Վարկային գծեր ժամկետային ավանդի գրավադրմամբ

  • Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 3.25%-ից
  • Գումար ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար/ Եվրո
  • Ժամկետ մինչև 5 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Ընդհանուր պայմաններ  
• Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
• Բանկ դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
Վարկի արժույթ  ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար/ Եվրո
Վարկի ժամկետ մինչև 60 ամիս ներառյալ, բայց ոչ ավել քան գրավադրվող ավանդի վերջնաժամկետը
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված ArCa Classic / MasterCard Maestro / MasterCard Standard տեսակի քարտային հաշվին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկի գումարը քարտային հաշվին մուտքագրելուց հետո վերջինիս սպասարկումն իրականացվում է Բանկում վճարային քարտերի թողարկման և սպասարկման սակագներին համապատասխան: 
Վարկային գծի նվազագույն սահմանաչափ 50,000 ՀՀ դրամ/ 100 ԱՄՆ դոլար/ 90 Եվրո
Վարկային գծի առավելագույն սահմանաչափ 10,000,000 ՀՀ դրամ/ 20,000 ԱՄՆ դոլար/ 18,000 Եվրո
Վարկի ապահովություն Բանկում գործող ավանդ/ներ
Արգելվում է գրավադրել «Ժառանգ» անվանումով ներդրված ավանդը, հօգոտ երրորդ անձի ներդրված ավանդը մինչև երրորդ անձի՝ ավանդային պայմանագրով սահմանված Ավանդատուի իրավունքներից օգտվելու մտադրության վերաբերյալ Բանկին գրավոր ձևով տեղեկացնելու պահը, այսինքն՝ հօգոտ երրորդ անձի ներդրված ավանդը թույլատրվում է գրավադրել միայն երրորդ անձի՝ որպես Ավանդատու հանդես գալու դեպքում:
Վարկ հարաբերած գրավի արժեք
  • միևնույն արժույթի դեպքում՝ մինչև 95%
  • տարբեր արժույթների դեպքում՝ մինչև 90%
Վարկային գծի անվանական տոկոսադրույքի տեսակ հաստատուն
Տարեկան անվանական տոկոսադրույք
  • ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ Բանկում ՀՀ դրամով ավանդի առավելագույն տոկոսադրույք+2%
  • արտարժույթով վարկերի դեպքում՝ գրավադրվող ավանդի տոկոսադրույք +3%
Մեկից  ավել ավանդ գրավադրելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը պետք է ընդունել ստացվող տոկոսադրույքներից առավելագույնը:
Տարեկան փաստացի տոկոսադրույք 4.5 % - 24.0%
Արտարժութային վարկերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվել 1 ԱՄՆ դոլարը=476.76 ՀՀ դրամ, 1 Եվրոն=526.2 ՀՀ դրամ փոխարժեքը 16.10.2019թ-ի դրությամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: 
Վարկային գծի տոկոսների հաշվարկը կատարվում է վարկային գծի գումարի փաստացի օգտագործած օրերի համար, տարին ընդունելով 365 օր (նահանջ տարին` 366 օր):
Վարկային գծի և տոկոսագումարի մարման եղանակ վարկային գծի ամսական հավասարաչափ նվազեցում, հաշվեգրված   տոկոսները մարվում են քարտային հաշվին ցանկացած մուտքի ժամանակ, բայց ոչ ուշ, քան 30-օրյա պարբերականությամբ` մինչև տվյալ պահը հաշվարկված տոկոսների չափով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԹԵ ՈՒՆԵՔ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔ,  ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ  ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ  ՇՈՒՏ ՄԱՐԵԼ ՎԱՐԿԸ՝  ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ: ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ:
Պարտադիր վճարման ենթակա վճար
Վարկի սպասարկում վարկային գծի սահմանաչափի 0.1%, ամսական
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ 36%, տարեկան
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 12%, տարեկան
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ  ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ  ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո 3 աշխատանքային օր (վարկի հաստատումից կախված՝ 10 աշխատանքային օր)
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օր
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններ
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն
  • վարկային պատմության համապատասխանում Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին
Վարկը մերժելու գործոններ
  • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  • Բանկի պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն
Վարկային գծի տրամադրման վայր ԱՀ և ՀՀ տարածքում Բանկի ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող մասնաճյուղեր
  • Անհրաժեշտ է իմանալ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

      ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ: 
       
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Վարկառուի (առկայության դեպքում՝ գրավատուի) անձը հաստատող փաստաթուղթ
    • Հանրային ծառայության համարանիշ (տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ)

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 

  • Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
    • «Արցախբանկ» ՓԲԸ-ն վարկի տրամադրման պահից առնվազն ամիսը մեկ անգամ Վարկառուին ներկայացնում է  վարկային  պայմանագրից բխող Վարկառուի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար «Արցախբանկ» ՓԲԸ կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների/ տուժանքի կամ Վարկառուի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների/ սպառիչ ցանկը, Վարկառուի` վարկային պայմանագրում  նախընտրած եղանակով:
    • Քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

      Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Նախորդ ամսվա համար՝ 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
    • Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար՝ 3 000 ՀՀ դրամ

      Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ)
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ
    • 31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող՝ 2 000 ՀՀ դրամ
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3 000 ՀՀ դրամ

      Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներառյալ ԱԱՀ)* 
    • ֆաքսով (մեկ էջի համար)՝ 1 800 ՀՀ դրամ
    • էլ փոստով՝ 0 ՀՀ դրամ
    • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով՝ 35 000 ՀՀ դրամ

      *Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաճախորդին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը և քաղվածքները տրամադրելիս:
  • Վեճերի լուծման կարգը
    • Վարկային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ/ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    • «Արցախբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով չվիճարկելու համաձայնագիր այն պահանջներով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը