի անունով լրացված ապրանքների ձեռք բերելու համար նախատեսված Հայտ.
- Վարկառուի և երաշխավոր/ներ/ի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ).
- Անհրաժեշտության դեպքում՝ վարկառուի, երաշխավոր/ներ/ի եկամուտները հավաստող փաստաթուղթ՝ վաղեմության ժամկետը առավելագույնը 15 օրացուցային օր` դիմումը ընդունելու օրվա դրությամբ, կամ ««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից հարցում կամ աշխատավարձը/կենսաթոշակը Բանկի քարտերով ստանալու դեպքում` քարտային հաշվից Բանկում առկա քաղվածք.
- Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում).
- Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:
![]() |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |
-
Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
- «Արցախբանկ» ՓԲԸ-ն վարկի տրամադրման պահից առնվազն ամիսը մեկ անգամ Վարկառուին ներկայացնում է վարկային պայմանագրից բխող Վարկառուի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար «Արցախբանկ» ՓԲԸ կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների /տուժանքի կամ Վարկառուի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների/ սպառիչ ցանկը, Վարկառուի` վարկային պայմանագրում նախընտրած եղանակով:
- Քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են «Արցախբանկ» ՓԲԸ-ում գործող հետևյալ սակագներով.
Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
- Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
- Նախորդ ամսվա համար՝ 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
- Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 2 000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 3 000 ՀՀ դրամ
Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ) - Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
- Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ
- 31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող՝ 2 000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3 000 ՀՀ դրամ:
Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներառյալ ԱԱՀ)* - ֆաքսով (մեկ էջի համար)՝ 1 800 ՀՀ դրամ
- էլ փոստով՝ 0 ՀՀ դրամ
- փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ
- պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով՝ 35 000 ՀՀ դրամ
* Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաճախորդին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը և քաղվածքները տրամադրելիս:
-
Վեճերի լուծման կարգը
- Վարկային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում` Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
- Բանկը տեղեկացնում է, որ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով չվիճարկելու համաձայնագիր այն պահանջներով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
- Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
- Ապառիկ կարգով ապրանքներ ձեռք բերելու նպատակով վարկի տոկոսագումարի հաշվարկի ներկայացուցչական օրինակ
- Ապառիկ կարգով ապրանքներ ձեռք բերելու նպատակով վարկի տեղեկատվական ամփոփագիր
- ԱՊԱՌԻԿ վարկավորման շրջանակներում Արցախբանկի հետ համագործակցող ընկերություններ Հայաստանում
- ԱՊԱՌԻԿ վարկավորման շրջանակներում Արցախբանկի հետ համագործակցող վաճառքի սրահներ Արցախում