Բանկի պատմությունը

«Արցախբանկ» Փակ Բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկ է, որը կազմավորվել է 1996թ. փետրվարին (ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված N75 լիցենզիա): 

 

1996

«Արցախբանկ» ՓԲԸ կազմավորվել է 1996թ. փետրվարին, ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրված N75 լիցենզիա:

1996
2000

Բանկը հանդիսանում է ArCa ազգային վճարային համակարգի հիմնադիրներից մեկը: 2000թ.-ին դարձել է «Արմենիան Քարդ» ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ:

2000
2001

2001թ.-ի հունիսի 23-ին «Արցախբանկ» ԲԲԸ-ն հիմնովին վերագրանցվել է որպես «Արցախբանկ» ՓԲԸ:

2001
2005

2005թ.-ից Բանկը հանդիսանում է MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրում:

2005
2007

2007թ.-ին հաստատվել է Բանկի նոր ապրանքային նշանը և սահմանվել Բանկի նոր կարգախոսը` «Նվաճենք բարձունքները միասին»:

2007
2008

2008թ.-ից Բանկը ԱՀ կառավարության հետ համատեղ իրականացնում է երկրի տնտեսության զարգացմանն ու հիպոտեկային վարկավորման ակտիվացմանն ուղղված նպատակային ծրագրեր:

2008