Վարկային գծեր աշխատավարձային նախագծերի շրջանակներում

  • Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 10.5% -ից
  • Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
  • Ժամկետ մինչև 5 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Ընդհանուր պայմաններ
 
• Վարկերը տրամադրվում են Բանկի հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցության պայմանագիր կնքած կազմակերպության աշխատակցի, ում քարտային հաշվին վարկային գծի տրամադրմանը նախորդող վերջին մեկ ամսվա ընթացքում կա աշխատավարձի մուտք:
• Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 65 տարեկանը:
Վարկի արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ 3 - 60 ամիս
Վարկային գծի նվազագույն գումար 50,000 ՀՀ դրամ/ 100 ԱՄՆ դոլար
Վարկային գծի առավելագույն գումար Միջին աշխատավարձի յոթապատիկը, բայց ոչ ավել քան 3.000.000 ՀՀ դրամ/ 6.000 ԱՄՆ դոլար
Միջին աշխատավարձ՝ քարտային հաշվին մուտքագրված վերջին երեք ամսվա միջին աշխատավարձի չափ, բացառությամբ նոր աշխատակիցների, որոնց պարագայում հիմք է ընդունվում վերջին մեկ ամսվա ընթացքում քարտային հաշվին մուտքագրված աշխատավարձի չափը:
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկի գումարը քարտային հաշվին մուտքագրելուց հետո վերջինիս սպասարկումն իրականացվում է Բանկում աշխատավարձային վճարային քարտերի սակագներին համապատասխան
Վարկային գծի անվանական տոկոսադրույքի տեսակ հաստատուն
Տարեկան անվանական տոկոսադրույք ՀՀ դրամով
  • 13% -  17.0%, կախված վարկային գծի ժամկետից
ԱՄՆ դոլարով
  • 10.5% -  14.5% կախված վարկային գծի ժամկետից
Տարեկան փաստացի տոկոսադրույք ՀՀ դրամով
  • 18.56% - 23.69%
ԱՄՆ դոլարով
  • 15.6% - 20.2%
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չէ քարտային հաշվի բացման/սպասարկման վճարը:
Արտարժութային վարկերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվել 1 ԱՄՆ դոլարը=485.74 ՀՀ դրամ փոխարժեքը 08.07.2020թ.-ի դրությամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: 
Վարկային գծի տոկոսների հաշվարկը կատարվում է վարկային գծի գումարի փաստացի օգտագործած օրերի համար, տարին ընդունելով 365 օր (նահանջ տարին` 366 օր):
Պարտադիր վճարման ենթակա վճարներ 
Վարկային գծի տրամադրում վարկային գծի 1%, միանվագ
Վարկային գծի սպասարկում վարկային գծի պայմանագրի գումարի 0.1%, ամսական 
Վարկային գծի միջոցների կանխիկացում Համաձայն Բանկի կողմից սահմանված սակագների
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ 36%, տարեկան
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 12%, տարեկան
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Վարկային գծի ապահովություն  Վարկային գծի գումարը ամսական զուտ աշխատավարձի քառապատիկը գերազանցելու դեպքում` մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն (Բանկի վարչության որոշմամբ, սպառողների որոշ խմբի համար, կարող են սահմանվել առավել արտոնյալ պայմաններ),  ով հանդիսանում է Բանկի հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցության պայմանագիր կնքած կազմակերպության աշխատակից և/կամ Բանկի կենսաթոշակային քարտերով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառու: (Պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների և առողջապահության համակարգի աշխատակիցների համար կարող է պահանջվել երաշխավորություն՝ վարկը հաստատող անձի/մարմնի պահանջով): 
Վարկային գծի և տոկոսագումարի մարման եղանակ  վարկային գծի ամսական հավասարաչափ նվազեցում, հաշվեգրված տոկոսները մարվում են քարտային հաշվին ցանկացած մուտքի ժամանակ, բայց ոչ ուշ, քան 30-օրյա պարբերականությամբ` մինչև տվյալ պահը հաշվարկված տոկոսների չափով 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ:   ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ:
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 3 աշխատանքային օր (վարկի հաստատումից կախված՝ 10 աշխատանքային օր)
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկառուի նկատմամբ պահանջ Բանկ դիմելու պահին վարկառուի Բանկում գործող գրավով չապահովված (նաև ապառիկ) սպառողական վարկերի ամսական մարման չափի և նոր տրամադրվելիք վարկի ամսական մարման չափի հանրագումարը չպետք է գերազանցի վարկառուի ամսական զուտ աշխատավարձի/եկամտի 50%-ը և վարկառուի բանկերում/վարկային կազմակերպություններում գործող գրավով չապահովված (նաև ապառիկ) սպառողական վարկերի ամսական մարման չափի և նոր տրամադրվելիք վարկի ամսական մարման չափի հանրագումարը չպետք է գերազանցի վարկառուի ամսական զուտ աշխատավարձի/եկամտի 70%-ը
Երաշխավոր/ներ/ի շրջանակ (առկայության դեպքում)  Երաշխավոր՝ ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը (Բանկ դիմելու պահին) գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի գերազանցում 65 տարեկանը: Երաշխավորը տրամադրվելիք վարկի հետ միասին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն գրավով չապահովված (նաև ապառիկ) վարկերի գծով:
Երաշխավոր/ներ/ի նկատմամբ պահանջ (առկայության դեպքում)  Բանկ դիմելու պահին յուրաքանչյուր երաշխավորի ամսական զուտ աշխատավարձը/եկամուտը առնվազն պետք է կազմի վարկառուի զուտ աշխատավարձի/եկամտի 70%-ը, բայց ոչ պակաս քան տրամադրվելիք վարկի ամսական մարման չափի կրկնապատիկը
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ
  • վարկը մարելու համար բավարար եկամուտներ
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին
Վարկը մերժելու գործոններ
  • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
  • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  • Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
  • հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
Վարկային գծի տրամադրման վայր ԱՀ և ՀՀ տարածքում Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր
  • Անհրաժեշտ է իմանալ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

      ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ: 
       
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • Տեղեկատվություն երաշխավորների համար՝
    • եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից,
    • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
    • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով,
    • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
    • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,
    • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

      ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՝
    • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
    • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Վարկառուի և երաշխավոր/ներ/ի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ.
    • Երաշխավորության հավաստագիր (երաշխավորի առկայության դեպքում)
    • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 

  • Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
    • «Արցախբանկ» ՓԲԸ-ն վարկի տրամադրման պահից առնվազն ամիսը մեկ անգամ Վարկառուին ներկայացնում է  վարկային  պայմանագրից բխող Վարկառուի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար «Արցախբանկ» ՓԲԸ կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների /տուժանքի կամ Վարկառուի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների/ սպառիչ ցանկը, Վարկառուի` վարկային պայմանագրում  նախընտրած եղանակով:
    • Քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

      Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Նախորդ ամսվա համար՝ 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
    • Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 3 000 ՀՀ դրամ

      Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ) 
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ
    • 31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3 000 ՀՀ դրամ

      Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներառյալ ԱԱՀ)*  
    • ֆաքսով (մեկ էջի համար)՝ 1 800 ՀՀ դրամ
    • էլ փոստով՝ 0 ՀՀ դրամ
    • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով՝ 35 000 ՀՀ դրամ 

      *Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաճախորդին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը և քաղվածքները տրամադրելիս:
  • Վեճերի լուծման կարգը
    • Վարկային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    • «Արցախբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով չվիճարկելու համաձայնագիր այն պահանջներով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: